Պաբլո Էռնանդես

իսպանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Պաբլո Հերնանդեսից)

Պաբլո Էռնանդես Դոմինգես (իսպ.՝ Pablo Hernández Domínguez, ապրիլի 11, 1985(1985-04-11)[1][2], Կաստելյոն դե լա Պլանա, Plana Alta, Castellón, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Լիդս Յունայթեդ» ակումբում։

Պաբլո Էռնանդես
իսպ.՝ Pablo Hernández
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Պաբլո Էռնանդես Դոմինգես
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Մականուն Pablito
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 11, 1985 (39 տարեկան)
Ծննդավայր Կաստելիոն դե լա Պլանա, Իսպանիա
Հասակ 173 սմ
Քաշ 64 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիդս Յունայթեդ
Համար 19
Պատանեկան կարիերա
1997—2003 Իսպանիա Կաստելիոն
2003—2004 Իսպանիա Վալենսիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2007 Իսպանիա Վալենսիա 1 (0)
2004—2006  Իսպանիա Վալենսիա Բ ? (?)
2004—2005  Իսպանիա Օնդա ? (?)
2006—2007  Իսպանիա Կադիս 22 (4)
2007—2008 Իսպանիա Խետաֆե 27 (3)
2008—2012 Իսպանիա Վալենսիա 110 (16)
2012—2014 Անգլիա Սուոնսի Սիթի 57 (5)
2014—2017 Կատար Ալ Արաբի 13 (6)
2015  ԱՄԷ Ալ Նասր 12 (3)
2015—2016  ԻսպանիաՌայո Վալեկանո 27 (3)
2016—2017  Անգլիա Լիդս Յունայթեդ 15 (3)
2017— Անգլիա Լիդս Յունայթեդ 20 (3)
Ազգային հավաքական
2009—2010 Իսպանիա Իսպանիա 4 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 31, 2017:
Չշփոթել չիլիացի ֆուտբոլիստ Պեդրո Պաբլո Էռնանդեսի և կուբացի բռնցքամարտիկ Յոան Պաբլո Էռնանդեսի հետ

Ակումբային կարիերա խմբագրել

Կաստելիոնի քաղաքացի է, տեղի ակումբի սան։ Կիսապաշտպանին նկատել էին «Վալենսիայի» սկաուտները և 2003 թվականին նա տեղափոխվեց «չղջիկների» կազմ, 2005-2006 մրցաշրջանում նա դեբյուտեց ակումբում։ Հաջորդ մրցաշրջանը նա անցկացրեց Սեգունդա Դիվիզիոնի «Կադիս» ակումբում, իսկ վարձակալումից հետո տեղափոխվեց «Խետաֆե»[3][4]։ Նրա վստահ խաղը նկատեց Իսպանիայի հավաքականի մարզիչը և նրան հրավիրեց թիմ[5][6]։ 2008 թվականին նա վերադարձավ «Վալենսիա»։ 2012 թվականի օգոստոսին նա հեռացավ Իսպանիայից՝ պայմանագիր կնքելով «Սուոսնիի» հետ։ Ուելսի ակումբի համար դա ռեկորդային տրանսֆեր էր՝ 5,55 միլիոն եվրո[7]։

2014 թվականի հուլիսի 15-ին Էռնանդեսը միացավ Քաթարի «Ալ Արաբի» ակումբին՝ կնքելով եռամյա պայմանագիր[8]։ Այնուհետև նա վարձակալվեց «Ալ Նասր» ակումբում, իսկ 2015 թվականի օգոստոսի 31-ին Էռնանդեսը վերադարձավ հայրենիք՝ մեկ տարվա սահմաններում վարձակալվելով «Ռայո Վալեկանոյում»[9]։ 2016 թվականի օգոստոսի 29-ին նա 6 ամսով վարձակալության հանձնվեց Չեմպիոնշիպի «Լիդս Յունայթեդ» ակումբին[10], որտեղ վերցրեց 19 համարը[11]։ Նա իր նորամուտ նշեց օգոստոսի 10-ին, «Ֆլիթվուդ Թաուն» ակումբի դեմ խաղում, որում իր թիմը հաղթեց 3-2 հաշվով[12]։ 2016 թվականի օգոստոսի 13-ին նա դեբյուտեց լիգայում, «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ խաղում, չնայած չօգնեց թիմին փրկվել 1-2 հաշվով պարտություից[13]։ Սեպտեմբերի 17-ին նա իր առաջին գոլը խփեց ակումբի կազմում՝ գրավելով «Կարդիֆ Սիթի»ի դարպասը[14]։

2017 թվականի մայիսի 17-ին 32-ամյա բվինգերը 1 տարով երկարաձգեց «Լիդսի» հետ գործող պայմանագիրը[15]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Պաբլոն հայտնվեց Եվրո-2008-ին մասնկացող խաղացողների ընդլայնված ցանկում, բայց այդպես էլ չհայտնվեց հիմնական կազմում։ Հաջորդ անգամ նրան հրավիրեցին ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում փոխարինելու Անդրես Ինիեստային[16]։

2009 թվականի հունիսի 21-ին Պաբլոն դեբյուտեց հավաքականում՝ ՀԱՀ-ի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղի 60-րդ րոպեին փոխարինելով Դավիդ Վիլյային։

2009 թվականի նոյեմբերի 18-ին նա իր առաջին գոլը խփեց հավաքականում՝ օգնելով թիմին 5-1 հաշվով հաղթել Ավստրիայի հավաքականին։

Ձեռքբերումներ խմբագրել

Վալենսիա

Սուոնսի Սիթի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Валенсия заполучила восходящую звезду.(չաշխատող հղում) Околоспорт.ру 22 марта 2007 г.
  4. Пабло Эрнандес останется в «Хетафе» Соккер.ру 15.02.2008 г.
  5. Луис Арагонес объявил расширенный список из 30 кандидатов на участие в Евро-2008 «Спорт-Экспресс» 12.04.2008 г.
  6. Первый трансфер «Валенсии»(չաշխատող հղում) valencianistas.ru 24.01.2008 г.
  7. «Суонси Сити» купил у «Валенсии» Пабло Эрнандеса за рекордную для себя сумму(չաշխատող հղում) championat.com 31.08.2012 г.
  8. «Pablo Hernandez leaves Swansea City for Al Arabi». Wales Online. 2014 թ․ հուլիսի 15. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  9. «Pablo Hernández nuevo jugador del Rayo» [Pablo Hernández new player of Rayo] (իսպաներեն). Rayo Vallecano. 2015 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  10. «Pablo becomes seventh summer signing». Leeds United F.C. 2016 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  11. «2016/17 squad numbers confirmed». Leeds United F.C. 2016 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  12. «Shoot-out victory seals progress». Leeds United F.C. 2016 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  13. «Leeds United 1–2 Birmingham City». BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  14. «Wood + Hernández sink Cardiff». Leeds United F.C. 2016 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. «2017/18 retained list». Leeds United F.C. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  16. Дель Боске обращает взор на Пабло Эрнандеса valencianistas.ru 5.06.2009 г.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաբլո Էռնանդես» հոդվածին։