Պապաքարի լեռներ

Լոռու մարզի լեռնաշղթա

Պապաքարի լեռներ, Հայաստանի Տավուշի մարզի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանագլխին։ Ձգվում է Դեբեդի հովտից մինչև Կուր և Խրամ գետերի միախառնման վայրը։ Երկարությունը 24 կմ է, միջին բարձրությունը՝ 600-1000 մ, էրոզային, մնացորդային ցածրադիր լեռնաշղթա է՝ կազմված կրաքարերից, ավազաքարերից ու մերգելներից։ Լանջերը մասնատված են ոչ խոր հովիտներով։ Ստորոտին կան բազմաթիվ արտաբերման կոներ, տեղ-տեղ՝ նոսր անտառներ և չորասեր թփուտներ։ Ամենա բարձր գագաթը համանուն լեռն է (959 մ)[1][2]։

Պապաքարի լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան,  Վրաստան և  Ադրբեջան
Վարչատարածքային միավորՏավուշի մարզ
ԼեռնաշղթաԲազումի լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)3016 մետր
Երկարություն24 կմ
Մեծագույն գագաթԲովաքար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 99 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 305 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։