Խիզախության համար մեդալ (Նորվեգիա)
Խիզախության համար մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։
Խիզախության համար մեդալ նորվ.՝ Medaljen for Edel Dåd | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Տեսակ | ռազմական պարգև և մեդալ | ||||
Պարգևատրող | Monarch-in-Council? | ||||
Կարգավիճակ | շնորհվում է | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | օգոստոսի 19, 1885 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | St. Olav's Medal? և Ազատության մեդալ | ||||
Կրտսեր պարգև | Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ |
Պատմություն
խմբագրելԽիզախության համար մեդալը հաստատվել է Շվեդիայի և Նորվեգիայի Օսկար II թագավորի կողմից 1885թ.-ի օգոստոսի 19-ին։ Այն տրվում է Նորվեգիայի քաղաքացիներին, ովքեր խիզախաբար գործել են մարդկության փրկության կամ նման արարքին նպաստելու համար։ Սկզբնական շրջանում մեդալը ունեցել է 3 աստիճանակարգ՝ ոսկե թագով, արծաթե թագով և արծաթե, սակայն 1905թ.-ից սկսած ունի 2 աստիճանակարգ՝ ոսկե և արծաթե։ Ոսկե մեդալը տրվում է այն քաղաքացիներին, ովքեր հերոսական արարքը կատարել են իրենց կյանքը վտանգի ենթարկելով[1]։
Նկարագրություն
խմբագրելՄեդալը շրջանաձև է և պատրաստված ոսկուց կամ արծաթից։ Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը։ Դիմային հատվածում պատկերված է իշխող թագավորի դիմանկարը, որի շուրջ գրված է նրա անունը և կարգախոսը։ Մեդալի հակառակ կողմի կենտրոնում դուբի տերևներից պատրաստված դափնեպսակ է, որի կենտրոնում գրված է «For edel dåd»: Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին։
Մեդալի ժապավենը մետաքսից է, պետության դրոշի գույներով՝ կարմիր և եզրերին 3 սպիտակ գծերով և կապույտ գծով կենտրոնում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Medaljen for edel dåd Store norske leksikon. Retrieved 22 October 2013 Կաղապար:No icon
Աղբյուրներ
խմբագրել- Kingdom of Norway: Medal for Heroic Deeds. (նորվեգերեն)