Պետեր Մարկի Զայ (մայիսի 9, 1972(1972-05-09), Հոդմեզյովաշարհեյ, Hódmezővásárhely District, Չոնգրադ, Հունգարիա), հունգարացի քաղաքական գործիչ, Հոդմեզևաշարհեյի քաղաքապետ, «Հունգարիա յուրաքանչյուրի համար» հասարակական շարժման առաջնորդ։ 2021 թվականի հոկտեմբերի 18-ին ընդդիմադիր դաշինքի կողմից վարչապետի թեկնածու է ընտրվել 2022 թվականի խորհրդարանական ընտրություններում։

Պետեր Մարկի Զայ
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Bethlen Gabor Reformatus Gimnazium? (1990), Կորվինի համալսարան (1996), Pázmány Péter Catholic University? (2006), Kereskedelmi és Vendéglátóipari Főiskola? (1993), Budapest Polytechnic Hungary? (2001) և Սեգեդի համալսարան (2002)
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր (2006)
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ, ինժեներ-էլեկտրիկ և marketer
Ծննդյան օր մայիսի 9, 1972(1972-05-09) (51 տարեկան)
Ծննդավայր Հոդմեզյովաշարհեյ, Hódmezővásárhely District, Չոնգրադ, Հունգարիա
Քաղաքացիություն  Հունգարիա
 
Կայք՝ markizaypeter.hu

Կենսագրություն խմբագրել

Պետեր Մարկի Զան ծնվել է Խոդմեզևաշարխեյ քաղաքում։ Ավարտել է հայրենի քաղաքի վարժարանը, Բուդապեշտի առևտրի և հյուրընկալության քոլեջը, Կորվինի համալսարանը, Բուդապեշտի տեխնիկական քոլեջը և Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանը, 2006 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 2004-2009 թվականներին ապրել և աշխատել է Կանադայում և ԱՄՆ-ում, այնուհետև վերադարձել Հունգարիա։ 2018 թվականին Հունգարիայի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության, «քաղաքականությունը կարող է այլ լինել», «Յոբբիկ», «Մոմենտում» և «Դեմոկրատական կոալիցիայի» աջակցությամբ ընտրվել է Խոդմեզևաշարխեյի քաղաքապետ։ Մարկ Զայիի հաջողությունն անսպասելի է դարձել, քանի որ «Ֆիդես» կուսակցությունը 1990 թվականից ի վեր քաղաքի քաղաքապետի ընտրություններում անընդմեջ հաղթել է[1]։ Մարկ Զային գլխավորում է «Հունգարիա յուրաքանչյուրի համար» հասարակական շարժումը (հունգ.՝ Mindenki Magyarországa Mozgalom MMM)[1][2]։

2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Մարկի Զան մասնակցել է միավորված ընդդիմության կողմից վարչապետի թեկնածուի բաց ընտրություններին՝ մասնակցելու 2022 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Առաջին փուլում Մարկ Զային զբաղեցրել է երրորդ տեղը 20,4 տոկոս ձայներով՝ զիջելով ձախ ուժերի ներկայացուցիչ Կլարա Դոբրևին (34,84 տոկոս) և Բուդապեշտի քաղաքապետ Գերգեյ Կարաչոնին (27,3 տոկոս)։ Առաջին փուլից հետո Կարաչոնը հանել է իր թեկնածությունը՝ կոչ անելով աջակցել Մարկի Զային։ Կարաչոնի ինքնաբացարկը կապվում է Բուդապեշտից հունգարական խորքում քաղաքական գործիչների ընդհանուր ոչ պոպուլյար լինելու հետ, Մարկ Զայի աջակցությունը՝ Կլարա Դոբրեւի ոչ հեղինակության հետ։Հոկտեմբերի 10-16-ը տեղի է ունեցել ընտրությունների երկրորդ փուլը, որում հաղթել է Մարկ Զային (56,7 տոկոս)[1][3].

Մարկի Զան հանդես է գալիս Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման օգտին, պաշտպանում է Հունգարիայի անցումը եվրոյի, ընդհանուր առմամբ չափավոր պահպանողական հայացքներ ունի։ Փրայմերիզների ժամանակ խոստացել է պայքարել Վիկտոր Օրբանի նախաձեռնությամբ ընդունված օրենքների և կոռուպցիայի դեմ, երիտասարդներին ներգրավել է իր կողմը։ Սեփական պնդմամբ, 2010 թվականի ընտրություններում նա քվեարկել է «Ֆիդեսի» օգտին, սակայն հիասթափվել է այդ կուսակցությունից[1][3]։

Անձնական կյանք խմբագրել

Պետեր Մարկի Զան ամուսնացած է, ունի 7 երեխա[1]։ Մարկի Զան իրեն ներկայացնում է որպես բարեպաշտ կաթոլիկ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «"Очистить Венгрию". Отец семерых детей может победить Виктора Орбана». Радио «Свобода». 2021 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. «Conservative Márki-Zay Wins Opposition Primary». Hungary Today. 2021 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 «Новый соперник Орбана. Католик и отец семерых детей Марки-Зай поведет оппозицию на выборы». BBC. 2021 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Մարկի Զայ» հոդվածին։