Պակրի (էստ․՝ Pakri saared, շվեդ.՝ Rågöarna), կղզեխումբ Բալթիկ ծովում։ Մտնում է Էստոնիայի Պալդիսկի քաղաքի վարչական կազմում։

Պակրի
էստ․՝ Pakri saared

'
Կոորդինատներ 59°20′04″ հս․. լ. 23°56′50″ ավ. ե.HGЯO
Երկիր Էստոնիա Էստոնիա
Երկրամաս Հարկյումաա
Ամենամեծ կղզին Վյայկե-Պակրի
Ընդհանուր մակերեսը 24.6 կմ2
Ամենաբարձր կետը 17 մ
Բնակչություն (2009) 6 մարդ
Պակրի (կղզիներ) (Էստոնիա)##
Պակրի (կղզիներ) (Էստոնիա)

Անվանում խմբագրել

Կղզիների շվեդական անվանումը՝ Rågöarna, նշանակում է աշորայի կղզի[1]։ Ռուսական կայսրության մեջ կղզեխումբը կոչվել է Ռոգ (ռուս.՝ Рог), Ռոգե (ռուս.՝ Роогэ, Рогге)[2]: Ավելի փոքր մակերեսով արևմտյան կղզիների մասը ունեցել է անվանում, որ նշանակել է «մեծ», իսկ ավելի մեծ արևելյան մասը՝ «փոքր»։ Դա բացատրվում է նրանով, որ արևմտյան մասը, որը շվեդները առաջինն են գրավել, ունեցել է մեծաթիվ բնակչություն և ընդարձակ վարելահողեր։

Աշխարհագրություն խմբագրել

Պարունակում է երկու հիմնական խումբ կղզիներ՝ արևելքում Վյայկե-Պակրի (էստ․՝ Väike-Pakri, 12.9 կմ²), արևմուտքում Սուուր-Պակրի (էստ․՝ Suur-Pakri, 11.6 կմ²), ինչպես նաև մի շարք փոքր կղզիներ, որոնցից խոշորներն են Լոնգունդը (0.1 կմ²), Կապան (0.04 կմ²)։ Սուուր-Պակրի, Վյայկե-Պակրի և Լոնգունդ կղզիները միացված են 1952 թվականին կառուցված պատնեշով։ Խոշոր կղզիների տարածքում ուրվագծվում է Բալթիական խութը, որը Վյայկե-Պակրի կղզում հասնում է 14մ-ի։

Կղզիների մայրցամաքից անջատված են հարավից Կուրկսիսալմե նեղուցով, արևելքից՝ Պալդիսկի ծոցով։

Պատմություն խմբագրել

1345 թվականին արևմտյան կղզում հաստատվում են շվեդները, որոնք հողը գնել էին Պադիզե եկեղեցուց(Padise klooster)[1]:

Էստոնական առաջին հանրապետության ժամանակ կղզիները ձևավորում են առանձին կոմսություն։ 1934 թվականին կղզու 5 գյուղերում ապրում էր 354 բնակիչ՝ հիմնականում շվեդներ, և 13 գերմանացի[3]։

1940-ական թվականներին բնակչության մեծամասնությունը լքում է կղզիները՝ բնակություն հաստատելով Շվեդիայում, սակայն Վյայկե-Պակրի կղզու Վյայկեկյուլա գյուղում մի քանի շվեդներ ապրել են մինչև 1965 թվականը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կղզում գործել են խորհրդային ափամերձ երկու մարտկոցներ։ Հետպատերազմյան շրջանում կղզիներում զորավարժություններ են անցկացվել։

1997 թվականին կղզիները մաքրվել են ականներից և ռազմական սարքավորումներից, սակայն Սուուր-Պակրի կղզում այժմ էլ վտանգավոր է հեռանալ ափերից։ Կղզիների մի մասը Պակրի արգելավայրի կազմի մեջ է մտել, իսկ մի մասն էլ վերադարձվել է Էստոնիային[4]։

2004 թվականին կղզիներում նորից հիմնական բնակություն են հաստատում շվեդներ, որոնք այս տարածքում էին ծնվել Երկրորդ համաշխարհայինի տարիներին. նրանք վերականգնում են ծնողների ֆերմաները[5]։

2000-ական թվականների վերջին մամուլում տարածվում են լուրեր կղզիներում հնարավոր երկրաբանական հետազոտություններ անցկացնելու և աէկ կառուցելու մասին[6]։

Բնակչություն խմբագրել

14-րդ դարի կեսերից մինչ 20-րդ դարը կղզիներում հիմնականում ապրել են շվեդներ։ Ներկայումս Սուուր-Պակրին անմարդաբնակ է։ Վյայկե-Պակրիում 2009 թվականի մարդահամարի տվյալներով հիմնական բնակիչների թիվը կազմել է 6 մարդ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Pakri Saarte Arenduse SA | www.pakrisaared.ee». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  2. «Рог, острова в Балтийском море». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Valdade rahvastik : 1. III 1934 rahvaloenduse andmed. Vihk I (PDF) (Estonian and French). Tallinn: Riigi Statistika Keskbüroo. 1934.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Pakri Saarte Arenduse SA | www.pakrisaared.ee». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  5. Jürgen, Madis (2005 թ․ մարտի 3). «Elu ühes päevas». Eesti Ekspress (Estonian). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Общественность Эстонии возражает против строительства первой эстонской АЭС на островах Пакри — Новости России — ИА REGNUM

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պակրի (կղզիներ)» հոդվածին։