Պալացցո Մորոզինի Սագրեդո

Պալացցո Մորոզինի Սագրեդո (իտալ.՝ Palazzo Morosini Sagredo), կամ պարզապես Կա’ Սագրեդո (իտալ.՝ Ca' Sagredo), պալացցո (պալատ) Վենետիկի Կանարեջո պատմական շրջանում, Մեծ ջրանցքի վրա, Կա’ Ֆոսկարի պալացցոյի դիմաց։ Շենքի ձախ կողմում գտնվում է Պալացցո Ջուստինիան Պեզարոն։

Պալացցո Մորոզինի Սագրեդո
Տեսակպալատ և հյուրանոց
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՎայրԿանարեջո
ՀասցեCampo Santa Sofia, 4198/4199, Cannaregio
Անվանված էMorosini family? և Sagredo?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Կառուցվել է 14-րդ դարում՝ բյուզանդական գոթիկայի ոճով։

Պատմություն

խմբագրել

Պալատն ի սկզբանե պատկանել է Մորոզինի ընտանիքին (կառուցման ստույգ ամսաթիվը հայտնի չէ)։ Այնուհետև 1661 թվականին ձեռք է բերել դեսպան Նիկոլո Սագրեդոն, որը հետագայում դարձել է Վենետիկի դոժը (1675-1674)[1]։

Իր «Երկխոսություն աշխարհի երկու համակարգերի մասին» (իտալ.՝ «Dialogo sopra i due massimi sistemi del mondo», լատին․՝ «Systema cosmicum») աշխատության մեջ Գալիլեոն այս պալատում զրուցում է իր մտերիմ ընկերոջ՝ մաթեմատիկոս Ջովանի Ֆրանչեսկո Սագրեդոյի հետ[2]։ Չնայած որոշ աղբյուրներ պնդում են, որ պալատը գնել է նրա եղբորորդին՝ Զակկարիան 1704-1714 թվականներին[3], այս ամսաթվերը հակասում են այն պնդմանը, որ Գալիլեոն և Ջովանի Ֆրանչեսկո Սագրեդոն զրուցել են այդ պալատում:

18-րդ դարում պալատը վերակառուցվել է վենետիկյան ճարտարապետ Տոմմազո Տեմանցայի ղեկավարությամբ։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ca' Sagredo Hotel Արխիվացված 2021-07-31 Wayback Machine, official site.
  2. «Ca' Sagredo» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-07-26-ին. Վերցված է 2021-07-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Period Rooms in the Metropolitan Museum of Art Արխիվացված 2021-07-26 Wayback Machine, article by James Parker, edited by Amelia Peck, page 69.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացցո Մորոզինի Սագրեդո» հոդվածին։