Փիթեր Բիերի (գերմ. Peter Bieri, հունիսի 23, 1944(1944-06-23)[1][2][3], Բեռն, Շվեյցարիա[4] - հունիսի 27, 2023(2023-06-27)[5][6], Բեռլին, Գերմանիա[5]), ժամանակակից շվեյցարացի գրող և փիլիսոփա է, ով հայտնի է Պասկալ Մերսիե (Pascal Mercier) գրական կեղծանունով և իր լայն ճանաչություն վայելող «Գիշերային գնացք դեպի Լիսաբոն» վեպի շնորհիվ։

Պասկալ Մերսիե
Ծնվել էհունիսի 23, 1944(1944-06-23)[1][2][3]
ԾննդավայրԲեռն, Շվեյցարիա[4]
Վախճանվել էհունիսի 27, 2023(2023-06-27)[5][6] (79 տարեկան)
Վախճանի վայրԲեռլին, Գերմանիա[5]
Գրական անունPascal Mercier
Մասնագիտությունգրող, փիլիսոփա, համալսարանի դասախոս և ոչ գեղարվեստական գրող
Լեզուգերմաներեն
Ազգությունշվեյցարացի
ՔաղաքացիությունՇվեյցարիա,
Շվեյցարիա Շվեյցարիա
Կրթությունդասական բանասիրություն, փիլիսոպայություն Կալիֆորնիայի համալսարան, Բերկլի; Հարվարդի համալսարան, ԱՄՆ
Թեմաներժամանակի փիլիսոփայություն, բարոյախոսության փիլիսափայություն, էպիստեմիոլոգիա
Ուշագրավ աշխատանքներԳիշերային գնացք դեպի Լիսաբոն (վեպ)
ԱնդամակցությունԳյոթինգենի Գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրԲեռլինի ազատ համալսարան և Մարբուրգի համալսարան
Պարգևներ

Մանկության և երիտասարդության խմբագրել

Բիերին մեծացել է միջին խավի ընտանիքում Բեռնի արվարձաններից մեկում։ Նրա հայրը եղել է կոմպոզիտոր։ Մանուկ հասակում Փիթերը կարդացել է Կարլ Մայի 53 վեպը և հաճույքով խաղացել ֆուտբոլ։ Իր խոսքերով, 1954 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը նա առաջին անգամ դիտել է հեռուստացույցով։ Ավարտել է Բերնի Կիրխենֆելդ (Kirchenfeld) գիմնազիան։ Ավագ դպրոցում նա սովորել է լատիներեն, հունարեն և եբրայերեն[7]։

Ուսում խմբագրել

Բիերին ուսուցանել է փիլիսոփայություն, Անգլիայի և Հնդկաստանի երկրագիտություն Լոնդոնում և Հայդելբերգում. Նա ստանում է դոկտորի գիտական աստիճանը, ունենալով Դիթեր Հենրիխին /Dieter Henrich/ և Էրնեսթ Տուգենդատին /Ernst Tugendhat/ որպես իր գիտական ղեկավարներ իր ժամանակի փիլիսոփայության վերաբերյալ աշխատանքի շնորհիվ։ Դոկտորականի հաստատումից հետո Բիերին աշխատեց որպես դասախոս Հայդելբերգի համալսարանում[8]։

Գրական աշխատություններ խմբագրել

Պասկալ Մերսիե (Pascal Mercier) կեղծանունով Փիթեր Բրիերին հրապարակել է չորս վեպ՝

2006 թվականին նրան շնորհվել է Մարի-Լուիզ Կախսնիցի մրցանակ իր գրական աշխատանքների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #122434080 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Schriftsteller Peter Bieri alias Pascal Mercier ist tot (գերմ.)NDR, 2023.
  6. 6,0 6,1 6,2 https://www.rts.ch/info/culture/livres/14151267-le-romancier-bernois-peter-bieri-alias-pascal-mercier-est-mort-a-79-ans.html
  7. Կաղապար:Webarchiv
  8. «Bieri's CV». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.