Պանդորայի արկղ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պանդորա (այլ կիրառումներ)
Պանդորայի արկղ, Պանդորայի տուփ, հին հունական դիցաբանության մեջ Պանդորայի մասին առասպելի հետ կապված առարկա, որը հին հույն բանաստեղծ Հեսիոդոսը հավերժացրել է իր «Աշխատանք և օրեր» պոեմում[1]։ Առասպելի նախնական տարբերակում տարան հիշատակվել է հունարեն πίθος «պիթոս» բառով, որը նշանակում է մեծ կավե աման, կարասի պես մի բան, որը թաղում էին հողում և դրա մեջ պահ էին տալիս ցորեն, գինի, յուղ, սակայն բառը հետագայում սխալ է թարգմանվել և սկսել կոչվել արկղ։
Ժամանակակից շրջանում այն թևավոր խոսքի արժեք է ստացել, նշանակում է «մեծ ու անսպասելի տհաճությունների ցանկացած աղբյուր»[2], «փորձանքների, դժբախտությունների աղբյուր»[3], «արտաքին փայլի և գեղեցկության տակ թաքցնել բազմաթիվ անախորժություններ»[4] կամ «նվեր, որը թվում է արժեքավոր, սակայն իրականում անիծված է»[5]։ Կա նաև «Պանդորայի արկղը բացել» արտահայտությունը, որը նշանակում է «փորձանքների, դժբախտությունների սկիզբ տալ, պատճառ դառնալ»։ Ճակատագրական տարայի ավելի ուշ նկարագրությունները տարատեսակ են, ընդ որում առասպելի որոշ գրական և գեղարվեստական մշակումներում կենտրոնանում են ավելի շատ իդիոմատիկ արկղի, քան թե հենց Պանդորայի վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hesiod, Works and Days. 47ff.
- ↑ Chambers Dictionary, 1998
- ↑ Պետրոս Սարգսի Բեդիրյան. Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2011։
- ↑ Աշոտ Մուրադի Սուքիասյան և Սերգեյ Աշոտի Գալստյան. Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1975։
- ↑ Brewer’s Concise Dictionary of Phrase and Fable, 1992
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանդորայի արկղ» հոդվածին։ |