Պամպլոնայի տաճար (իսպ.՝ Catedral de Santa María la Real de Pamplona), Հռոմի կաթոլիկ եկեղեցի, Իսպանիայի Պամպլոնա քաղաքում։ Ներկայիս 15-րդ դարի գոթական ճարտարապետությամբ կառուցված եկեղեցին փոխարինել է ռոմանական ճարտարապետության ոճով կառուցված եկեղեցուն։ Հնագիտական պեղումները բացահայտել են նախկին երկու եկեղեցիների գոյությունը։ Տաճարի ճակատը նախագծվել է 1783 թվականին Վենտուրա ռոդրիգուեսի (Ventura Rodríguez) կողմից՝ նեոդասական ճարտարապետության ոճով։ Տաճարն ունի 13-րդ և 14-րդ դարերին կառուցված գոթական վանք։ Նավառայի միջնադարյան թագավորները թագադրվել են այնտեղ, ինչպես նաև նրանցից ոմանք հուղակավորված են այնտեղ։ Նավառայի խորհրդարանն այնտեղ անցկացվում էր նույնիսկ վաղ ժամանակներում։

Պամպլոնա տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար, հուշարձան, շենք, թեմի թանգարան և co-cathedral?
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՊամպլոնա[2][3]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Pamplona y Tudela?
Հիմնական ամսաթվերը1394[1]
Մասն էWay of Saint James in Navarre?[4] և Iruña/Pamplona historic district?
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[2], ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս[4] և Asset of Cultural Interest (Navarre)?[3]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածԱստվածածնի վերափոխման տոն
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն և նեոդասական ճարտարապետություն
Հիմնադրված1394[1]
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Pamplona Վիքիպահեստում
catedraldepamplona.com

Եկեղեցի խմբագրել

 
Եկեղեցի

Պամպլոնայի տարածքը կազմում է հռոմեական Պոմպաելոյի ամենահին մասը։ Հնագիտական պեղումները 1994 թվականին հայտնաբերեցին մ․թ․ա 1-ին դարի փողոցներ և շենքեր։ Ամենահին տաճարը քանդվեց 924 թվականին՝ Աբդ Ար Ռախման III-ի գլխավորությամբ, Կորդովայի խալիֆայության ներխուժման ժամանակ։ Պամպլոնայի թագավոր Սանչո III-ի (1004-1035 թվականներ) թագավորության ժամանակաշրջանում եկեղեցին վերակառուցվեց։ Այդ եկեղեցին քանդվել է 1083-1097 թվականներին, և ռոմանական տաճարը կառուցվել է 1100-1127 թվականներին։ Այն փլուզվել է 1391 թվականին, մնացել է միայն ճակատը։ Ներկայիս գոթական եկեղեցու կառուցումը սկսվել է 1394 թվականին, և ավարտվել է 1501 թվականին։ Եկեղեցու հատակագիծը խաչաձև է, կենտրոնում նավն է և չորս կարճ ենթակողմերը։ Ոճը մեծ ազդեցություն ունի ֆրանսիական մոդելների վրա։

Եկեղեցու ներսում գտնվող քանդակը Կառլ III-ի դամբարանն է՝ Խեհան Լոմե դե Տոուրնայի (1419 թվական) կողմից, և մյուսը Սուրբ Մարիամ Աստվածածնի քանդակն է։ Երգչախմբի վերածննդյան տաղավարը (1541 թվական) նավից առանձնանում է գոթական վանդակով (1517 թվական)։ Ժամատան ներսում գտնվում է Վերածննդի խորանի զարդը, այժմ այն գտնվում է Սուրբ Միքայել Պամպլոնա եկեղեցում։ Կողային մատուռներում կան երկու Գոթական խորանի զարդեր՝ իտալական Վերածննդի (16-րդ դար) և ուշ Վերածննդի խորանի զարդ (1610 թվական), և հինգ Բարոկկո խորանի զարդեր (1642, 1683, 1685 թվականներ

Վանք խմբագրել

 
Վանք
 
վանք

Ամենայն հավանականությամբ, տաճարի ամենահին տարրը 13-րդ դարի վանքն է։ Որպես տաճար, վանքի ոճը նման է Ֆրանսիայի գոթական ճարտարապետության ոճին, իսկ քանդակագործությունը շատ հարուստ է։ Վանքում կան մի քանի գերեզմանատներ։

Թեմական թանգարան խմբագրել

Նախկին սենյակներից կառուցվում է թեմական թանգարանը։ Հարևան խոհանոցում գտնվում է բետոնե քարից կառուցված բուխարի։ Թանգարանում ցուցադրվում են կրոնական արվեստի կտորներ տաճարից, և բազմաթիվ այլ արվեստներ Նավառայի եկեղեցիներից, որոնցից շատերն այսօր լքված են։ Ցուցադրվում են գոթական, վերածննդի և բարոկկո ոճով արված քանդակներ, գոթական և բարոկկո նկարներ, և 13-րդ և 18-րդ դարերի ոսկերչության և արծաթագործության օրինակներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պամպլոնա տաճար» հոդվածին։