Պաուլ Վիլդ (գերմ.՝ Paul Wild, 5 հոկտեմբերի 1925 Վեդենսվիլ, Շվեյցարիա - 2 հուլիսի 2014[1] Բեռն, Շվեյցարիա), շվեյցարացի աստղագետ, աշխատել է Ցիմերվալդի աստղադիտարանում։

Պաուլ Վիլդ
Paul Wild
Ծնվել էհոկտեմբերի 5, 1925(1925-10-05)
Wädenswil, Հորգեն, Ցյուրիխ, Շվեյցարիա
Մահացել էհուլիսի 2, 2014(2014-07-02) (88 տարեկան)
Բեռն, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Բեռնի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Ցյուրիխի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն և շվեյցարական գերմաներեն
 Paul Wild Վիքիպահեստում

Աստերոիդների և գիսաստղերի, ինչպես նաև գերնոր աստղերի հայտնաբերող։ Աշխատել է Ցիմերվալդի աստղադիտարանում և 1980 թվականից 1991 թվականները եղել է Բեռնի համալսարանի տնօրեն։ Ունեցել է նաև փիլիսոփայության և բնագիտության դոկտոի կոչում։ 1961 թվականից 1994 թվականները հայտնաբերել է ընդհանուր առմամբ 94 աստերոիդ, որոնցից մեկը հայտնաբերել է Իվո Բաուերզիմի հետ համատեղ[2]։ Վիլդը նաև հայտնաբերել է մի քանի կարճ պարբերությամբ գիսաստղեր, որոնցից է 81P/Վիլդի գիսաստղը, որը դարձավ Սթարդասթ տիեզերական սարքի առաքելության նպատակը։ Նա նաև հայտնաբերել է 41 գերնոր աստղեր։

Կենսագրություն խմբագրել

Ուսանել է մաթեմատիկա Ցյուրիխի համալսարանում, իսկ 1955 թվականից սկսել է աշխատել Բեռնի համալսարանում որպես ասիստենտ, իսկ 1971 թվականից որպես դասախոս։ 1976 թվականին դարձավ պրոֆեսոր, իսկ 1980 թվականից 1991 թվականները զբաղեցրել է համալսարանի տնօրենի պաշտոնը։ Թոշակի անցնելուց հետո, 1992 թվականից 2005 թվականները զբաղեցրել է Ֆրից Ցվիկի անվան ֆոնդի նախագահի պաշտոնը[3]։

Գնահատում խմբագրել

Վիլդի պատվին է անվանվել (1941) Վիլդ աստերոիդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Wpis w bazie Uniwersytetu w Bernie». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  2. «Փոքր մոլորակների հայտնաբերողներ». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  3. Stiftungrat Արխիվացված 2004-07-17 Wayback Machine (գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել