Պեկալոնգան[4] (ինդոն.՝ Pekalongan), քաղաք Ինդոնեզիայում, գտնվում է Կենտրոնական Ճավա նահանգում։ Քաղաքի տարածքը անկախ վարչական միավոր է, որը ղեկավարում է քաղաքապետարանը։

Բնակավայր
Պեկալոնգան
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
Ներքին բաժանումWest Pekalongan?[1], South Pekalongan?[1], North Pekalongan?[1] և East Pekalongan?[1]
Հիմնադրված էապրիլի 1, 1906 թ.
Մակերես45,25±0,01 կմ²
ԲԾՄ10 մետր
Բնակչություն298 386 մարդ (2015)[2][3]
Պաշտոնական կայքpekalongankota.go.id
Պեկալոնգան (Ինդոնեզիա)##
Պեկալոնգան (Ինդոնեզիա)

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Քաղաքը գտնվում է Ճավա կղզու հյուսիսային մասում, Ճավայի ծովի ափին։ Գտնվում է ծովի մակարդակից 16 մետր բարձրության վրա[5]։ Պեկալոնգանը գտնվում է գավառի վարչական կենտրոն Սեմարանգից 77 կմ արևմուտք։

Վարչական բաժանում

խմբագրել

Պեկալոնգանի տարածքը բաժանված է չորս թաղամասերի (kecamatan), որոնք, իրենց հերթին, բաժանված են 47 գյուղական բնակավայրերի (kelurahan): Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 45,25 կմ²։

Բնակչություն

խմբագրել

Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների բնակչության թիվը կազմում է 274 839 մարդ[6] ։

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.

1990 2000 2005 2010 2012
227 375 248 884 263 921 274 839 278 583[7]

Պատմություն

խմբագրել

Քաղաքը հիշատակվում է XII դարից սկսած։ Սուն դինաստիայի շրջանում չինացի վաճառականներին քաղաքը հայտնի էր «Pukalong»[8] անունով։ Տեղական արտադրանքներ են՝ պղպեղը, հիլը, մեխակը և կարմիր սանդալան։

XVII դարում Պեկալոնգանը Մատարամ սուլթանության մասն էր կազմում և, իր բարենպաստ դիրքի շնորհիվ, դառնում է այս նահանգի ամենանշանակալի քաղաքներից մեկը։ XVIII դարում քաղաքը հայտնվում է հոլանդական Dutch East India ընկերության հետաքրքրությունների շրջանում, իսկ 1753-ին Պեկալոնգանում կառուցվեց հոլանդական ամրոց։ XIX դարի 30-ական թվականներից Պեկալոնգանը դարձել է տարածաշրջանի խոշորագույն շաքար արտադրողներից մեկը։

Տնտեսություն

խմբագրել

Պեկալոնգանն ունի ամենախոշոր ձկնորսական նավահանգիստը Ճավայում։ Բացի այդ, քաղաքը հայտնի է Բատիկի արվեստով։ Ձեռքով ներկված Բատիկ գործվածքները արտադրվում են ինչպես փոքր արհեստագործական արտադրողների, այնպես էլ համեմատաբար խոշոր ձեռնարկությունների կողմից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Ինդոնեզիայի ներքին գործերի նախարարի 2022 թվականի թիվ 050-145 հրամանագիրը
  2. Central Java Province Administrative Division Data and Code 2015
  3. The Master Book of Indonesian Territory Data 2015 (ինդոն.)
  4. Атлас мира. — М.: Федеральная служба геодезии и картографии России: Издательский Дом ОНИКС, 2000 — стр. 180
  5. Физико-географические данные(անգլ.)
  6. World Gazetteer(անգլ.)
  7. расчётное
  8. Song dynasty Zhou Qufei: Ling Wai Dai Da (Reports from Beyong the Southern Mountains) ISBN 7-101-01665-0