Հովհաննես Զարմարյան (հայտնի է Թաթուլ կեղծանունով, 1872, Մալկարա, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 27, 1901(1901-11-27), Varnik, Svilengrad Municipality, Հասկովոյի մարզ, Բուլղարիա), բուլղարահայ հեղափոխական[1]։

Հովհաննես Զարմարյան
Դիմանկար
Ծնվել է1872
ԾննդավայրՄալկարա, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 27, 1901(1901-11-27)
Մահվան վայրVarnik, Svilengrad Municipality, Հասկովոյի մարզ, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունհեղափոխական

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Զարմարյանը ծնվել է 1872 թվականին հայերի ընտանիքում, Մալգարայում, որն այն ժամանակ Օսմանյան կայսրությունում էր։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Պլովդիվում, որտեղ սկսել է աշխատել որպես զինագործ։ Իր ծննդավայրում կազմակերպել է հեղափոխական կոմիտե։ Պլովդիվից Օդրինսկո զենք տեղափոխելու ժամանակ նրան ձերբակալել են սահմանին ու դատել։ Բանտում գտնվել է կարճ ժամանակ։

Հովհաննես Զարմարյանը 1901 թվականին, Օսմանյան կայսրությունում բուլղարների ազգային-ազատագրական պայքար մղող Ներքին ադրիանապոլսա-մակեդոնական հեղափոխական կազմակերպության (ВМОРО) տասը այլ հայ և բուլղար գործընկերների՝ Սլավի Մերջանովի, Պետար Սոկոլովի, Օնիկ Թորոսյանի, Խաչիկ Ասլանյանի և այլոց հետ, Ստեփան Զորյանի հրամանով, Պլովդիվում ստեղծել է հեղափոխական խումբ, որը ծրագրել է Արևելյան ճեպընթացով Ադրիանապոլսից Կոստանդնուպոլիս ուղևորվող պարսից շահին առևանգելու անհաջող փորձ։ Ճեպընթացի վրա հարձակման ձախողումից հետո ստեղծված բուլղարա-հայկական խումբը նախաձեռնել է Օդրին Վալիի առևանգումը։ Սակայն նա եղել է անհասանելի թիրախ, և ջոկատն առևանգել է Նուրի բեյին, որը Ադրիանապոլսի հայտնի բնակիչ Դերթլի Մուսթաֆայի որդին էր։ Սկսվել է հետապնդում, խումբը հայտնաբերվել է Օդրինսկոյի Կիրեչլի գյուղի մոտ գտնվող Յուկլուցիտ շրջանում։ Մարտից հետո, որում սպանվել է Մուսթաֆայի որդին, Թաթուլը խմբի անդամներից մի քանիսի պես զոհվել է։ Անդամների մյուս մասը գերվել է և հետագայում դատապարտվել մահապատժի կախաղանի միջոցով, որն ի կատար է ածվել 1901 թվականի նոյեմբերի 27-ին Ադրիանապոլիս քաղաքում[2][3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Агоп Гарабедян: Совместные действия армянского и болгарского освободительного движения в конце XIX и начале XX века, Политика, Ереван, — REGNUM, 24 января 2011.
  2. Енциклопедия България, том 4, Издателство на БАН, София, 1984, стр. 193.
  3. «Петъръ Соколовъ и Свѣтославъ Мерджановъ» (PDF). Илюстрация Илиндень. Илинденска организация. 1 (11): 3. 1928.
  4. «Борис И. Николов, ВМОРО - войводи и ръководители (1893-1934)». macedonia.kroraina.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
  5. „Македония“, бр. 8, април 1904 г., стр. 20.