Մայքլ Բոլթոն (անգլ.՝ Michael Bolton` ծնունդով Մայքլ Բոլոթին (անգլ.՝ Michael Bolotin); փետրվարի 26, 1953(1953-02-26)[1], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ)[2]` ռուս-հրեական ծագումով ամերիկացի երգիչ, սպիտակ սոուլի ոճով դանդաղ սիրային բալլադների կատարող։

Մայքլ Բոլթոն
Ի ծնե անունանգլ.՝ Michael Bolotin
Ծնվել էփետրվարի 26, 1953(1953-02-26)[1] (71 տարեկան)
Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ ռոք
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, երգիչ, երաժիշտ, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող և դերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլRCA Records, Columbia Records և Concord Records
ԱնդամակցությունBlackjack?
ԱմուսինMaureen McGuire?
Պարգևներ
Կայքmichaelbolton.com
 Michael Bolton Վիքիպահեստում

Բոլթոնը փոխել է իր ազգանվան գրությունը և ճանաչում ձեռք բերել 30 տարեկան հասակում` գրելով Լորա Բրենիգանի «How Am I Supposed to Live without You» հայտնի հիթը։ Հետագա մի քանի տարիների ընթացքում նա գրել է երգեր Շերի, Բարբարա Սթրեյզանդի և մի շարք այլ աստղերի համար։ Բոլթոնը համաշխարհային ճանաչման հասավ 1990-ականների եզրին` նվաճելով ամերիկյան չարտերի գագաթն ու ստանալով «Գրեմիի» մի քանի մրցանակներ` 60-ականների սոուլ-հիթերի ծածկավարկածների համար, ինչպիսին է «When a Man Loves a Woman»:

Չնայած արտիստի հիանալի ձայնային տվյալների` նրա վերաերգելու կախվածությունը առաջացրեց սոուլ-երաժշտության պաշտողների զայրույթը։ Նրանք կոչ էին անում բոյկոտել նրա ստեղծագործությունները և լսել դասական հիթեր, այլ ոչ թե բոլթոնյան «ստրոկատը»։ Բոլթոնի վերջին խոշոր հիթը` «Said I Loved You… But I Lied» թողարկվել է 1994 թվականին, իսկ երկու ամիս անց նրա ստեղծագործականությունը աղմկալի դատավարության առարկա դարձավ։ Դատավարության ընթացքում հաստատվեց, որ նրա երգերից մեկի` «Love Is a Wonderful Thing» դրվել էր վաթսունականների դասական մեղեդի[3]։ Վոկալ կատարումներից բացի` Բոլթոնը կիթառ է նվագում։ Հիմնականում նա օգտագործում է ակուստիկ կիթառ, սակայն վատ չի տիրապետում նաև էլեկտրակիթառ։

Սկավառակագրություն խմբագրել

որպես Michael Bolotin
  • 1975: Michael Bolotin
  • 1976: Every Day Of My Life
Black Jack
  • 1979: «Black Jack»
  • 1980: «Worlds Apart»
որպես Michael Bolton
  • 1983: Michael Bolton
  • 1985: Everybody’s Crazy
  • 1987: The Hunger
  • 1989: Soul Provider
  • 1991: Early Years
  • 1991: Time, Love & Tenderness
  • 1992: Timeless (The Classics)
  • 1993: The One Thing
  • 1994: Tribute to Elvis (Կառլ Պերկինսոնի հետ)
  • 1995: Greatest Hits
  • 1996: This Is The Time: The Christmas Album
  • 1997: All That Matters
  • 1998: My Secret Passion — The Arias
  • 1999: Timeless: The Classics, Volume 2
  • 2001: Love Songs
  • 2002: Only A Woman Like You
  • 2003: Vintage
  • 2005: Til The End Of Forever
  • 2005: To Love Somebody — The Best Of (2 CD, Zeitraum: 1983—1999)
  • 2006: Bolton Swings Sinatra
  • 2009: One World One Love
  • 2010: Live At The Royal Albert Hall
  • 2011: The Lonely Island – Jack Sparrow feat. Michael Bolton
  • 2016: The Lonely Island - 21 Incredible Thoughts  (feat. Michael Bolton & Mr. Fish)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119183277 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Michael Bolotin | Biography & History | AllMusic». AllMusic. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  3. Nielsen Business Media Inc Billboard. — Nielsen Business Media, Inc., 1992-06-27. — 120 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Բոլթոն» հոդվածին։