Պետեր Բրունս (գերմ.` Peter Bruns,1961, հունվարի 26, Էսսեն, Գերմանիա), գերմանացի հոգևորական, աստվածաբան, արևելագետ։

Պետեր Բրունս
Peter Bruns
Ծնվել է1961 հունվարի 26
ԾննդավայրԷսսեն, Գերմանիա
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանիա
Ազգությունգերմանացի
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունաստվածաբան
արևելագետ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1961 թվականի հունվարի 26-ին Գերմանիայի Էսսեն քաղաքում։ 1980 - 1985 թթ. ուսանել է կաթոլիկ աստվածաբանություն Բոխումի և Բոնի համալսարաններում, ինչպես նաև Երուսաղեմում։ 1990 թ. հունիսի 1-ին ձեռամբ կարդինալ Ֆրանց Հանգսբախի (Franz Hengsbach) ձեռնադրվում է կուսակրոն քահանա։ Նույն թվականին Բոխումի համալսարանում պրոֆեսոր Վիլհելմ Գերլինգսի (Wilhelm Geerlings) ղեկավարությամբ պատմական աստվածաբանության ուղղությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն. «Պարսից իմաստուն Ափրահատի քրիստոսաբանությունը» («Das Christusbild Aphrahats des Persischen Weisen»)։ 1994 թ. Բոխումի համալսարանում պաշտպանում է դոկտորական ատենախոսություն «Թեոդորոս Մոպսուեստացիի դավանաբանական ճառերը» («Die katechetischen Homilien des Theodor von Mopsuestia»)։ 2000 թ. Բամբերգի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի Հին Եկեղեցու պատմության և Հայրաբանության ամբիոնի վարիչն է, ինչպես նաև Այխշտետ - Ինգոլշտադի Կաթոլիկ համալսարանին կից գործող Քրիստոնյա Արևելքի գիտաուսումնասիրական կենտրոնի տնօրենն է։

Գիտական հետաքրքրություններԽմբագրել

Պրոֆեսոր Պետեր Բրունսի գիտական հետաքրքրությունների դաշտն լայն է։ Նա զբաղվում է Ասորական Եկեղեցիների աստվածաբանական ժառանգության զանազան հարցերով, ինչպես նաև հայ - ասորական աստվածաբանական և գրական կապերի ուսումնասիրությամբ։ Տրապետում է ասորերեն, եբրայերեն, հունարեն, հայերեն (գրաբար), անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, արաբերեն լեզուներին։

Կարևոր գիտական աշխատանքների ցանկԽմբագրել

  • Orientalia Christiana ։ Festschrift für Hubert Kaufhold zum 70. Geburtstag, Bruns, Peter ; Luthe, Heinz Otto (Hrsg./Bearbeiter). - 2013
  • Vom Euphrat an die Altmühl ։ die Forschungsstelle Christlicher Orient an der Katholischen Universität Eichstätt-Ingolstadt, Bruns, Peter [Hrsg.] (Hrsg./Bearbeiter). - 2012
  • Große Gestalten der Alten Welt, Bruns, Peter (Hrsg./Bearbeiter). - 2005
  • Vom Schisma zu den Kreuzzügen ։ 1054 - 1204, Bruns, Peter. - 2005
  • Von Athen nach Bagdad ։ zur Rezeption griechischer Philosophie von der Spätantike bis zum Islam, Bruns, Peter ; Brock, Sebastian (Hrsg./Bearbeiter). - 2003
  • Lexikon der antiken christlichen Literatur, Döpp, Siegmar ; Bruns, Peter ; Geerlings, Wilhelm (Hrsg./Bearbeiter). - 2002
  • Den Menschen mit dem Himmel verbinden ։ eine Studie zu den katechetischen Homilien des Theodor von Mopsuestia, Lovanii ։ Peeters, 1995. - XVIII, 444 S.
  • Das Christusbild Aphrahats des persischen Weisen Bonn ։ Borengässer, 1990. - XXIV, 243 S.

Արտաքին հղումներԽմբագրել