Պավոլ Հվեզդոսլավ
Պավոլ Օրսագ Ֆելշյոկուբին Հվեզդոսլավ (սլովակ.՝ Pavol Országh de Felsőkubin Hviezdoslav, փետրվարի 2, 1849[1][2][3][…], Վիշնի Կուբին, Dolný Kubín District, Ժիլինայի շրջան - նոյեմբերի 8, 1921[1][2][3][…], Դոլնի Կուբին, Ժիլինայի շրջան), սլովակ բանաստեղծ։
Պավոլ Հվեզդոսլավ սլովակ.՝ Pavol Országh Hviezdoslav | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1849[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիշնի Կուբին, Dolný Kubín District, Ժիլինայի շրջան |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 1921[1][2][3][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Դոլնի Կուբին, Ժիլինայի շրջան |
Գերեզման | Դոլնի Կուբին |
Գրական անուն | Jozef Zbranský և Hviezdoslav[4] |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, դրամատուրգ, փաստաբան, քաղաքական գործիչ և իրավաբան |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա |
Pavol Országh Hviezdoslav Վիքիպահեստում |
Ստեղծագործություններ
խմբագրել«Անտառապահի կինը» (1884-1886), «Եժո Վլկոլինսկի» (1890), «Գաբոր Վլկոլինսկի» (1897-1899) պոեմներում պատկերել է ազնվականների ու գյուղացիների փոխհարաբերությունները, «Բուտորան ու Չուտորան» (1888) և այլ չափածո պատմվածքներում՝ գյուղի կյանքը։ 1909 թվականին հրատարակել է «Տերովդեսը և Տերովդեան» (1909) ողբերգությունը։ Հայրենասիրական քաղաքացիական քնարերգությունում («Ամառային շիվեր» շարքը, 1885-1895) հանդես է եկել ժողովրդի պաշտպանությամբ։ «Արյունոտ սոնետներ» (1914) ժողովածուն ուղղված է իմպերիալիստական պատերազմների դեմ։
Սլովակերեն է թարգմանել Շանդոր Պետեֆիի, Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ադամ Միցկևիչի, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Ֆրիդրիխ Շիլլերի, Ուիլյամ Շեքսպիրի մի շարք գործեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 612)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավոլ Հվեզդոսլավ» հոդվածին։ |