Պավել Միլյուկով
Պավել Նիկոլաևիչ Միլյուկով (ռուս.՝ Павел Николаевич Милюков, հունվարի 15 (27), 1859[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] - մարտի 31, 1943[3][4], Էքս լե Բեն), ռուս քաղաքական գործիչ, պատմաբան և հրապարակախոս։ Կադետական կուսակցության հիմնադիրներից, կուսակցության ԿԿ նախագահը (1907-ից) և կուսակցության օրգան «Ռեչ» թերթի խմբագիրը։ 3-րդ և 4-րդ Պետական դումաների անդամ։ 1905-1907 թվականների Ռուսական հեղափոխության պարտությունից հետո ունեցել է հակաբոլշևիկյան դիրքորոշում։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության օրերին պայքարել է հանուն միապետության պահպանման։
Պավել Միլյուկով ռուս.՝ Павел Николаевич Милюков | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 15 (27), 1859[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | մարտի 31, 1943[3][4] (84 տարեկան) |
Մահվան վայր | Էքս լե Բեն |
Գերեզման | Batignolles Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
Մասնագիտություն | դիվանագետ, պատմաբան, քաղաքական գործիչ և լրագրող |
Աշխատավայր | Չիկագոյի համալսարան և Սոֆիայի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ և Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ |
Կուսակցություն | Կադետներ |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ռուսաստանի ժամանակավոր կառավարության առաջին կաբինետի կազմում եղել է արտաքին գործերի նախարար։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գործակցել է սպիտակ գվարդիականների հետ։ 1920 թվականից՝ վտարանդի (Լոնդոն, Փարիզ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես է եկել ֆաշիստների հետ ռուս վտարանդիների համագործակցության դեմ, ողջունել կարմիր բանակի հաջողությունները։ Չընդունելով պատմության զարգացման օրինաչափությունները՝ Միլյուկովը պատմության մեթոդաբանության հարցում մոտեցել է կանտական պոզիտիվիզմին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Милюков, Павел Николаевич (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XIX. — С. 318—319.
- ↑ 2,0 2,1 P. Vi. Milyukov, Paul Nikolayevich // The Enciclopædia Britannica — 12 — London, NYC: 1922. — Vol. XXXI English History to Oyama, Iwao.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Милюков Павел Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 539)։ |