Պավել Ալեքսանդրովիչ Բրյուլով (օգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1840[1], Պավլովսկ, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 16 (29), 1914[1], Պավլովսկ, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ, բնանկարիչ, ճարտարապետ, ակադեմիկոս և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի միության անդամ, եղբայրական նկարչության շարժման անդամ, Ռուսաստանի ազգային թանգարանի նկարչական բաժնի պահապան։ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության պրոֆեսոր Ալեքսանդր Պավլովիչ Բրյուլովի որդին, հանրահայտ նկարիչ Կառլ Բրյուլով-ի եղբորորդին[2]։

Պավել Ալեքսանդրովիչ Բրյուլով
Павелъ Александровичъ Брюлловъ
Պավել Բրյուլովի դիմանկար, աշխատանքը Իվան Կրամսկոյի (1879), Ռուսական ազգային թանգարան
Ծնվել էօգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1840[1]
ԾննդավայրՊավլովսկ (Սանկտ Պետերբուրգ), Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 16 (29), 1914[1] (74 տարեկան)
Մահվան վայրՊավլովսկ (Սանկտ Պետերբուրգ), Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրթություն
ԴավանանքԱզնվականություն
Մասնագիտությունճարտարապետ և նկարիչ
Ժանրբնանկար
Թեմաներռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներ«Բնությունը գետի հետ»,
«Գարուն»
Պարգևներ

մեդալներ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա։

  • Երկու փոքր (1861, 1863)
  • Երեք մեծ (1862, 1863, 1864) արծաթյա մեդալներ
ՀայրAlexander Brullov?
ՄայրAlexandra Brullova (Rahl)?
 Pavel Brullov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Պ. Ա. Բրյուլով: Նկարը Կարլ Կարլովիչի կողմից, 1906—1912 թթ.
 
«Բնությունը գետի հետ», (1900) — Ստավրոպոլի արվեստի թանգարան:

Պավել Բրյուլովը Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության պրոֆեսոր Ալեքսանդր Բրյուլովի և բարոնուհի Ալեքսանդրի Ալեկսանդրովնի ֆոն Ռալի չորրորդ երեխան է[2][3]։

Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը։ 1863 թվականին ստանում է ֆիզմաթ գիտության թեկնածուի կոչումը[4]։

Սկսած 1861 թվականից մինչև 1864 թվականը Բրյուլովը հաճախել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական բաժին, Կոնստանտին Տոնի, Անդրեյ Շտակենշնեյդերի, Ալեքսանդր Բրյուլովի, Դավիդ Գրիմմի և Ալեքսանդր Ռեզանովայի մոտ դասընթացների։

Ակադեմիայում սովորելու տարիներին պարգևատրվել է երկու փոքր և երեք մեծ արծաթյա մեդալներով «Նկարչական հաջողություն»ների համար։ 1864 թվականին Բրյուլովը հեռանում է ակադեմիայից, 3-րդ աստիճանի ճարտարապետության տնօրենի հրամայով։

Ակադեմիան ավարտելուց հետո, հեռանում է հայրենիքից. ապրում է Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում։ Փարիզում սկսում է հաճախել Լեոն Բոննայի մոտ դասընթացների՝ ընտրված արվեստի ազգային բարձր դպրոցում։

1870 թվականին «Աշխատանքից հետո» նկարի համար նա ստանում է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի կողմից խրախուսական մեծ մեդալի[4]։

Սկսած 1872 թվականից մինչև 1914 թվականը եղել է եղբայրական նկարչության շարժման ցուցադրող[5]. 1874 թվականից սկսած եղել է այդ շարժման անդամ[5]։

1883 թվականին ստացել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի վերջնական անդամի կոչումը, 1904 թվականից սկսած եղել է Ակադեմիայի միության անդամ։ Սկսած 1897 թվականից մինչև 1912 թվականը եղել է Ռուսական ազգային թանգարանի պահապանը[6]։

  Նկարիչները խոսել են Բրյուլովի մասին, նրանք ասել են, որ նա հիանալի մաթեմատիկոս է, ավարտել է համալսարանը և Անգլիայում լսել է մաթեմատիկայի մասին լեկցիաներ։ Մաթեմատիկոսները վստահ էին, որ նա նաև երաժիշտ է, ավարտել է կոնսերվատորիան, իսկ երաժիշտները նրան կրկին հետ են վերադարձրել նկարիչների մոտ. Արդեն իսկ նրա մոտ մեծ տաղանդ էին տեսել, ի շնորհիվ իր բնության հանդեպ սիրուն, և պարզվում է, որ նա կարող է նաև չսովորել բոլոր երեք մասնագիտությունները։ Եվ փաստացի, նա նկարել է հիանալի նկարներ, մեծ բացահայտումներ է արել մաթեմատիկայի մեջ և նվագել է թավջութակ և դաշնամուր։
- Յակով Դանիլովիչ Մինչենկով[5]
 

Առաջին անգամ ամուսնացել է գրող Սոֆյա Կոնստանտինովնա Կավելինայի հետ, երկրորդ անգամ Մարգարիտա Գրիգորևնա Լիխոնինայի հետ։

Պատկերասրահ խմբագրել

Հղումներ խմբագրել

Брюлловъ, Павелъ Александровичъ // Новый Энциклопедический словарь: В 29 томах. = Новый Энциклопедическій словарь / под общей редакцией почётного академика К. К. Арсеньева. — СПб: Ф. А. Брокгауз (Лейпциг), И. А. Ефрон (Санкт-Петербург), 1912. — Т. 8 «Брачный нарядъ – Бѣлоруссы». — С. 307. — 963 с. </ref> [3] [5] [4] [2] }}

Գրականություն խմբագրել

  • «Брюллов, Павел Александрович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Брюлловы или Брюлло (Brulleau) // Энциклопедический словарь = Энциклопедическій словарь / под редакцией профессора И. Е. Андреевского. — СПб: Ф. А. Брокгауз (Лейпциг), И. А. Ефрон (Санкт-Петербург), 1891. — Т. IVА (8) «Босъ — Бунчукъ». — С. 785. — 938 с.
  3. 3,0 3,1 Самин Д. К. Александр Павлович Брюллов (1798—1877) // 100 великих архитекторов. — М: Вече, 2009. — 432 с. — (100 великих). — 3000 экз. — ISBN 978-5-9533-4020-5
  4. 4,0 4,1 4,2 Брюлловъ (Павелъ Александровичъ) // Энциклопедический словарь = Энциклопедическій словарь / под редакцией профессора И. Е. Андреевского. — СПб: Ф. А. Брокгауз (Лейпциг), И. А. Ефрон (Санкт-Петербург), 1891. — Т. IVА (8) «Босъ — Бунчукъ». — С. 784. — 938 с.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Минченков Я. Д. Брюллов Павел Александрович // Воспоминания о передвижниках. — M: АСТ-Пресс, 2010. — 454 с. — 3000 экз. — ISBN 978-5-462-01053-8
  6. «Выставка первая». Имена, открытые заново (ռուսերեն). Областное государственное учреждение «Ивановская областная библиотека для детей и юношества». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Բրյուլով» հոդվածին։