Պետար Զորանիչ (խորվ.՝ Petar Zoranić կամ De Aibis, 1508[1][2], Զադար, Վենետիկի հանրապետություն[1][2] - ոչ ուշ քան 1569)[3], խորվաթ բանաստեղծ, գրող։

Պետար Զորանիչ
Ծնվել է1508[1][2]
ԾննդավայրԶադար, Վենետիկի հանրապետություն[1][2]
Վախճանվել էոչ ուշ քան 1569
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
 Petar Zoranić Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1508 թվականին պատրիկական ընտանիքում, որը Նինից էր տեղափոխվել Զադար։ Սովորել է Զադարի դպրոցում[4]։

Մշակութային ժառանգություն

խմբագրել

1536 թվականին Զորանիչը խորվաթերենով գրել է «Լեռներ» (խորվ.՝ Planine) վեպ-էկլոգը, որն առաջին գործն է խորվաթական գրականության մեջ, որ լույս է տեսել հեղինակի մահից հետո (1569, Վենետիկ)[4][4][5]։ Հետագայում լույս է տեսել Զագրեբի ակադեմիայի «Staripisci hrvatski» մատենաշարի 16-րդ հատորում։ Վեպը կիսով չափ չափածո է և առանձնանում է բանաստեղծական բարձր արժանիքով[6]։

Ստեղծագործությունը գրված է Մարկո Մարուլիչի ազդեցությամբ, ինչի մասին է վկայում հերոսներից մեկի անունը՝ Մարուլ, և Մարուլիչի ստեղծագործության («Աղոթք՝ ընդդեմ թուրքերի») թեմայի օգտագործումը[7]։ Հեղինակը կիրառել է նաև Վիրգիլիոսի, Օվիդիոսի, Դանթեի այլ հեղինակների մոտիվներ։ Հիմնականում զգալի է իտալացի բանաստեղծ Յակոպո Սանաձարոյի «Արկադիոս» դիցաբանական հովվերգությունը[8]։ Ստեղծագործությունն ունի վառ ընդգծված հակաթուրքական բնույթ[4]։

Զորանիչի գրել է ևս երկու վեպ, որոնք, սակայն, չեն պահպանվել[9]։

«Լեռներ» վեպն իր ազդեցությունն է թողել Վերածննդի դարաշրջանի խորվաթ բանաստեղծ Յուրի Բարակովիչի ստեղծագործության վրա[10]։

Հայրենի քաղաքի ծագումը Պյոտր Զորանիչը մեկնաբանել է որպես «Աստծո պարգև»[11]։

Հիշատակ

խմբագրել

Պյոտր Զորանիչի արձանը տեղադրված է Զադարի Սուրբ Կրշևանի եկեղեցու (Crkva svetog Krsevana) առջև[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. О. А. Акимова, 2016, էջ 37
  4. 4,0 4,1 4,2 4,3 О. А. Акимова, 2012
  5. Эпоха Ренессанса и Барокко // История южных и западных славян : Учеб. для студентов вузов, обучающихся по направлению и специальности «История». — 2-е изд. — М.: Изд-во Моск. ун-та, 2001. — Т. 1: Средние века и новое время / [Л. П. Лаптева, Л. В. Горина, Д. И. Полывянный и др.]. — 686 с. — ISBN 5-211-04320-0
  6. ЭСБЕ, 1894
  7. О. А. Акимова, 2016, էջ 37—38
  8. О. А. Акимова, 2016, էջ 38
  9. «Зоранич (Zoranić) Пётр (итальянский вариант имени De Aibis)» (ռուսերեն). Дмитрий Карасюк. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  10. Акимова О. А. Баракович Юрай // Лексикон южнославянских литератур. — М.: Индрик, 2012. — С. 41. — ISBN 978-5-91674-221-3
  11. «Задар от Бога. Хорватская Венеция». ФОКУС. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  12. «Хорватский город Задар» (ռուսերեն). Мировой туризм. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետար Զորանիչ» հոդվածին։