Ջոնգ Ջի Հուն (հանգըլ՝ 정지훈, հունիսի 25, 1982(1982-06-25)[1], Սեուլ, Հարավային Կորեա), ավելի հայտնի որպես Ռեյն (Rain) (비) արևմուտքում, Պի (ピ) Ճապոնիայում, հարավկորեացի երգիչ, պարող, դերասան, դիզայներ, գործարար և մոդել։ Քանի որ նրա «Անձրև» մականունը տարբեր հնչողություններ ունի տարբեր լեզուներում, •այդ պատճառով էլ նա հայտնի է տարբեր անուններով։ Եվրոպայում և ԱՄՆ-ում նա հայտնի է անգլերեն Rain անունով, իսկ Կորեայում՝ 비 (ռոմանականացված՝ Bi)։

Ռեյն
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՀանգըլ։ 정지훈
Ի ծնե անունՋոնգ Ջի Հուն
Նաև հայտնի է որպեսՌեյն
Պի
Ծնվել էհունիսի 25, 1982(1982-06-25)[1] (41 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերփոփ, քեյ փոփ և ժամանակակից R&B
Մասնագիտությունդերասան, երգիչ, պարուսույց, պարող, կինոդերասան, մոդել, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ, դաշնամուր և կիթառ
Գործունեություն2002–այժմ
Լեյբլ

JYP Entertainment
(2002—2007)
J. Tune Entertainment
(с 2007)
CUBE_Entertainment

(2013-2015)
ԿրթությունԿյոնգ Հի համալսարան և Դանկուկի համալսարան
ԱմուսինԿիմ Թե Հվի
Պարգևներ
Կայքrain-jihoon.com
 Rain (vocalist) Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կարիերա խմբագրել

1998-2000 թվականներ։ Առաջնելույթ Fanclub բոյ բենդի կազմում խմբագրել

Ռեյնը ծնվել է Սոսանում։ Վեցերորդ դասարանում սկսել է հետաքրքրվել այնպիսի պարային ուղղություններով, որոնցից են R’n’B-ն և հիփ-հոփը։ 1998 թվականին՝ 16 տարեկանում, Ռեյնը հանդիսացել է տղաների «Fanclub» (팬클럽) խմբի անդամ։ Խումբը թողարկել է երկու ալբոմ, սակայն հանդիսացել է ոչ երկարաժամկետ խումբ, ու շուտով լուծարվել է[2]։ Դրանից հետո Ռեյնը սկսել է գրոհել տարբեր գործակալությունների վրա փնտրելով նոր տաղանդներ։ SM Entertaiment-ը նրան հարցազրույցի է հրավիրել երկու անգամ, սակայն նրան մերժել են իր արտաքինի համար։

  Ինձ ամենաառաջին փորձերից հետո ասացին, որ ես լավ երգում և հիասքանչ պարում եմ, սակայն չեն ընդունել ինձ, քանի որ ես չունեմ կրկնակի թարթիչներ[3]։  

Վերջիվերջո Ռեյնը անցել է կորեական JYP Entertainment գործակալության լսումների փուլը։ Ընկերության գործադիր տնօրեն Պակ Ջին Յոնը անձամբ է հետաքրքրվել Ռեյնով և ընդունել նրան։ Նրա կարիերայի առաջին փուլերը նվիրված են եղել այն բանին, որ նա փոխարինել է երկրորդական պարողների[4]։ 2000 թվականին նա կորցրել է մորը, ով երկար ժամանակ պայքարում էր դիաբետի դեմ։

2002-2003 թվականներ։ Առաջնելույթ որպես մենակատար խմբագրել

2002 թվականին Ռեյնը առաջնելույթ է ունեցում «Bad Guy» ալբոմով, ու մամուլին է ներկայացրել իր Rain (Ռեյն) կեղծանունը։ Ալբոմի գլխավոր նույնանուն երգը ակնթարթորեն դարձել է հիթային։ Սկավառակի թողարկումից հետո Ռեյնը դադար է վերցրել երաժշտական կարիերայում, ու նկարահանվել «Sang Doo! Let’s Go To School» հեռուստասերիալում։ Երգչի և դերասանի կարիերաների հայտնիության ալիքի վրա Ռեյնը թողարկել է «How to Avoid The Sun» ալբոմը՝ «Ways to Avoid the Sun» գլխավոր երգով, որը կրկին բարձր հորիզոնականներ է զբաղեցրել հիթ-շքերթներում[5]։

2004-2005 թվականներ։ Հանրաճանաչության ծաղկում խմբագրել

2004 թվականին թողարկվել է նրա մասնակցությամբ «Full House» դորաման, որը դարձել է Կորեայի պատմության մեջ ամենահայտնի դորամաներից մեկը, որի յուրաքանչյուր սերիայի վարկանիշը հասել էր 42.7%-ի։ Այն հեռարձակվել է նաև այլ երկրներում, ներառյալ Ֆիլիպինները, Մալայզիան, Ինդոնեզիան, Սինգապուրը, Վիետնամը, Թաիլանդը, Չինաստանը, Ճապոնիան, Թայվանը և ԱՄՆ-ը։ «Full House»-ի շնորհիվ Ռեյնը հայնտնի է դարձել ամբողջ Ասիայում։ Այդ հեռուստասերիալում իր դերի համար KBS-ի կողմից նա արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին[4]։

Նրա երրորդ «It’s Raining» ալբոմը տարածվել է ավելի քան 1 միլիոն օրինակ ամբողջ Ասիայով։ Համաձայն 2005 թվականի դեկտեմբերի 29-ին «Culture & Content» կորեական գործակալությանը ներկայացված երգչի նախկին JYP Ent. գործակալության հաշվետվության տվյալների, ալբոմը գլխավորել է հետևյալ երկրների հիթ-շքերթները. Ճապոնիա (100 000 վաճառված օրինակ), Չինաստան (500 000 օրինակ), Թայվան (50 000), Թաիլանդ (150 000), Ինդոնեզիա (50 000), Հարավային Կորեա (154 000), գումարային 1 074 000 օրինակ, որոնք Ռեյնի ալբոմը դարձրել են ամենահայտնի ալբոմը ինչպես հայրենիքում, այնպես էլ այլ երկրներում։ Նրա առաջին համերգների տոմսերը, որոնք կայացել է Կորեայում և Ճապոնիայում, վաճառվել են առաջին օրվա ընթացքում[6]։

2004 թվականին Ռեյնը ստացել է «MTV Asia Grand Slam» մրցանակը, ինչի շնորհիվ ձեռք է բերել մեծ հանրաճանաչություն ու փառք այն երկրներում, որտեղ հեռարձակվել է MTV Asia-ն։ Ռեյնը 2005 թվականին Բանգկոկում անց կացվող MTV Asia Aid մրցանակաբաշխության ժամանակ դարձել է «Ամենահայտնի կորեացի դերասանը», «Ամենահայտնի ասիացի արտիստը» ըստ թաիլանդական 5-րդ ալիքի, «MTV Video Music Awards Japan 2005»-ի կողմից ստացել է «Best Buzz Asia Award» մրցանակը այնպիսի արտիստների հետ միասին, որոնցից են Օրանժ Ռեյջը և Ստեֆանի Սանը, ստացել է «Լավագույն կորեացի երգիչ» մրցանակը Պեկինում ընթացող «MTV-CCTV Mandarin Music Honors» մրցանակաբաշխության ժամանակ։ Դրան զուգահեռ Ռեյնը դարձել է առաջին ասիացի կատարողը, որին հրավիրել են 2005 թվականին Մայամիում ընթացող «American MTV Video Music Awards» մրցանակաբաշխությանը, ինչպես նաև Մեխիկոյում ընթացող «MTV Latin Video Music Awards» մրցանակաբաշխությանը։ Այդ ձեռքբերումները օգնել են Ռեյնին ուշադրության արժանանալ մամուլի կողմից, որը պարզ երևացել է «Time Asia» և «CNN Talk Asia» ամսագրերի հարցազրույցներից։ 2005 թվականին արժանացել է Թայվանում անց կացվող «Mandarin Music Honors» մրցանակաբաշխության «Լավագույն կորեացի երգիչ» մրցանակին։

2005 թվականին Ռեյնը ուղևորվել է «RAINY DAY» անվանումը կրող շրջագայություններին, որոնք սկսվել են Սեուլում և շարունակվել Տոկիոյում և Հոնգկոնգում։ Ի շնորհիվ հայտիության և վառ բեմադրությունների, շոուի տոմսերը շատ արագ վաճառվել են[7]։ Առաջին մենակատարային համերգը Ճապոնիայում այնքան հայտնի է եղել, որ տոմսերը վաճառվել են վաճառքի սկսվելուց 30 վայրկյան անց։ Նույն իրավիճակն է եղել նաև Թայվանում և Հոնգկոնգում։ Ռեյնը շարունակել է ռեկորդներ սահմանել ամբողջ Ասիայում։ Ճապոնիայից և Հոնգկոնգից հետո նա համերգներ է կազմակերպել Պեկինում, փորձելով գրավել նաև Չինաստանը[4]։

2006-2007 թվականներ։ Հանրաճանաչության տարածումը Կորեայի սահմաններից դուրս խմբագրել

2006 թվականին նա նկարահանվել է ռեժիսոր Պակ Չհան Ուկի «Ես կիբօրգ եմ, բայց դա սովորական է» ֆիլմում, որը իր կարիերայի առաջին լիամետրաժ ֆիլմն էր։ Այդ ֆիլմը հաղթում է Բեռլինի համաշխարհային 57-րդ կինոփառատոնի մրցանակաբաշության[8] Ալֆրեդ Բաուերի մրցանակը (այնտեղ ներառվում են այն ֆիլմերը, որոնք «նոր ուղիներ են բացել կինոմշակույթի ասպարեզում»), և ընտրվել է որպես «Հոնգկոնգյան համաշխարհային կինոփառատոնը բացող ֆիլմ»։ Բացի այդ 47-րդ Baeksang Awards մրցանակաբաշխության ժամանակ Պին նոմինացվել և հաղթել է «Լավագույն առաջնելույթ» անվանակարգում[9]։

  • Ասիա

Ռեյնի «Rain’s World» չորրորդ ալբոմը Կորեայում թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերի 14-ին։ «Rain’s Coming» անվանումով համաշխարհային շրջագայությունը սկսվել է 2006 թվականի դեկտեմբերի 15-ին Սեուլում գտնվող Չամսիլ մարզադաշտում և զբաղեցրել է ամբողջ 2007 թվականը։ Նրա այցելած երկրների թվում ներառվել են Հոնգկոնգը, Սինգապուրը, Մալայզիան, Թաիլանդը, Վիետնամը, Չինաստանը, Ճապոնիան, Թայվանը, Ավստրալիան, ԱՄՆ-ը և Կանադան[10]։ Նրա շրջագայությունները միավորել են տարբեր պրոդյուսերների և բեմադրողների (նրանց թվում էին Ջեյմի Քինգը և Ռոյ Բենետը), որոնք աշխատել են այնպիսի աստղերի հետ, որոնցից են U2-ն, Մայքլ Ջեքսոնը, Ռիկի Մարտինը, Մադոննան, Բրիթնի Սփիրսը և Ռոլինգ Սթոունզը[11]։

2006 թվականի սեպտեմբերի 13-ին Պին թողարկել է իր առաջին ճապոնական ալբոմը՝ «Eternal Rain» անունով։ 2007 թվականի մայիսի 25-ին ճապոնական «Tokyo Dome»-ում կայացած համերգը այցելել են ավելի քան 55 000 հանդիսական։ Պին դարձել է առաջին կորեացի կատարողը, ով ելույթ է ունեցել «Tokyo Dome»-ում, որը Ճապոնիայի ամենամեծ համերգային սրահն է[12]։

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ

2006 թվականի ապրիլին նրա անունը հիշատակվել է Time ամսագրի համացանցային հոդվածում, որպես «Մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդիկ»[13]։ 2007 թվականին Ռեյնը գլխավորել է այդ ամսագրի կողմից կազմակերպված համացանցային հարցումը, սակայն հրապարակված ցուցակում նրա անունը բացակայել է[14]։ Նա նաև հայտնվել է Time ամսագրի 2007 թվականին հրատարակված «Ամենագեղեցիկ մարդիկ» ցուցակում։

Հայտնվել են լուրեր Ռեյնի և Պիդդիի (Պաֆ Դեդդի) դուետի մասին։ Այդ լուրերը տարածվում են 2006 թվականի փետրվարին Ռեյնի «Madison Square Garden»-ում ելույթից հետո։ Նրա «Rainy Day New York» երկօրյա համերգը կազմակերպվել է «Rainstone Live» ընկերության կողմից։ Տոմսերը վաճառվել են հաշվված օրերի ընթացքում։ Հրավիրված հյուրերի ցանկում եղել են ՋոՋոն, Օմարիոնն ու Դիդդին[15]։ Լուրեր են տարածվել, որ Ռեյնը պետք է ձայնագրվեր Օմարիոնի հետ, ով հայտնի B2K հիփ հոփ խմբի վոկալիստ է և նկարահանվել է «You Got Served» ֆիլմում։ Իր առաջին լիամետրաժ ֆիլմի թողարկումից հետո Ռեյնը ուղևորվում է ԱՄՆ հնարավոր դուետի քննարկումների և ասիական շրջագայության կազմակերպիչների հետ հանդիպման համար։ Նյու Յորքում կայացած փետրվարյան համերգից հետո, երբ Օմարիոնը պարել էր իր «Bad Guy» թրեքի ժամանակ, JYP-ն հայտնում է նրանց ընկերության մասին, և խոսում, որ ապագայում նրանք հնարավոր է նկարահանվեն նույն ֆիլմում[16]։

Օմարիոնն ու Ռեյնը ձայնագրում են «Man Up» զուգերգը, որը ներառվում է Օմարիոնի «21» ալբոմի եվրոպական տարբերակի մեջ որպես բոնուսային թրեք։ Երգը չի թողարկվում ԱՄՆ-ում ձայնագրող լեյբլների միջև որոշ իրավաբանական խնդիրների պատճառով[17]։

Ռեյնը 2006 թվականի դեկտեմբերի 23-26-ը կազմակերպում է երկու համերգներ Լաս Վեգասում, Նևադա նահանգում, որի տոմսերը վաճառվում են մեկ շաբաթվա ընթացքում։ Նրանք անց են կացվել «Caesars Palace»-ի «Colosseum Center»-ում։

2007-2009 թվականներ։ Rainism և հոլիվուդյան ֆիլմեր խմբագրել

2007 թվականին նա հայտնվում է People ամսագրի կազմած «Ամենագեղեցիկ մարդիկ» ցուցակում[18]։ Մամլո ասուլիսի ժամանակ Ռեյնն ասել է, որ նա հիացած է նոմիանցիայով և նշել է, որ դա կօգնի իրեն հանրաճանաչություն ձեռք բերել ԱՄՆ-ի հասարակության մեջ[19]։ 2007 թվականին Ռեյնը զբաղեցրել է Կորեայի ամենահարուստ մարդկանց ցուցակի երկրորդ հորիզոնականը։ Նույն թվականին Ռեյնը շրջանցել է Սթիվենսոն Կոլբերտին 100 000 ձայնով ու զբաղեցրել Time ամսագրի կողմից կազմված «Մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդիկ» ցուցակի առաջին հորիզոնականը։ Կոլբերտը, հանդիսանալով ամերիկացի հայտնի հումորիստ, նկարահանում և հրապարակում է Ռեյնի «Ways to Avoid the Sun» տեսահոլովակի հումորային տարբերակը, այնտեղ նշելով «He’s Singin' In Korean» («Նա երգում է կորեերեն»)[20][21][22][23][24]։ Սթիվենը Ռեյնին կանչում է պարային մրցության, որը կայացել է 2008 թվականի մայիսի 5-ին «The Colbert Report» հաղորդման ժամանակ։ Արդյունքում Ռեյնը հաղթել է մրցությունը՝ կոտրելով «Dance Dance Revolution» սարքը, որի վրա նրանք մրցում էին[25]։

2008 թվականի հոկտեմբերի 16-ին Ռեյնը թողարկել է «Rainism» անունը կրող իր հինգերորդ ալբոմը։ Առաջին սինգլը «Love Story» բալլադն էր, որի տեսահոլովակում գլխավոր դերը կատարել է հայտնի դերասանուհի Հա Ջի Վոնը, այնուհետև, հաջորդում է «Rainism» անունով գլխավոր սինգլը։ 2008 թվականի նոյեմբերի 24-ին երիտասարդների պաշտպանության հաձնաժողովը հայտնել է, որ Ռեյնի «Rainism» ալբոմի նույնանուն երգը հարմար չէ 19 տարեկանից փոքր մարդկանց համար։ Քննադատության են ենթարկվել երգի որոշ տողեր։ Դրանից անմիջապես հետո Ռեյնը թողարկում է նույն երգի «մաքուր» տարբերակը, սակայն ալբոմը նորով փոխարինելու փոխարեն հին ալբոմի վրա փակցրել «19 տարեկանից բարձր ունկնդիրների համար»։ Բացի այդ, Կորեայում հայտնի երեք հեռուստաալիքներից մեկը՝ SBS-ը, արգելում է Ռեյնի «You» երգի հեռարձակումը։

2008 թվականին թողարկվում է Պիի առաջին հոլիվուդյան ֆիլմը՝ «Արագ մրցարշավորդ», որի ռեժիսորներն էին Վաչովսկի եղբայրները, որտեղ նա կատարել է Տաեջո Տոգոկանա անունով մրցարշավորդի դերը։ Գլխավոր դերով առաջնելույթը կայացել է 2009 թվականին «Նինջա մարդասպան» ֆիլմում Ռայզոյի դերով[26]։ Ֆիլմի պրոդյուսերները վերը նշված Վաչովսկի եղբարներն էին, իսկ ռեժիսորը Ջեյմս ՄակՏիգն էր[27]։ 2010 թվականի հունիսի 6-ին MTV հեռուստաալիքի կինոմրցանակների հանձնման ժամանակ Պին արժանացել է «Biggest Badass Star» մրցանակին[28]։

Իր ալբոմի առաջխաղացմանը խթանելու համար Ռեյնը հայտնել է իր մեծամասշտաբ շրջագայության մասին, որը կրել է «Legend of Rainism» անվանումը, սկսելով միանգամից երկու համերգներից՝ Սեուլում հոկտեմբերի 9-ին և 10-ին[29] «Olympic Gymnastics Arena»-ում, և ավարտել է Լաս Վեգասում 2009 թվականի դեկտեմբերի 24-25-ին «The Colosseum в Caesars Palace»-ում ընթացող երկօրյա համերգներով։ Նա կատարել է «Rainism» ալբոմի երգերի մեծ մասը։ Մինչ այդ շրջագայության շրջանակներում համերգներ են կայացել Ճապոնիայում, Կորեայում, Չինաստանում, Թայվանում, Հոնգկոնգում և Ինդոնեզիայում։

2010 թվական։ Վերադարձ Կորեա խմբագրել

2010 թվականի ապրիլի 6-ին Ռեյնը թողարկել էր իր «Back to the Basic» մինի-ալբոմը երկու գլխավոր երգերով՝ «Love Song» և «Hip Song»: Ալբոմը պետք է թողարկվեր ապրիլի 1-ին, սակայն ռազմածովային նավի հետ կապված ողբերգության պատճառով օրը փոխվում է։ Ապրիլի 30-ին The Korea Times-ը հրապարակում է նոր սերիալի մասին՝ «Փախստական։ Պլան Բ» (도망자), որտեղ Պին եղել է գլխավոր դերում Լի Նայոնի հետ միասին։ Նկարահանումները սկսվել են հունիս ամսից, իսկ առաջին ցուցադրությունը կայացել է սեպտեմբերի 29-ին։ Մեծ ուշադրություն է գրավել ֆիլմում այլ ասիական երկրներից հրավիրված դերասանների ներկայությունը[30]։

Նույն թվականին Ռեյնը կրկին հաղթում է Time Magazine-ի կողմից անց կացված «Մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդիկ» քվեարկությունը[31]։

2011-2013 թվականներ։ Ռազմական ծառայություն խմբագրել

 
2013 թվականի մարտի 7-ին կայացած համերգ

2011 թվականի սեպտեմբերի 27-ին Ռեյնը հայտարարել է հոկտեմբերի 11-ից Կորեայի զինված ուժերին միանալու մասին[32]։ Նա նաև հայտնել է, որ 21 ամիսների ընթացքում պետք է ծառայի Կենգի-դո շրջանի Ըյջոնբու 306-րդ բանակային մարզական ճամբարում[33][34]։ 2012 թվականի մարտի 13-ին նրան տեղափոխել են Սեուլում գտնվող ազգային անվտանգության նախարարությանը կից ԶԼՄ-ների անվտանգության գործակալություն։ Ապրիլին Ռեյնը նշանակվել է Զինված ուժերի պատվավոր պատվիրակ[35]։

2012 թվականի օգոստոսին թողարկվել է «Վերադարձ ռազմակայան» ֆիլմը, որտեղ նա նկարահանվել էր մինչ ծառայության անցնելը։ Ֆիլմն ունեցել է մեծ հաջողություն[36]։

Անգամ ծառայության անցնելուց հետո Ռեյնի անունը չի լքել նորությունների գլխագրերից։ Դրա պատճառները մեծաքանակ սկանդալներն էին։ Ռեյնի անունն անընդհատ կապվել է այն մերսման սրահի հետ, որտեղ հաճախել են Սեվենը, Սանչուն և այլ այդոլ զինծառայողներ։ Չնայած այն բանին, որ հետաքննությունների ժամանակ պարզ է դարձել, որ նա չի մասնակցել այդ այցելություններին[37], հասարակության մեջ հարց է առաջացել հայտնիների զինծառայության ժամանակ նրանց տրվող արտոնությունների հետ կապված։ Վիճակն ավելի են բարդացրել համացանցում հայտնված սիրողական լուսանկարները, որտեղ Ռեյնը հայտնի դերասանուհի Կիմ Թե Հիի հետ է, ով հասարակության կողմից ընդունված «ազգային աստվածուհի» է։ Սիրավեպը հաստատել է դերասանուհու գործակալությունը, որը դարձել է հասարակության կողմից նոր քննարկման առիթ[38][39]։ Դրան հաջորդել են մի շարք շարունակական բնույթ կրող դատական գործեր, որտեղ հաստատվել է զինծառայող Ջոնգ Ջի Հունի կողմից արտարձակուրդի 54 դեպք (Հարավային Կորեայում 45 այդպիսի դեպքերը նորմալ են), ընդ որում լրացուցիչ արձակուրդները եղել են նրա առանձնահատուկ վաստակների համար։ Միակ բանը, որ դատարանի կողմից համարվել էր խախտում, դա զինվորական գլխարկի անվայել կրումն էր[40]։

2013 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Ռեյնը ծառայությունը ավարտելու է հուլիսի 10-ին, ինչպես նաև, որ նա պայմանագիր է ստորագրել Cube Entertaiment-ի հետ[41]։

2013-2014 թվականներ։ Գործունեությունը զինծառայությոնից հետո խմբագրել

2013 թվականի սեպտեմբերի 17-ին պաշտոնապես հայտարարվել է Cube Entertaiment-ի դուստր կազմակերպության՝ Cube DC-ի հետ պայմանագրի ստորագրման մասին։ Պայմանագրի ստորագրումից հետո հայտնել են, որ Ռեյնը կմեկնի Ճապոնիա հոկտեմբերին, որտեղ անց կկացնի իր առաջին համերգային շրջագայությունը ծառայությունից հետո։ Կազմակերպությունը հայտնել է, որ Ռեյնի «2013 Rain Zepp Tour: Story of Rain» շրջագայությունը կկայանա Ճապոնիայի չորս քաղաքներում, ինչպիսիք են Ֆուկուոկան, Օսական, Տոկիոն, սկսելով Նագոիում նոյեմբերի 14-15-ը։ Ընդհանուր առմամբ Ռեյնը վերջացնում է իր շրջագայությունը նոյեմբերի 28-ին՝ կայացնելով 10 համերգ[42]։

 

Նրա առաջին պաշտոնական ելույթը զինծառայությունից հետո կայացել է 2013 թվականի օգոստոսին Սինգապուրի MCM խանութի բացման արարողության ժամանակ, Marina Bay Sand-ի The Shoppes վաճառքի կենտրոնում[43]։ Ինչպես նաև Ռեյնը մասնակցություն է ունեցել Պեկինի Harper's BAZAAR Men Style People մրցանակաբաշխությանը[44]։ Հոկտեմբերի 12-ին Ռեյնը Կորեայում անց է կացրել զորացրումից հետո իր առաջին ֆանհանդիպումը, որը կրել է «To you» անվանումը։

Ճապոնիայի համերգային շրջագայությունների ընթացքում Ռեյնը ելույթ է ունեցել «Mnet Asian Music Awards»-ի ժամանակ, որտեղ հայտնել են նրա երաժշտական բեմ վերադարձի մասին, ու ցուցադրվել է դրվագ իր ռեալիթի շոուից, որը կրել է «Ռեյնի էֆեկտ» անվանումը[45][46]։

Նոյեմբերի 26-ին հայտարարել են, որ Ռեյնը միանալու է Բրյուս Ուիլիսին, Ջոն Կյուսակին, 50 Cent-ին և այլ դերասանների՝ «Արքայազն» ֆիլմի նկարահանումների համար, որը նկարահանել է ռեժիսոր Բրայան Ա. Միլլերը։ Ռեյնը կատարել է վարձու մարդասպան Մարկի դերը, ով Օմարի (Բրյուս Ուիլիս) ընկերն է։ Ռեյնը դեկտեմբերին ուղևորվել է ԱՄՆ ֆիլմի նկարահանումների համար, ապա սկսել է պատրաստվել նոր ալբոմի ռելիզին[47]։

Նոր ալբոմի թողարկումից առաջ թողարկվել է «Ռեյնի էֆեկտ» ռեալիթի շոուն, որտեղ Cube Entertaiment-ի ներկայացուցիչները հայտնել են. «Այստեղ դուք կարող եք տեսնել Ջոնգ Ջի Հունին որպես սովորական մարդ»։ Ռեալիթի շոուի պրեմիերան կայանում է դեկտեմբերի 19-ին[48]։

Նոր ալբոմը ևս կրել է «Ռեյնի էֆեկտ» («Rain Effect») անվանումը և թողարկվել է 2014 թվականի հունվարի 2-ին։ Նրա հետ միասին թողարկվել են երկու գլխավոր երգերի՝ «30 Sexy» և «La Song» երգերի տեսահոլովակները[49]։ :

2014 թվականի փետրվարի 7-ին Ռեյնը հանդիպել է իր 8 հազար երկրպագուների հետ «Իոկոհամայում կայացած ֆանհանդիպման» ժամանակ, որն անց է կացվել Pacific Yokohama սրահում։ Հանդիպումը բաժանվել է թոք շոուի և մինիհամերգի, որի ժամանակ նա կատարել է իր «30 Sexy» և «La Song» երգերը, ինչպես նաև հայտնի «How to Avoid The Sun» և «It's Raining» երգերը[50]։ Մարտի 27-ին Ռեյնը մասնակցել է Չինաստանում ընթացող «QQ Music Awars 2014»-ին և հաղթել «Ամենաազդեցիկ միջազգային նշանավոր դեմք» անվանակարգում։ Ինչպես նաև մարտի 29-ին երգիչը պետք է ելույթ ունենար Մալայզիայում ընթացող Twin Towers փառատոնի ժամանակ։ Սակայն այդ միջոցառումը հետաձգվում է փառատոնի հովանավորների կողմից՝ կապված # MH370 չվերթի ողբերգության հետ։

2015 թվականի սեպտեմբերին Ռեյնը հայտնել է, որ լքում է Cube DC գործակալությունը։ Նա գրում է, որ Հոն Սընգ Սոնի հետ ունեցած երկարատև խոսակցություններից հետո որոշել է չերկարաձգել պայմանագիրը։ Ինչպես նաև, նա շնորհակալություն է հայտնել ընկերության ղեկավարին ու բոլոր աշխատողներին երկու տարիների ընթացքում աջակցության համար[51]։

2014-2015 թվականներ։ Դերասանական գործունեություն խմբագրել

2014 թվականի Ռեյնը Չինաստանում նկարահանվել է «Հանուն սիրո կամ փողերի» ֆիլմում։ Ֆիլմը վարձույթի է հանվել նոյեմբերի 11-ին[52]։ Տասնօրյա ժամկետի ընթացքում այդ ֆիլմի առաջխաղացման համար Ռեյնի երկրպագուները նրա ետևից ճանապարհորդել են ամբողջ երկրով և անգամ գնում են կինոթատրոնների տոմսերը, որպեսզի աջակցեն իրենց կուռքին։ Որոշ երկրպագուներ անգամ նշել են, որ այդ ֆիլմը դիտել են մի քանի անգամ։ Հենց գլխավոր հերոսների երկրպագուների օգնությամբ ու նրանց հիացած քննարկումներից հետո ֆիլմը դարձել էր համացանցի հայտնի ֆիլմերից մեկը, ինչն էլ ավելի էր ուշադրություն գրավում կինոթատրոններում լրացուցիչ դիտորդների համար, նշել է կինոքննադատ Ժեն Են։ Նմանատիպ քիչ բյուջետային ֆիլմերը օրինակ են, որտեղ երկրպագուները օգնում են, որպեսզի դրանք դառնան ըստ հավաքների առաջատարներ. ֆիլմի ցուցադրության միայն առաջին շաբաթվա ընթացքում այն հավաքել է 10 միլիոն դոլար[53]։

Ինչպես նաև, սեպտեմբերից մինչև նոյեմբեր Ռեյնը նկարահանվել է SBS հեռուստաընկերության «My Lovely Girl» դորամայում։ Բոլոր գործողություններն այս դորամայում ընթանում են երաժշտական արդյունաբերության շրջանակներում։ Այն պատմում է երիտասարդ մարդկանց պատմություններ, ովքեր փորձում են ազատվել ցավալի հիշողություններից սիրո և երաժշտության օգնությամբ[54]։ Գլխավոր կանացի դերը կատարել է f(x) խմբի անդամ Քրիսթալը, նա կատարում է կոմպոզիտոր Յուն Սե Նուի դերը, ով բարդ ճակատագրով երիտասարդ աղջիկ է ու մոր և քրոջ մահից հետո գնում է Սեուլ, որպեսզի իր երաժշտական կարիերան սկսի։ Սեուլում նրան բախտ է վիճակվում հանդիպել Ռեյնի կատարմամբ գլխավոր դերասանին՝ Հյոն Ուկին, ով հայտնի պրոդյուսեր է ու խոշոր ընկերության CEO, ինչպես նաև Սե Նուի քրոջ նախկին ընկերը։ Հերոսներին վիճակված է անցնել շատ դժվարությունների միջով, որպեսզի կարողանան գտնել իրենց սերը[55]։

Դորաման վաճառքի է հանվել Չինաստանում ռեկորդային 200 000 դոլլար արժողությամբ յուրաքանչյուր սերիայի համար, շրջանցելով նախկին առաջատար «It’s ok that’s love» դորամային, որն ուներ 60 000 դոլար արժեք[56]։ Միայն 2015 թվականի սկզբին Չինաստանում օնլայն դիտումների քանակը հասնում է 500 միլիոնի։

Հազիվ վերջացնելով նախկին ծրագրի նկարահանումները Ռեյնը միացել է չինական «Ադամանդե սիրեցյալ» դորամայի նկարահանումներին, որից նա ստացել է չլսված 5,5 միլիոն դոլար հոնորար։ Դորաման նկարագրվում է որպես մեծամասշտաբ հեռուստատեսային դրամա, որի պրոդյուսերական աշխատանքներին միացել են Չինաստանը, Թայվանն ու Կորեան։ Այնտեղ նկարահանվել են շատ ասիացի դերասաններ, ներառյալ Ռեյնը, չինուհի դերասանուհի Թիֆանի Տանը և այլք։ Ռեժիսորը հայտնի թայվանցի ռեժիսոր Չեն Մինջանն էր։ Դորաման հովանավորվել է DMG Entertaiment Group-ի և Eastern Film Investment-ի կողմից։ Ենթադրվում էր, որ նկարահանումները պետք է սկսվեն հոկտեմբերին, սակայն անհայտ պատճառներով դրանք սկսվել են դեկտեմբերի 5-ին։ Շանհային ու Նանկինին զուգահեռ նկարահանումներն անց են կացվել Բելգիայում և Կորեայում։ Իր ասիական գերաստղի կոչման շնորհիվ նա ստացել է 5,4 միլիոն դոլար հոնորար։ Նկարահանվել էր 68 սերիա, և դորաման ուներ մեծ հանրաճանաչություն[57]։

Անձնական կյանք խմբագրել

Ըստ ներկա պահի տվյալների Ռեյնը հարաբերություններ ունի դերասանուհի Կիմ Թե Հիի հետ։ ԶԼՄ-ները հայտնում են, որ նրանք միասին են 2012 թվականի աշնանից, սակայն այդ մասին պաշտոնապես հայտարարվել է 2013 թվականի հունվարից, երբ հրապարակվել են նրանց միասին արված լուսանկարները[38][39]։

Այլ գործունեություն խմբագրել

J. Tune Entertainment և the Rainy Entertainment խմբագրել

2007 թվականի նոյեմբերին Ռեյնը հայտնել էր, որ ընդմիշտ հեռանում է JYP Entertaiment-ից և հիմնում է իր սեփական գործակալությունը J. Tune Entertaiment անունով (նույն The Rainy Entertaiment), որտեղ ինքը կլինի գործադիր տնօրենը։ Բացի այդ, նա հայտնել էր լրագրողներին, որ կշարունակի շփվել իր ուսուցիչ Պակ Ջին Յոնի հետ։ 2009 թվականի հոկտեմբերին բեմի վրա առաջնելույթ են ունեցել JTune-ի առաջին սաները•՝ MBLAQ խումբը[58]։

2010 թվականի դեկտեմբերին Պակ Ջին Յոնը հայտնել է, որ J. Tune-ը պետք է միանա JYP-ին։ Ռեյնը վաճառում է իր մասնաբաժինը[59]։ Դա դիտվում է որպես ստրատեգիական միություն երկու գործակալությունների միջև[60]։ Դրանից հետո J. Tune-ը և The Rainy Entertaiment-ը բաժանվում են։ Վերջինս, 2015 թվականի հունվարին ստանալով JF Company անվանումը, մինչ այժմ զբաղվում է Ռեյնի ֆինանսական գործերով[61]։

Six to Five խմբագրել

«Six to Five»-ը Պիի սեփական հագուստի ապրանքանիշն է։ Ապրանքանիշի թողարկումը կայացել է 2008 թվականի դեկտեմբերի 23-ից և ուղեկցվել է մինի համերգով, որի ժամանակ Ռեյնին աջակցելու են եկել Լի Հյո Ռին, Կիմ Սու Նան, Չհե Ռիմը, Սո Հյոնը (Girls' Generationխմբից) և այլք[62]։

«Six to Five» անվանումն ըստ Ռեյնի բխում է լրացուցիչ վեցերորդ զգայարանից։ Ինչպես նաև այն նշանակում է Ռեյնի ծննդյան ամսաթիվը՝ 6/25: Արտադրությունը դադարեցվել է 2010 թվականից[63]։

Բարեգործություն խմբագրել

2005-2007 թվականներին Ռեյնը գումար է նվիրաբերել Կամբոջայում ջրհորների (ընդհանուր հաշվով 50 հատ) և մանկական խաղահրապարակների կառուցմանը։ Ռեյնը MTV EXIT-ի հետ միասին մասնակցել է Ասիայում մարդկանց վաճառքի դեմ պայքարին։ Մասնակցել է Love Photography ցուցադրությանը, որը կոչված է օգնել որդեգրող ծնողներին ստանալ պետական աջակցություն երեխաների համար, նվիրաբերել է 2006-2007 թվականների միջազգային շրջագայությունների շահույթի մի մասը ՎԻՉ-ով տառապող մարդկանց, վարակված երեխաների, որբերի, ինչպես նաև մասնակցել է Green Ribbon Hope Walking ակցիային կորած երեխաներին գտնելու համար։ Այսպիսի արժանիքների համար Ռեյնին նշանակել են ՄԱԿ-ի Միացյալ ծրագրի բարի կամքի պատվիրակ ՎԻՉ/ՁԻԱՀ հիվանդությունների համար։

Նրան անվանել են շրջակա միջավայրի պաշտպան այն բանց հետո, երբ նա 2008 թվականին մասնակցություն է ունեցել Հարավային Կորեայի պատմության մեջ նավթի ամենամեծ արտահոսքի հետևանքների վերացման համար և նվիրաբերում է 300 միլիոն վոն։ Նա ներկայացրել է An MTV EXIT Special-ը, որը վավերագրական ֆիլմ է մարդկանց վաճառքի մասին, յուրաքանչյուրի դերի մասին այդ ասպարեզում և տեղեկություն է տալիս այն մասին, թե ինչպես կարելի է պաշտպանվել դրանից ու վերջ տալ դրան։ Ինչպես նաև ամբողջ կարիերայի ընթացքում Ռեյնը մասնակցել է բազմաթիվ բարեգործական ակցիաների ու համերգների։

2009 թվականի հունիսի 9-ին Սեուլի քաղաքապետ Օ Սե Հունի անմիջական մասնակցությամբ կայացած երեկույթի ժամանակ Ռեյնը նշանակվել է Սեուլի բարի կամքի դեսպան։

2014 թվականի օգոստոսի 22-ին հայտնի Ice Bucket Challange-ի շրջանակներում Ռեյնը 100 միլիոն վոն գումարի չափով նվիրատվություն է կատարել այն հիվանդանոցներին, որոնք զբաղվում են կողմնակի ամիոտրոֆիկական սկլերոզի համար դեղերի արտադրությամբ։ Ռեյնը կիսվել է, որ այդ թեման նրա համար բավական հոգեհարազատ է, քանի որ Cube գործակալության տնօրեն և իր հին ընկեր ուուսուցիչ Հոն Սընգ Սոնը ևս արդեն 3 տարի է բուժվում է այդ հիվանդությունից։

Rain Company խմբագրել

2015 թվականի հոկտեմբերի 10-ին Ռեյնը պաշտոնապես հիմնադրեց իր լեյբլը «R.A.I.N. COMPANY» անունով։ Նա թողարկում է հայտարարություն, որտեղ նշում է հետևյալը.

  Սա առաջին լուրերն են «R.A.I.N. COMPANY»-ից։ Մենք ցանկանում ենք հայտնել բոլորին, որ հոկտեմբերի 1-ին դերասան և երգիչ Ռեյնը (Ջոնգ Ջի Հուն) կնքել է մեզ հետ էքսկլյուզիվ պայմանագիր։ «R.A.I.N. COMPANY»-ն կստեղծի նոր երազանքների թիմ, որը կազմված կլինի տաղանդավոր մարդկանցից։ Եթե սովորաբար մենեջմենտի հիմնականք մարտավարությունը մենեջերների մեկ թիմ ունենալն էր, որը կղեկավարեր ալբոմները, դորամաները, ֆիլմերը և արտերկրյա բիզնեսը, ապա մենք որպես հիմք կվերցնենք ամերիկյան գործակալության համակարգը, ըստ որի երգիչների ու դերասանների գործունեության ղեկավարումը իրականացվում է տվյալ բնագավառի պրոֆեսիոնալ մասնագետների կողմից։ Փոխնախագահ Կիմ Յոն Բեն, որի հետ Ռեյնը համագործակցում է նորամուտի օրվանից, անձամբ կդառնա ալբոմների գծով զբաղվող թիմի գլխավորը։ Ներկայացուցիչ Պակ Չոն Սոնը կզբաղվի դերասանների թիմով, ամերիկյան գործակալությամբ կսշարունակի զբաղվել WME-ն, իսկ Ջեյսոն Չանը կգլխավորի չինական գործունեությունը։

Այսպիսով, տարբեր մասնագիտությունների պրոֆեսիոնալ մասնագետներով էլ կկազմվի մեր լեյբլը, և մենք կներդնենք բոլոր ուժերը նորեկների և արդեն նշանավոր մարդկանց հետ աշխատելու համար։ Մենք կփորձենք դառնալ լավագույն ընկերությունը լավագույն արտիստների համար։

 

Սկավառակագրություն խմբագրել

  • Bad Guy. 2002 թվականի մայիսի 13.
  • How To Avoid The Sun. 2003 թվականի հոկտեմբերի 16
  • It’s RAINing. 2004 թվականի հոկտեմբերի 8
  • Eternal Rain. 2006 թվականի սեպտեմբերի 13. (առաջին ճապոնական ալբոմ)
  • Rain’s World. 2006 թվականի հոկտեմբերի 13 (չորրորդ կորեական ալբոմ)
  • Rainism. 2008 թվականի հոկտեմբերի 16 (пятый корейский альбом)
  • Back to the Basic. 2010 թվական
  • Rain Effect. 2014 թվական (վեցերորդ կորեական ալբոմ)

Համերգային շրջագայություններ խմբագրել

  • 2005 թվական— «Rainy Day»
  • 2006—2007 թվականներ— «Rain’s Coming» (միջազգային)
  • 2009—2010 թվական — «The Legend of Rainism»
  • 2010 թվական — «Rain Loves Japan Zepp Tour»
  • 2011 թվական — «The Best Show»
  • 2012—2013 թվականներ— «Consoltary Train» (բանակային համերգների շարք)
  • 2013 թվական — «Story of Rain: 2013 Rain Zepp Tour»
  • 2014 թվական — «Rain Effect» Showcase (Չինական համերգների շարք (Պեկին, Շանհայ, Գուանչժոու).

Ֆիլմագրություն խմբագրել

 
«Նինջա մարդասպան» ֆիլմի ցուցադրության ժամանակ

Ֆիլմեր խմբագրել

  • 2006 — Ես կիբօրգ եմ, բայց դա սովորական է
  • 2008 — Արագ մրցարշավորդ
  • 2009 — նինջա արդասպան
  • 2012 — Վերադարձ հենակետ
  • 2014 — Արքայազն
  • 2014 — Հանուն սիրո կամ փողի

Հեռուստասերիալներ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

2002

  • MBC Արտիստների թոփ-10 մրցանակ
  • KBS Music Award — Նոր արտիստ, Ամենահայտնի երգիչ մրցանակ ըստ պրոդյուսերների
  • SBS Music Award — Նոր արտիստ
  • SBS Seoul Gayo Award — Նոր արտիստ
  • M.NET Music Video Festival — Նոր արտիստ
  • KMTV Korea Music Award — Նոր արտիստ
  • Golden Disc Award — Նոր արտիստ

2003

  • M.NET Տղամարդ արտիստ մրցանակ
  • KMTV Տղամարդ արտիստ մրցանակ
  • MBC Արտիստների թոփ-10 մրցանակ
  • KBS Տղամարդ արտիստ մրցանակ
  • SBS Տարվա տղամարդ պարող մրցանակ
  • KBS Rookie, Հանրաճանաչություն, Լավագույն զույգ (Գոնգ Հյո Ջինի հետ), Տարվա դերասան

2004

  • KBS Լավագույն դերասան մրցանակ
  • KBS Awards: Netizen Actor Award (2004)
  • MBC Արտիստների թոփ-10 մրցանակ
  • KBS Artist of the Year
  • SBS Տարվա տղամարդ պարող մրցանակ
  • Popularity Award of TV Part (The Baek Sang Arts Grand Award)
  • KBS Լավագույն զույգ մրցանակ (Սոնգ Հյե Կյոյի հետ)
  • 40th Baeksang Art Awards: Popularity Award for TV Part Award (2004)

2005

  • MTV Asia Awards: Favorite Artist Korea
  • Channel [V] Best Single Award
  • MTV Video Music Awards Japan: Best buzz Asia from Korea
  • MTV China: CCTV Mandarin Music Honors Award
  • MTV China-CCTV Mandarin Music: Honors Award (2005)
  • Andre Kim Awards: Best Star
  • KBS Drama «Love To Kill» or «이 죽일놈의 사랑»

2006

  • Time Magazine’s 100 Most Influential People Who Shape the World Award
  • M.NET Տղամարդ արտիստ մրցանակ
  • Asia TV Awards: Best Movie Style [A Love to Kill]
  • MKMF Mnet: Լավագույն տղամարդ մենակատար
  • SBS Gayo Daejun 2006: Bonsang

2007

  • MTV Asia’s 'Ամսվա արտիստ' (հունվար)
  • 43rd Baeksang Arts Awards: Լավագույն նորեկ արտիստ («Ես կիբօրգ եմ, բայց դա սովորական է»)
  • 59th Berlin Film Festival: Alfred Bauer Prize («Ես կիբօրգ եմ, բայց դա սովորական է»)
  • People Magazine Awards: World’s 100 Most Beautiful People 2007 Award
  • Hallyu Award
  • 44th DaeJong Film Awards: Overseas Popularity Award
  • 'Best Asian Male Artist' in Macau, China
  • 2007 Mobile Entertainment Awards: Best Male Singer Award (2007)
  • 13th CineAsia Awards: Male Asian Star of The Year Award (2007)

2008

  • Bonsang Golden Disk Award
  • Style Icon of the Year
  • SBS Mutizen Award (Top Song: Rainism)

2009

  • Goodwill Ambassador by the Korean Ministry of Agriculture[40]
  • Global Publicity Ambassador: City of Seoul[40]
  • KBS Hit Chart — Top Albums (Top 1) Rainism Recollection
  • HITO Music Awards Tokyo: Best Asian Pop Song «Rainism»
  • Asian Television Awards: Hip Korea Discovery Channel (Best Music Program, Best Infotainment Program, Best Cross-Platform Content)

2010

  • MAMA — Լավագույն մենակատարային պար («Love Song»)
  • MTV Movie Awards: Biggest Badass Star
  • Korea Achievement Award given by the Korean Culture & Content Agency
  • Green Growth Life Ambassador of South Korea (Լի Դա Հիի հետ)
  • Green Planet Movie Awards: Best International Entertainer (Ասիա), Asian Cultural Ambassador of The Year, One of The Top 10 Most Outstanding Asians in Hollywood

2013

  • BAZAAR Men Style People of The Year Awards: Asia’s All-Around Entertainer

2014

  • QQ Music Awards: Most Influential International Artist

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. «비, 16세 당시 팬클럽 활동 과거사진 공개 '말라깽이였네' (in Korean)». isplus. 2011 թ․ նոյեմբերի 12.
  3. Lorraine Hahn (2005 թ․ դեկտեմբերի 14). «Rain Talkasia Transcript». CNN.
  4. 4,0 4,1 4,2 «Pop star Rain (Bi), reaching out beyond Asia». KBS Global. 2005/10/26.
  5. Phoenix. «Rain's Biography». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  6. «Rain's album records sales of over one million copies in Asia». KBS Global. 2005/12/28.
  7. «Rain Season Breaks Records Across Asia». chosun.com. Oct.13,2005. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  8. «Prizes & Honours 2007». The Berlinale Festival. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  9. «43rd Baeksang Arts Awards». Crienglish. April 27 2007. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  10. «Tickets for Rain's Hong Kong Concert Sold Out». HanCinema. 2007/01/08.
  11. «South Korean pop star Rain debuts as robot lover». Yahoo! news. December 15 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  12. Cathy Rose A. Garcia (2007 թ․ մայիսի 27). «Rain Becomes First K-Pop Star to Perform at Tokyo Dome». koreatimes.co.kr.
  13. «The 2006 TIME 100». Time Magazine.
  14. «The TIME 100 — Are They Worthy?». Time Magazine.
  15. «K-pop star Rain dazzles N.Y. fans». The Korea Herald. 2006 թ․ փետրվարի 3.
  16. «Rain to Record Duet with Omarion in U.S.». hancinema. 2006/07/05.
  17. Singer Rain to Work with Top American Star Omarion (2006/02/09). «Singer Rain to Work with Top American Star Omarion». hancinema.
  18. «All about the Beautiful people». The Daily Telegraph. 2007 թ․ ապրիլի 26.(չաշխատող հղում)
  19. «SKorean pop star Rain listed in People's 100 Most Beautiful». china daily. 2007 թ․ ապրիլի 27.
  20. «He's Singing in Korean». the colbert report. 05/10/07.
  21. the colbert report (06/05/07). «Yahoo Korea - Rain».
  22. the colbert report (04/10/08). «Tip/Wag - Rain».
  23. the colbert report (04/23/08). «Rain Rivalry Challenge».
  24. the colbert report (05/05/08). «Time's 2008 Top 100 Most Influential».
  25. the colbert report (05/05/08). «Rain Dance-Off».
  26. «Rain falls on 'Ninja Assassin'». Variety. 2008 թ․ փետրվարի 13.
  27. Nicole Sperling (2008 թ․ ապրիլի 28). «Wachowski Brothers getting underway on 'Ninja Assassin'». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  28. «'Movie Awards' Upset! Rain Wins 'Biggest Badass' Award Over Angelina!». Hollywood life. 2010 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  29. «EVENTS CALENDER». korea herald. 2010 թ․ մարտի 30.
  30. «"The Fugitive Plan B" to air in Japan in April next year». HanCinema. 2010/12/08.
  31. «Korean Pop Star Rain Wins TIME 100 Poll — Again». TIME Magazine. 2011 թ․ ապրիլի 15.
  32. «비 "'도망자' 이어 영화 출연-군 입대 내년될 것"». Newsen. 2010 թ․ սեպտեմբերի 27.
  33. «Top K-pop star Rain to join Army». yonhap news. 2011/09/23.
  34. «Teardrops Fall as Rain Enlists in Army». chosun. Oct. 12, 2011.
  35. «Rain Appointed Honorary Ambassador of Military». Mwave. 2012.04.11.(չաշխատող հղում)
  36. «Rain makes a surprise appearance at special event for 'R2B : Return to Base'». Allkpop. 2012 թ․ օգոստոսի 22.
  37. «Shocking footage of Se7en and other top celebrity soldiers visiting 'Happy Ending' massage parlors». Allkpop. 2013 թ․ հունիսի 25.
  38. 38,0 38,1 «Kim Tae-hee Admits to Dating Rain». Chosun Ilbo. Jan. 02, 2013.
  39. 39,0 39,1 «Top actress Kim Tae-hee admits romantic relationship with Rain». yonhap news. 2013/01/01.
  40. «С Рейна сняты обвинения в военных правонарушениях». showasia. 2013 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  41. «Rain to Sign Exclusive Contract with Cube Entertainment». Mwave. 2013.05.28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  42. «"Story of Rain" Zepp Tour 공연결정 안내 공지». Official Rain's Website. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  43. «Rain-ing Supreme at MCM's Store Opening». mcm worldwide. 08-10-2013.
  44. «BAZAAR Men Style People of The Year Award Ceremony». Rain's Official Website. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  45. «Rain at 2013 MAMA and filming "The Prince", in Asia al día Magazine». cloudusa.wordpress.com. 2013/11/30.
  46. «비 MAMA 통해 컴백날짜 공개 "2014년 1월 6일" 공식발표». Newsen. 2013 թ․ նոյեմբերի 22.
  47. «Rain to Film 'The Prince' with Bruce Willis, John Cusack, and More». mwave. 2013.11.26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  48. «[tweets abound] Prepare to be hit by the "Rain Effect" on December 19». cloudusa.wordpress.com. 2013/12/10.
  49. «Rain Keeps Busy by Filming Two Music Videos». mwave. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  50. «Rain spends a cloudy day with 5,000 Clouds during his Japanese fan meeting». allkpop. 2014 թ․ փետրվարի 9.
  51. «Рейн покинул агентство Cube Entertainment после 2 лет совместной работы | SHOWASIA». www.showasia.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
  52. «Rain to star alongside Chinese actress Liu Yifei in new Chinese film 'Hong Yan Lu Shui'». allkpop. 2014 թ․ մարտի 4.
  53. «For love of money». English Sina. 2014 թ․ նոյեմբերի 18.
  54. «Rain to Make Drama Comeback through 'My Lovable Girl'». mwave. 2014.07.2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  55. «'내그녀' 된 크리스탈 "정지훈과 한무대, 안 믿겨"». osen. 2014.08.0.
  56. «'My Lovely Girl' makes a breakthrough with highest Chinese distribution price». allkpop. 2014 թ․ սեպտեմբերի 2.
  57. «Rain to receive $5.5 million to star in Chinese drama, 'Diamond Lover'». allkpop. 2014 թ․ նոյեմբերի 10.
  58. «Idol group MBLAQ to debut at Rain's concert». 10Asia. 2009.09.22.
  59. «대주주 된 박진영, 제이튠엔터 전속계약 4년만에 소속사 찾았다». Nate. 2010 թ․ դեկտեմբերի 30.
  60. «JYP Entertainment becomes J. Tune's biggest shareholder». Korea Joongang Daily. Dec 30,2010.
  61. @Official_jfcom (2015 թ․ հունվարի 5). «Please be advised that Rainy Entertainment is changed to JF company».
  62. «Rain's Six to Five Fashion Show / Concert». k-popped. 2008 թ․ դեկտեմբերի 23.
  63. «Rain's online clothing mall gets store clearance». allkpop. 2010 թ․ օգոստոսի 16.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյն (երգիչ)» հոդվածին։