Պարույր Սաղաթելյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաղաթելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պարույր Եղիազարի Սաղաթելյան (1909, Ձորակապ, Հայաստան), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1944): Հայրենական պատերազմի մասնակից։

Պարույր Սաղաթելյան
Ծնվել է1909
ԾննդավայրՁորակապ, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՇիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ և Խիզախության համար մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Պարույր Սաղաթելյանը ծնվել է 1909 թվականին Անիի շրջանի Ձորակապ գյուղում։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Լենինական, 1929 թվականին ավարտել Լենինականի մանկավարժական ուսումնարանը, այնուհետև աշխատել Ձորակապի տարրական դպրոցում։ 1931 թվականին Մարալիկի յոթնամյա դպրոցում դասավանդել է ֆիզիկա և մաթեմատիկա։ 1938 թվականին ընդունվել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի երեկոյան բաժնի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, միաժամանակ մաթեմատիկա է դասավանդել դպրոցում[1]։

1941 թվականի հունիսի 23-ին Սաղաթելյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ։ 1942 թվականին վիրավորվել է, բուժվելուց հետո վերադարձել ռազմաճակատի 8-րդ գվարդիական բանակի 57-րդ գվարդիական դիվիզիայի 170-րդ գվարդիական հակատանկային գունդ, կռվել է երրորդ Ուկրաինական, ապա՝ առաջին Բելոռուսական ռազմաճակատներում, մասնակցել է Դնեպր, Դնեստր, Վիսլա և Օդեր գետերի անցման մարտերին, Բեռլինի գրավմանը։ 1944 թվականի օգոստոսին, Վիսլայի պլացդարմում ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[1]։

Ռազմաճակատում ցուցաբերած արիության համար Սաղաթելյանը Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից ստացել է 11 շնորհակալագիր։ Պարգևատրվել է Կարմիր աստղի երկու, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով, «Խիզախության համար», «Վարշավայի ազատագրման համար» և յոթ այլ մեդալներով[1]։

1945 թվականին զորացրվելով բանակից Սաղաթելյանը վերադառնալով Լենինական, նշանակվել է բաներիտ դպրոցի տնօրեն։ 1947 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը և նշանակվել Մայակովսկու անվան № 5 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ։ 1950-1970 թվականներին աշխատել է Շիրվանզադեի անվան, ապա՝ Ս. Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցների տնօրեն։

Սաղաթելյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, «Աշխատանքային արիության համար» մեդալով, մի շարք պատվոգրերով[1]։

Պարգևներ

խմբագրել
  • «Կարմիր աստղի» կրկնակի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Խիզախության համար» շքանշան
  • «Վարշավայի ազատագրման համար» շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ

խմբագրել