Պապ (մեծ հայր)
Պապ (փաղաքշական` պապի, պապիկ և այլն)` ազգակցական հարաբերությունների կատեգորիա։
Իմաստային նշանակությունը
խմբագրելԱրական սեռի բարեկամ։ Որպես կանոն, կիրառվում է ցանկացած հարազատական ճյուղի (մայրական կամ հայրական) թոռան և թոռնուհու հետ հարաբերություններում, հանդիսանում է երեխայի մոր կամ հոր հայրը։ Թոռներն ունեն երկու պապիկ՝ հոր հայրը և մոր հայրը։ Իսպանիայում յուրաքանչյուր տարի՝ սկսած 1998 թվականից, հուլիսի 26-ը նշվում է որպես տատիկի և պապիկի օր։
Այլ նշանակություն
խմբագրելԱյլ կերպ՝ պապիկ նաև անվանում են ծերունուն։ Պապիկի կերպարը հանդես է գալիս հեքիաթներում, գալիք Նոր Տարվա խորհրդանիշներից մեկն է՝ Ձմեռ Պապը, որը սովորաբար հանդես է գալիս ծերունու կերպարով, գունավոր՝ երկնագույն, կապույտ, կարմիր կամ սպիտակ մուշտակով և գլխարկով, երկար սպիտակ մորուքով, ձեռքի ձեռնափայտով, երկարաճիտք կոշիկներով և նվերների պարկով։
Հռոմի Պապ՝ ամբողջ աշխարհի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ[1]։
Պապ թագավոր՝ (մոտ 353-374), հայոց Արշակունի թագավոր, Արշակ Բ–ի 370 թվականից։
Մշակույթում
խմբագրելՖիլմեր
խմբագրել- «Պապ», 2011, Ուկրաինա[2]
- «Պապիկ», 2016, Ռուսաստան[3]
- «Թեթևաբարո պապիկը», 2016, ԱՄՆ
- «Իմ երազանքների պապիկը», 2014, Ռուսաստան
Կերպարվեստ
խմբագրել- 1895 թվականին ռուս նկարիչ Ռաֆաիլ Լևիցկին նկարել է «Վլաս Պապիկ» նկարը, որը գտնվում է Չուվաշիայի արվեստի պետական թանգարանում։
-
«Վլաս Պապիկ», նկարիչ՝Ռաֆաիլ Լևիցկի
-
«Այցելություն պապիկին», նկարիչ՝ Էուջենիո Զամպիգի
-
«Պապիկը թոռնիկի հետ», նկարիչ՝ Գեորգիոս Յակովիդիս
Քանդակներ
խմբագրել-
«Պապիկը թոռնիկների հետ», գտնվում է Գյումրում
Գրականության մեջ
խմբագրել
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Catechism of the Catholic Church - Christ's Faithful - Hierarchy, Laity, Consecrated Life». Vatican.va. 1946 թ․ փետրվարի 20. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Дед (ռուսերեն), Վերցված է 2019-05-26-ին
- ↑ «Дедушка». Русские мелодрамы - Смотреть онлайн российские кино фильмы в хорошем качестве HD видео бесплатно (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Ինչքան չլինի՝ դեռ մի քիչ մարդ եմ. Համո Սահյան