Պետրոս Սերեմջյան (բուլղար․՝ Бедрос Сиремджиян), նույն ինքը՝ Բուլղարացի Պետո (1872, Պլովդիվ, Բուլղարիա - նոյեմբերի 27, 1901(1901-11-27)), բուլղարահայ սպա, հեղափոխական։

Պետրոս Սերեմջյան
Դիմանկար
Ծնվել է1872
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիա
Մահացել էնոյեմբերի 27, 1901(1901-11-27)
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունՎասիլ Լևսկու անվան ազգային ռազմական համալսարան
Մասնագիտությունսպա

Կենսագրություն խմբագրել

Պետրոս Սերեմջյանը ծնվել է հայկական ընտանիքում 1872 թվականին, Պլովդիվում, որն այն ժամանակ Օսմանյան կայսրության կազմում էր։ Ավարտել է Պլովդիվի գիմնազիան, այնուհետև՝ Նորին Մեծության ռազմական դպրոցը, որն ավարտելուց հետո դարձել է բուլղարական բանակի պոդպորուչիկ։ Նա հանդես է եկել Հայաստանն Օսմանյան տիրապետությունից ազատագրելու համար և հեռացել է Պարսկաստան, որտեղից մի քանի անգամ ապստամբական նպատակներով մտել է հայկական հողեր։ 1901 թվականին ձերբակալվել է ռուսական իշխանությունների կողմից և գտնվել բանտում[1]։

 
Ցուցատախտակ Պլովդիվի սուրբ Գևորգ եկեղեցու բակում

Օսմանյան կայսրությունում բուլղարների ազգային-ազատագրական պայքար մղող Ներքին ադրիանապոլսա-մակեդոնական հեղափոխական կազմակերպության (ВМОРО) տասը այլ հայ և բուլղար գործընկերների՝ Սլավի Մերջանովի, Պետար Սոկոլովի, Օնիկ Թորոսյանի, Խաչիկ Ասլանյանի, Հովհաննես Զարմարյանի և այլոց հետ, Ստեփան Զորյանի հրամանով, Պլովդիվում ստեղծել է հեղափոխական խումբ, որը ծրագրել է Արևելյան ճեպընթացով Ադրիանապոլսից Կոստանդնուպոլիս ուղևորվող պարսից շահին առևանգելու անհաջող փորձ։ Ճեպընթացի վրա հարձակման ձախողումից հետո ստեղծված բուլղարա-հայկական խումբը նախաձեռնել է Օդրին Վալիի առևանգումը։ Սակայն նա եղել է անհասանելի թիրախ, և ջոկատն առևանգել է Նուրի բեյին, որը Ադրիանապոլսի հայտնի բնակիչ Դերթլի Մուսթաֆայի որդին էր։ Սկսվել է հետապնդում, խումբը հայտնաբերվել է Օդրինսկոյի Կիրեչլի գյուղի մոտ գտնվող Յուկլուցիտ շրջանում։ Մարտից հետո, որում սպանվել է Մուսթաֆայի որդին, Պետար Սոկոլովն ու Հովհաննես Զարմարյանը ծանր վիրավորվել են ու զոհվել, զոհվել են նաև Սերեմջյանը, Մերջանովը և Թորոսյանը, որոնք նույնպես ծանր վիրավորվել էին, գերի են ընկել։ Հետագայում նրանք բուժում են ստացել Ադրիանապոլսի զինվորական հոսպիտալում, այնուհետև դատապարտվել մահապատժի կախաղանի միջոցով, որն ի կատար է ածվել 1901 թվականի նոյեմբերի 27-ին Ադրիանապոլիս քաղաքում[2][3][4][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Македоно-одрински куриер, бр.6, 18 април 1903 г., стр.1
  2. Енциклопедия България, том 4, Издателство на БАН, София, 1984, стр. 193.
  3. «Борис И. Николов, ВМОРО - войводи и ръководители (1893-1934)». macedonia.kroraina.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 13-ին.
  4. «Петъръ Соколовъ и Свѣтославъ Мерджановъ» (PDF). Илюстрация Илиндень. Илинденска организация. 1 (11): 3. Септемврий 1928.
  5. „Македония“, бр. 8, април 1904 г., стр. 20.
  6. Пельтеков, Александр Георгиевич. Революционные активисты из Македонии и Одринско. Второе исправленное издание. София, Орбель, 2014. ISBN 9789544961022 . стр. 426-427.