Պանտեն

Ֆրանսիայի կոմունա

Պանտեն (ֆր.՝ Pantin), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն-Դենի դեպարտամենտում[4] : Սահմանակից է երկրի մայրաքաղաք Փարիզին, որի հյուսիսարևելյան արվարձանն է։ Զբաղեցնում է շուրջ 5 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 53.797[5]:

Բնակավայր
Պանտեն
ֆր.՝ Pantin[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես5,01 կմ²
ԲԾՄ50 մետր
Բնակչություն60 800 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ93500[3]
Պաշտոնական կայքpantin.fr(ֆր.)
Պանտեն (Ֆրանսիա)##
Պանտեն (Ֆրանսիա)

Պատմություն խմբագրել

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքն ու շրջակայքը դեռ բրոնզի դարում բնակեցված են եղել կելտական ցեղերի ներկայացուցիչներով։ Բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, Penthinum / Պենտինում անունով։ Ըստ այդ փաստաթղթի՝ Պանտենի ներկայիս տարածքները հատկացվել են Սեն Մարտեն դը Շանի կաթոլիկ աբբայությանը[6]։

2001 թվականից քաղաքապետը սոցիալիստ Բերտրան Քեռնն է, ով այս պաշտոնում փոխարինել է Ժակ Իզաբեթին. վերջինս քաղաքը ղեկավարել էր 24 տարի[7]։

Աշխարհագրական դիրքը խմբագրել

Քաղաքն ընկած է Փարիզի հյուսիսարևելյան ծայրամասում, հիմնականում հարթավայրային տարածքում։ Նրա միջով անցնում են թիվ 2 և թիվ 3 ազգային ավտոմայրուղիները, Փարիզ - Ստրասբուրգ երկաթուղային գիծը, Ուրկի ջրանցքը։

Ենթակառուցվածք խմբագրել

Քաղաքին սպասարկում են հասարակական տրանսպորտի մի քանի հիմնական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ համանուն երկաթուղային կայարանը (բացվել է 1864 թվականին)[8], մետրոն, տրամվայը և հինգ ավտոբուսային գիծ։

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 1172—    
1800 926−3.31%
1806 1154+3.74%
1821 1020−0.82%
1831 1871+6.25%
1836 1906+0.37%
1841 2323+4.04%
1846 3047+5.58%
1851 2657−2.70%
1856 3909+8.03%
1861 4842+4.37%
1866 8563+12.08%
1872 12 337+6.27%
1876 13 665+2.59%
1881 17 857+5.50%
1886 19 170+1.43%
1891 21 847+2.65%
1896 25 586+3.21%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 29 716+3.04%
1906 32 696+1.93%
1911 36 359+2.15%
1921 38 975+0.70%
1926 39 189+0.11%
1931 37 260−1.00%
1936 37 716+0.24%
1946 36 242−0.40%
1954 36 963+0.25%
1962 46 292+2.85%
1968 47 607+0.47%
1975 42 739−1.53%
1982 43 553+0.27%
1990 47 303+1.04%
1999 49 919+0.60%
200753 315+0.83%
201253 060−0.10%
201757 482+1.61%
Աղբյուր՝ EHESS[9] and INSEE[10]

Անվանի անձինք խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Magasins généraux réhabilités: la branchitude plane à Pantin!
  5. «Кількість населення у 2011 році». INSEE. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
  6. Fernand Bournon (dir.), Pantin: notice historique et renseignements administratifs. Montévrain, Imprimerie typographique de l'école d’Alembert, coll. État des communes à la fin du xixe siècle, 1901, 160 pg
  7. Municipales 2020 à Pantin: Bertrand Kern élu maire dès le premier tour
  8. Gare de Pantin-Patrimoine — Atlas de l’architecture et du patrimoine
  9. Cassini-Ehess|26134|Pantin
  10. Population en historique depuis 1968, INSEE
  11. Maza, Sarah: Domestic Melodrama as Political Ideology, The Case of the Comte de Sanois in The American Historical Review, vol. 94, 1989
  12. Gabriel Obertan // transfermarkt.com
  13. Anne-Claire Meffre. Pantin, le nouvel eldorado des jeunes parisiens arty, lefigaro.fr, 18 janvier 2016 (consulté le 22 janvier 2016)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանտեն» հոդվածին։