Պեան՝ խորային լիրիկական երգ, հին հունական պոեզիայի ժանր[1]։ Ի սկզբանե պեանը՝ խորային երգ էր, հասցեագրված Ապոլլոնին, ավելի ուշ՝ ուրիշ աստվածներին Դիոնիսոս, Հելիոս, Ասկլեպիոս[2] : Բառի ճշգրիտ ստուգաբանությունը հայտնի չէ, շատ հավանական է կապը բժշկական արվեստի ներկայացուցիչների հետ։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Պեաններ անվանվում էին խորային երգեր ի պատիվ Ապոլոնի, որպես բուժարար սստծու, ով ինքն էլ էր երբեմն անվանվում Պեան, նրա քրոջ՝ Արտեմիսի և բժշկության աստված Ասկլեպիոսի։ Պեանները ի սկզբանե կատարվում էին աղետների, օրինակ, համաճարակների դեպքում, որպեսզի խնդրեն աստծուց բժշկություն կամ շնորհակալություն հայտնեն դրանից ազատվելու համար[3]։ Հետագայում պեանները սկսել են կատարվել նաև ի պատիվ մնացյալ աստվածների և շատ առիթներով[4]։ Այսպես, դորիացիներ երգում էին պեանը արշավանք գնալուց առաջ, նավատորմի մեկնելուց առաջ, հաղթանակից հետո[5]։ Ատտիկայում պեաններ էին կոչվում այն երգերը, որոնք կատարվում էին խնջույքների երգիչների կողմից, երբ կատարվում էր աստվածների կամ հերոսների երկրպագություն։

Պեանների բագավաճման հինավուրց վայրը ամենայն հավանականությամբ եղել է Կրետեն։ Մայրցամաքային Հունաստանում (մասնավորապես Սպարտայում) պոեզիայի այդ տեսակը փոխանցվել է պոետ Ֆալետի կողմից, ավանդությունը նրան համարում է պեանի որպես ժանրի նախահայրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Подробно об этом см. следующую работу: Зайков А. В. Фалет Критский в Спарте // Исседон: альманах по древней истории и культуре. Екатеринбург, 2002. Т. I. С. 16-35.
  2. Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.3. С.6
  3. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.300
  4. Гесиод, фр.307 М.-У.
  5. Гомер. Одиссея IV 232