Մարիամ Պետրոսյան (նկարչուհի)
նկարչուհի
(Վերահղված է Պետրոսյան Մարիամ (նկարչուհի)ից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարիամ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Մարիամ (Մանիկ) Ենոքի Պետրոսյան (մայիսի 1, 1912, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - հունվարի 5, 1993, Երևան, Հայաստան), հայ նկարչուհի։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
Մարիամ Պետրոսյան | |
---|---|
Ի ծնե | Մարիամ (Մանիկ) Ենոքի Պետրոսյան |
Ծնվել է | մայիսի 1, 1912 |
Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 5, 1993 (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1945) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1954) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրել1942-1945 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում, 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1939-1942 թվականներին եղել է Բաքվի հայկական թատրոնի բեմանկարիչ։ 1950-1970 թվականներին զգեստների էսքիզներ է ստեղծել Հայաստանի պետական երգչախմբի, երգի-պարի և այլ անսամբլների համար, բեմադրություններ ձևավորել Դաղստանի դարգինյան, Երևանի ռուսական թատրոններում, ԵԳԹԻ-ում[1]։
Հեղինակ է գրքերի պատկերազարդումների, դիմանկարների`
- «Գեղամիկը», 1973 թվական
- «Թոռնիկներս», 1973 թվական
- «Հայաստան», 1970-1974 թվականներ, նկարաշար
Կոմպոզիցիաների՝
- «Կոմիտաս», 1965 թվական
- «Հովհաննես Թումանյան», 1967 թվական
- «Եղիցի լույս», 1968 թվական
- «Կարս», 1978 թվական
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով, ով է հանրագիտարան, հատոր առաջին, 2005.