Պանդորա (նկար, Ուոթերհաուս)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պանդորա (այլ կիրառումներ)

«Պանդորա»[1] (անգլ.՝ Pandora), անգլիացի նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1896 թվականին։ Նկարում պատկերված է հին հունական դիցաբանությունից Պանդորան, որը բացում է Զևսի նվիրած արկղը, որը լի էր մարդկային դժբախտություններով և աղետներով։ Նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։

Picto infobox artiste.png
Պանդորա
Pandora - John William Waterhouse.jpg
տեսակգեղանկար
նկարիչՋոն Ուիլյամ Ուոթերհաուս
տարի1896
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
կայք
Ծանոթագրություններ

ԱռասպելԽմբագրել

Պանդորայի մասին լեգենդը նկարագրված է հին հունական բանաստեղծ Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» աշխատության մեջ («Պատմություն Պրոմեթևսի և Պանդորայի մասին»), ինչպես նաև նրա «Թեոգոնիայում»։ Առասպելում Պանդորան պատկերված է որպես երկրի առաջին կին, որին Զևսի հրամանով հողից բոլոր աստվածների օգնությամբ ստեղծել են Հեփեստոսը և Աթենասը՝ ի պատասխան երկնային կրակի կորստի, որն աստվածներից գողացել էր Պրոմեթևսը և տվել մարդկանց։ Դիցաբանական զրույցում Պանդորան արկածախնդիր հետաքրքրասիրությամբ բացում է Զևսի նվիրած կարասը (որը հետագայում սխալմամբ անվանել են արկղ) և որից դուրս են թռել դժբախտությունը և խեղճությունը, ինչն էլ պատճառ է հանդիսանում մարդկային անկումը աստվածային բարիքներից և դիրքից[2]։ Սրանով ավարտվել է մարդկության անմեղության և երջանկության Ոսկե դարը, և եկել են ժամանակներ, որտեղ ի հայտ են եկել ծերությունը, հիվանդությունները, մոլությունները, չարիքները[3][4]։

Կտավի նկարագրությունԽմբագրել

Նկարում պատկերված է Պանդորայի պատմությունը, որը բացում է իր արկղը։ Հետևի պլանի ծառերն օգնել են ստեղծելու յուրահատուկ միջավայր, որտեղ այդ երիտասարդ կինն զգուշորեն բացում է գեղեցիկ պատրաստված արկղը։ Նրա հետևում գտնվում է փոքրիկ լճակ, որտեղից ջուր է հոսում դեպի նրա մակարդակ՝ ընդգծելով հանգիստ իրադրությունը՝ առանց շեղող հանգամանքների։ Նկարիչը ցանկացել է, որ դիտողի հայացքը չշեղվի նկարի գլխավոր առարկայից։ Կնոջ գունատ մաշկը, ինչպես Ուոթերհաուսի մուսաների մեծամասնությանը, ընդգծում է նրա մաքրությունը և խոցելիությունը[5]։ Կտավում նկարիչն ավելի մեծ ուշադրություն դարձրել է Պանդորային, ոչ թե արկղին, ինչպես այս առասպելի գեղարվեստական բազմաթիվ վերարտադրություններում է[5]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Пандора. Джон Уильям Уотерхаус (1849-1917)»։ gallerix.ru (անգլերեն)։ Վերցված է 2020-09-27 
  2. Gallardo López, Maria Dolores (1995). Manual de Mitología clásica. Pág 444. [S.l.]: Ediciones Clásicas. ISBN 84-7882-194-5
  3. «A CAIXA DE PANDORA - As transformações de um símbolo mítico»։ Grupo Companhia das Letras (պորտուգալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին։ Վերցված է 2020-09-27 
  4. 5,0 5,1 «Pandora»։ artguide.org (անգլերեն)։ Վերցված է 2022-12-06