Պարոն, վերադարձեք
Պարոն, վերադարձեք[1] (հանգըլ․ 돌아와요 아저씨, RR. Dorawayo Ajeossi), 2016 թվականի հարավկորեական հեռուստասերիալ, որտեղ խաղացել են Ռեյնը, Օ Յոն Սոնը, Կիմ Ին Կուոն, Կիմ Սու Րոն, Լի Մին Ջոնը, Լի Հա Նուին, Չոի Յոն Ուոնգը և Յուն Պակը։ Այն նկարահանվել է 2002 թվականին հրատարակված Ցուբեկիամայի 7 օրերը վեպի հիման վրա, որի հեղինակը Ջիո Ասադան է[2][3][4][5] ։ Այն հեռարձակվել է SBS-ի կողմից 2016 թվականի փետրվարի 24-ից մինչև ապրիլի 14-ը չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 21։55-ին, 16 Էպիզոդով[6][7][8]։
Պարոն, վերադարձեք 돌아와요 아저씨 | |
---|---|
Տեսակ | հեռուստասերիալ |
Նաև հայտնի է որպես | Խնդրում եմ ետ վերադարձեք պարոն,
Ետ վերադարձիր հորեղբայր, Ետ վերադարձիր Ադջուսի |
Ժանր | Մելոդրամա, Կատակերգություն, Ընտանեկան, Ռոմանս |
Ձևաչափ | Mr. Tsubakiyama's Seven Days by Jirō Asada |
Սցենարիստ | Նո Հյե Յոն |
Ռեժիսոր | Շին Յուն Սուբ |
Գլխավոր դերերում | Ռեյն, Օ Յոն Սոն, Կիմ Ին Կուո, Կիմ Սու Րո, Լի Մին Ջոն, Լի Հա Նուի, Չոի Յոն Ուոնգ և Յուն Պակ |
Արտադրող երկիր | Հարավային Կորեա |
Լեզու(ներ) | կորեերեն |
Էպիզոդների քանակ | 16 |
Ստեղծում | |
Գործողության վայր | Սեուլ |
Տևողություն | 60 րոպե |
Արտադրող ընկերություն(ներ) | Shinyoung E&C Group Hunus Entertainment |
Ներկայացուցիչ | SBS |
Հեռարձակում | |
Ալիք | SBS |
Հեռուստաընկերություն | SBS |
Սկզբնական եթեր | 2016 թվականի փետրվարի 24 – 2016 թվականի ապրիլի 14 |
IMDb | ID 5497708 |
Պաշտոնական կայք |
Սյուժե
խմբագրելԿիմ Յոն Սուն (Կիմ Ին Կուոն) Սինջինի խանութ սրահում կանանց հագուստի բաժնի վարիչն է։ Նա և իր կինը Սին Դե Հեն միմյանց հետ ժամանակ չեն կարողանում անցկացնել, երկար աշխատաժամերի պատճառով։ Արտաժամյա աշխատանքի ժամանակ նա ընկնում է տանիքից և մահանում։ Այն ընկերությունը որտեղ նա աշխատում էր, իր մահվան մասին գրում է իբր թե նա ինքնասպան է եղել, որպեսզի ընկերությանը մեղավոր չճանաչեն։
Հան Գի Տակ (Կիմ Սու Րոն) նախկին գանգսթեր, որը մի ռեստորանի ղեկավար է։ Նա երկար տարիներ սիրել է դերասանուհի Սոնգ Յի Յոնին (Լի Հա Նուի), բայց նա միշտ հեռացել է Գի Տակի կյանքից։ Նրա նախկին ամուսինը Չա Ջի Գուկը (Չոի Յոն Ուոնգ) ստեղծեց սկանդալ որպեսզի ետ վերադարձնի իր երեխային, սպառնալով Յի Յոնին։ ԳԻ Տակը ավտովարի է ենթարկվում և մահանում նույն ժամանակ, ինչպես Յոն Սուն։
Նրանք երկուսն էլ մահացել էին սակայն երկուսն էլ զգում էին, որ պետք է վերադառնան։ Յոն Սուն պիտի հաշտվեր իր կնոջ հետ և ապացուցեր, որ ինքնասպան չի եղել, իսկ Գի Տակը պիտի պաշտպաներ Յի Յոնին։ Նրանք վերադառնում են կյանք երկու ամսով նոր մարմիններով, Յոն Սուն գեղեցիկ երիտասարդ Լի Հա Ջունի մարմնում իսկ հան կիտակ երիտասարդ կին Հան Հոն Նանի մարմնում։ սակայն նրանք պիտի հետևեն 3 կանոնների։
1 Նրանք չեն կարող բացահայտել իրենց իսկական ինքնությունը
2 Վրեժխնդրությունը արգելվում է
3 Նրանք չեն կարող զբաղվել մարդկային գործերով
Եթե այդ կանոներից մեկը խախտեին ապա նրան գոյությունը կջնջվեր։
Դերեր
խմբագրելԳլխավոր դերեր
խմբագրել- Ռեյն - Լի Հե Ջունի դերում
Մի գեղեցիկ երիտասարդ։ Լի Հե Ջունը Կիմ Յոն Սուի վերամարմնավորումն է։
- Օ Յոն Սո - Հան Հոն Նան դերում
Մի գեղեցիկ երիասարդ կին։ Հան Հոն Նանը Հան Գի Տակի վերամարմնավորումն է։
- Կիմ Ին Կուոն - Կիմ Յոն Սուի դերում
Սին Դե Հեի ամուսինը։ Սինջինի խանութ սրահում կանանց հագուստի բաժնի վարիչն է։ նրա մահից հետո նա վերամարմնավորվեց ԼԻ Հե Ջունի մեջ։
- Կիմ Սու Րո - Հան Գի Տակի դերում
Նախկին գանգսթեր, ով մի ռեստորանի ղեկավար է։ Նա սիրում է դերասանուհի Սոն Յի Յոնին։ Իր Մահից հետո նա վերամարմնավորվեց Հան Հոն Նանի մեջ։ Նա Սին Դե Հեի կորած եղբայր է։
- Լի Մին Ջոն - Սին Դե Հեի դերում
Կիմ Յոն Սուի կինը։ Ջոն Ջի Հունի նախկին ընկերուհին։ Ամուսնու մահից հետո նա աշխատանքի է անցնում Սինջին խանութում։ Նա Հան Գի Տակի Կորած քույրն է։
- Լի Հա Նուի - Սոն Յի Յոնի դերում
Հայտնի դերասանուհի,ով սկանդալից հետո պաըքարում էր հաըտնիության համար։ Նրան էր սիրահարված Հան Գի Տակը։
- Յուն Պակ - Ջոն Ջի Հունի դերում
Նա Սին Դե Հեի նախկին ընկերն էր Կիմ Հաննայի կենսաբանական Հայրը։ Աշխատել է Կիմ Յոն Սուի հետ։ Յոն Սուի մահից հետո նա դարձել Սինջին խանութի ղեկավարի օգնական։
- Չոի Յոն Ուոնգ - Չա Ջի Գուկի դերում
Նա Սինջին հանրախանութի տնօրենն ու Սոն Յի Յոնի նախկին ամուսինն է։
- Լի Թե Հուան - Չոի Սուն Ջեի դերում
Գի Տակի նախկին գործընկերը՝ որպես գանգստեր և Սոն Յի Յոնի թիկնապահ։
Երկրորդական դերեր
խմբագրել- Կուակ Դոնգ Յոն - երիտասարդ Հան Գի Տակի դերում
- Ջի Հե Յուն - երիտասարդ Սոն Յի Յոնի դերում
- Պակ Ին Հուան - Կիմ Նո Գապի դերում
Կիմ Յոն Սուի հայրը
- Լի Ռի - Կիմ Հաննայի դերում
Կիմ Յոն Սուի և Սին Դե Հեի դուստրը
- Օ Դե Հուան - Նա Սոկ Չոլի դերում
Հան Գի Տակի թշնամին։
- Կան Կի Յոն - Ջիգել Գիլի դերում
Հան Գի Տակի աշխատակիցը ռեստորանում։
- Ռա Մի Ռեն - Մայայի դերում
Նա աշխատում է Re-Life-ում, վերասկում է Լի Հե Ջունի և Հան Հոն Նանի գործողությունները։
- Գո Ին Բում - Ջանգ Ջին Գուի դերում
Մեծանուն ղեկավարը ով միշտ գերադասում է Հան Գիտակին Նա Սոկ Չոլից։
- Ան Սուկ Հուան - Չա ՀԻ Ջանգի դերում
Սունջին ընկերության տնօրենը
- Օ Նա Ռա - քարտողար Հուանքի\ X-ի դերում (անհայտ լրտես)
Սունջին ընկերության տնօրենի քարտուղար և տարգմանիչ։
- Պակ ՄԻ Ու - Յու Հյոկի դերում
Մոդել ով օգտագործվում է Չա Ջի Գուկի կողմից Սոն Յի Յոննին սկանդալի ենթարկելու համար։
- Րյու Հուա Յոն - Ուանգ Ջու Յոնի դերում
Երիտասարդ դերասանուհի ով ատում է Սոն Յի Յոնին։
- Լի Մուն Սիկ - Օդաչուի դերում
Նա ինքնաթիռով իրական Լի Հե Ջունի հետ վթարի է ենթարկվում և որոշ ժամանակ գոյատևում անմարդաբնակ կղզում։
- Պակ Չուլ Մին - Մա Սանգ Սիկի դերում
Արտադրություն
խմբագրելՍցենարի առաջին ընթերցանությունը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում։
Իրական սաունթրեք
խմբագրելOST Մաս 1
խմբագրել# | Անվանում | Արտիստ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Կրկին» | Նոել | 04:57 |
2. | «Կրկին» | 04:57 |
OST Մաս 2
խմբագրել# | Անվանում | Արտիստ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Ողջ զգա քեզ» | Թոփ Դոգ | 02։28 |
2. | «Ողջ զգա քեզ (Ռեփ տարբերակը)» | 02։28 |
OST Մաս 3
խմբագրել# | Անվանում | Արտիստ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Լուսնի լույսը» | Սոն Հոյոնգ | 04:25 |
2. | «Լուսնի լույսը (inst.)» | 04:25 |
OST Մաս 4
խմբագրել# | Անվանում | Արտիստ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Քանի որ դա սեր է» | Էյլի | 03։08 |
2. | «Քանի որ դա սեր է (inst.)» | 03։08 |
OST Մաս 5
խմբագրել# | Անվանում | Արտիստ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Փակիր իմ աչքերը» | ԼԻ Հյուն | 03։55 |
2. | «Փակիր իմ աչքերը (inst.)» | 03։55 |
Վերջաբան
խմբագրելՎերջում պարզվում է որ Լի Հե Ջունը և նրա օդարուն մնացել են անմարդաբնակ կղզում։ Լի Հե Ջունը գործերովստապ պիտի գնար Սեուլ սակայն վթարի է ենթարկվում։ Այն ներկայացված է 3, 4, 7, 9, 10, 11, 12, 14 և 15 էպիզոդներում։
Վարկանիշեր
խմբագրելԱղյուսակում կապույտ գույնով նշված են ամենացածր րդյունքնքերը, Կարմիր գույնով նշված են ամենաբարձր արդյունքները
Էպիզոդ # | Հեռարձակման իրական ամսաթիվը | Լսումների միջին քանակը | |||
---|---|---|---|---|---|
TNmS վարկանիշեր[9] | AGB Nielsen[10] | ||||
Համազգային | Սեուլի բնակչություն | Համազգային | Սեուլի բնակչություն | ||
1 | Փետրվար 24 2016 | 8.0% | 10.5% | 6.6% | 7.6% |
2 | Փետրվար 25 2016 | 9.0% | 11.4% | 7.6% | 8.9% |
3 | Մարտի 2 2016 | 6.2% | 8.0% | 5.2% | 6.0% |
4 | Մարտի 3 2016 | 6.9% | 7.8% | 5.5% | 6.1% |
5 | Մարտի 9 2016 | 5.2% | (<7.7) | 5.2% | 5.7% |
6 | Մարտի 10 2016 | 5.9% | (<7.5) | 5.4% | 5.9% |
7 | Մարտի 16 2016 | 3.9% | 4.5% | 4.0% | 4.2% |
8 | Մարտի 17 2016 | 4.7% | (<7.0) | 4.0% | 4.2% |
9 | Մարտի 23 2016 | 3.1% | 3.8% | 3.5% | 3.8% |
10 | Մարտի 24 2016 | 3.6% | 4.4% | 4.1% | 4.4% |
11 | Մարտի 30 2016 | 2.3% | 2.8% | 3.3% | 3.6% |
12 | Մարտի 31 2016 | 3.7% | - | 3.8% | - |
13 | Ապրիլի 6 2016 | 2.6% | - | 2.8% | - |
14 | Ապրիլի 7 2016 | 3.6% | - | 3.2% | - |
15 | Ապրիլի 14 2016 | 4.5% | - | 4.6% | - |
16 | 3.1% | - | 2.6% | - | |
Միջին | 4.8% | % | 4.5% | % |
Միջազգային հեռարձակում
խմբագրելԻնդոնեզիա, Մալայզիա և Սինգապուր
խմբագրելՀեռուստասերիալը Ինդոնեզիայում, Մալազիայում և Սինգապուրում հեռարձակվել է One վճարովի հեռուստաալիքով, Հարավային Կորեայից 24 ժմ հետո 2016 թվականի փետրվարի 25-ից միչև ապրիլի 15-ը։ Այն հեռարձակվում է նաև Ինդոնեզիայի Rajawali հեռուստաընկերությունը(RTV).
Վիետնամ
խմբագրելԱյն հեռարձակվել է Վիետնամում HTV3-ի կողմից 2016 թվականի նոյեմբերի 1-ից։
Միացյալ Նահանգներ
խմբագրելԼոս Անջելեսում այն գեռարձակում է հեռոստաընկերության ասիա-ամերիկական ալիքներով, անգլերեն ենթագրերով, 2016 թվականի մարտի 16-ից։
Մրցանակներ և առաջադրումներ
խմբագրելՏարի | Մրցանակ | Կատեգորիա | Ստացողը | Արդյունքներ |
---|---|---|---|---|
2016 | 5րդ APAN աստղերի մրցանակաբաշխություն | Լավագույն օժանդակ դերասանուհի | Առաջադրված | |
24-րդ SBS-ի դրամա մրցանակաբաշխություն | Գերազանցության մրցանակ, ֆանտազիա դրամայի դերասան | Առաջադրված | ||
Գերազանցության մրցանակ, ֆանտազիա դրամայի դերասանուհի | Հաղթանակ | |||
Գլխավոր դեր մրցանակաբաշխություն, ֆանտազիա դրամայի դերասան | Առաջադրված | |||
Գլխավոր դեր մրցանակաբաշխություն, ֆանտազիա դրամայի դերասանուհի | Առաջադրված | |||
Առաջադրված | ||||
Ակադեմիայի այդլ մրցանակաբաշխություն – Լավագույն կերակուր | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 《BEST》 Come Back Mister 돌아와요 아저씨|김인권·김수로, 정지훈·오연서로 환생 EP01 20160224. YouTube (կորեերեն). SBS Drama. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Lee Min Jung, Rain, and Oh Yeon Seo confirm roles on Please Come Back Mister». DramaFever. 2015 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Lee Min Jung Will Romance Rain in 'Please Come Back Mister». Kdramastars. 2015 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Rain to headline SBS TV drama 'Please Come Back, Mister'». KPopfighting. 2015 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Lee Min-jung to star in drama with Rain». The Korea Times. 2015 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ '안녕'→'돌아와요아저씨' 제목 변경, 비 출연 확정. TV Report. 2015 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Rain returns to small screen». The Korea Times. 2015 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Lee Min-jung, Rain to star in new TV series». The Korea Herald. 2015 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «TNMS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». TNMS Ratings (Korean). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարոն, վերադարձեք» հոդվածին։ |