Պետական մեղադրող

անձ, որը պետության անունից դատարանում պաշտպանում է մեղադրանքը

Պոտական մեղադրող, անձ, որը պետության անունից դատարանում պաշտպանում է մեղադրանքը։ Մեղադրանքի պաշտպանությունը օրենքի ճշգրիտ և միատեսակ կատարման նկատմամբ պետական հսկողության ձևերից է։

Պարտականություններ խմբագրել

Պետական մեղադրողը մասնակցում է ապացույցների հետազոտմանը, եզրակացություններ է տալիս դատական քննության ընթացքում ծագող հարցերով, հանդես է գալիս հայտարարություններով կամ կատարում միջնորդություն, մեղադրանքի հիմնավորվածության, օրենքի կիրառման, պատժամիջոցի ու չափի, այլ հարցերի վերաբերյալ հայտնում իր նկատառումները։

Դատաքննությունն ավարտվելուց հետո, դատական վիճաբանությունների փուլում, պետական մեղադրողն իր ճառում վերլուծում է գործի բոլոր հանգամանքները՝ զգալի տեղ հատկացնելով հանցագործությունների պատճառների ու դրանց կատարմանը նպաստող պայմանների պարզաբանմանը, դրանց վերացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացման հարցերին։

Եթե պետական մեղադրողը համոզվում է, որ դատաքննության տվյալներով չի հաստատվում ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, պարտավոր է հրաժարվել՝ դատարանին ներկայացնելով շարժառիթները։ Սակայն մեղադրանքից պետական մեղադրողի հրաժարումը դատարանին չի ազատում գործի քննությունը շարունակելու և ամբաստանյալի մեղավորության հարցը ըստ էության լուծելու պարտականությունից։

Տարբեր երկրներում խմբագրել

Կապիտալիստական պետություններում պետական մեղադրանքը պաշտպանում են քրեական գործեր քննող տարբեր պաշտոնյաներ։

ԱՄՆ գերագույն դատարանում կարևորագույն գործերով պետական մեղադրանքը պաշտպանում է գլխավոր աթոռնին (State's Attorney – արդարադատության նախարարության ղեկավարը, գլխավոր դատախազը), մյուս ֆեդերալ դատարաններում՝աթոռնին (attorney – փաստաբան, պետական մեղադրողի կամ պաշտպանի պարտականություններ կատարող պաշտոնատար անձ)։

Մեծ Բրիտանիայում պետության շահերը շոշափող գործերով պետական մեղադրանքը պաշտպանում է հանրային հետապնդման դիրեկտորը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք։

Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Բելգիայում, Մեքսիկայում, Վենեսուելայում և այլ երկրներում պետական մեղադրանքը պաշտպանում է դատախազը։

ԽՍՀՄ-ում և սոցիալիստական մյուս երկրներում որպես պետական մեղադրող դատարանում հանդես են եկել դատախազը, նրա տեղակալներն ու օգնականները։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 245