Կելտական դիցաբանություն

Կելտական դիցաբանություն, կելտերի բազմաաստվածային կրոնը, որը հիմնականում տարածված էր նրանց մոտ Երկաթե դարում։ Ինչպես երկաթեդարյան Եվրոպայի այլ բնակիչները, վաղ կելտերի դիցաբանությունում և կրոնում առկա էին բազմաթիվ աստվածներ։ Հին Հռոմի հետ սերտ կապեր ունեցող կելտերը, ինչպես գալերը կամ կելտիբերները, չեն կարողացել պահպանել իրենց կրոնադիցաբանական ժառանգությունը, հետագայում դավանափոխ են եղել և դարձել քրիստոնյա, մոռանալով սեփական կելտական լեզուները։ Այդ ազգերի մասին որոշ տեղեկություններ հասել են մինչև մեր օրերը հիմնականում միայն հռոմեական և քրիստոնեական աղբյուրների միջոցով։ Իսկ իրենց քաղաքական կամ լեզվային ինքնությունը պահպանած կելտերը, ինչպես գելերը (այսինքն շոտլանդացիները) պիկտերը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի բրիտական ցեղերը, կարողացել են զգալի տեղեկություններ թողնել իրենց անհետացող դիցաբանության և մշակույթի մասին։