Լորիս Չոպանյան

հայ դիրիժոր
(Վերահղված է Չոպանյան Լորիսից)

Լորիս Հովհաննեսի Չոպանյան (ապրիլի 17, 1933(1933-04-17)[1], Մոսուլ, Իրաքի թագավորություն - մայիսի 14, 2023(2023-05-14)[2]), հայկական ծագմամբ ամերիկացի երգիչ, կիթառահար, կոմպոզիտոր։

Լորիս Չոպանյան
Ծնվել էապրիլի 17, 1933(1933-04-17)[1]
Մոսուլ, Իրաքի թագավորություն
Երկիր Հայաստան
Մահացել էմայիսի 14, 2023(2023-05-14)[2] (90 տարեկան)
Մասնագիտությունկիթառահար, դիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և դասական կիթառահար
Գործիքներկիթառ
ԿրթությունBaghdad College?
Կայքlorischobanian.com

Կենսագրություն խմբագրել

Լորիս Չոպանյանը ծնվել է 1933 թվականի ապրիլի 17-ին Մոսուլում (Իրաք)։ Ժողովրդական երգերով հանդես է եկել Բաղդադի «Կոմիտաս» երգչախմբում։ Ավարտել է Բաղդադի երաժշտական քոլեջը, ԱՄՆ-ում՝ Լուիզիանայի համալսարանի, ապա՝ Միչիգանի համալսարանի երաժշտական բաժինները (կոմպոզիցիայի դասարաններ), Փարիզում կիթառի դասեր է առել Ժակ Չաքրյանից։ Բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։

Լորիս Չոպանյանի ստեղծագործության մեջ գերակշռում են հայկական թեմաներով գործերը («Նահատակաց ապրիլ 24-ի», 1965, սիմֆոնիա, «Հայկական ռապսոդիա», 1960, դաշնամուրի և ջութակի, «Հայկական պարեր», 1975, փողային նվագախմբի, «Երգեր Արարատին», 1983, 3 կիթառի համար, հայկական պարերի նվագախմբային փոխադրություններ, 1977, «Չորս հայկական մեղեդիների փունջ», 1989, և այլն)։ Հայկական ոգով գրել է նաև մենանվագներ, զուգանվագներ, տրիոներ, կվարտետներ և այլ գործեր։ «The Gift - A Christmas Ballet»-ում (1977) Քրիստոսի մանկությունը պատկերող հատվածում օգտագործել է հայկական մանկական երգեր։ Ուշագրավ են նաև սիմֆոնիետը՝ թավջութակի և կամերային նվագախմբի, «Կապրիչչոն»՝ դաշնամուրի և փողային նվագախմբի, «Soliloquy - Testament of a Madman» (Մեծ եղեռնի զոհերի հիշատակին)՝ բարիտոնի և կամերային նվագախմբի համար և այլ գործեր։ Կիթառի համար գրել է զուգանվագ, «Սոնիքս» կվարտետը, «Խրոմատիկ չակոնա» և այլ գործեր։

1992 թվականին Լորիս Չոպանյանն այցելել է Հայաստան, որի տպավորությամբ գրել է «Վերածնունդ» սիմֆոնիկ երկը. բաղկացած է «Խոր վիրապ», «Սևանա լիճ», «Արարատ» պոեմներից։

Մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների, արժանացել մրցանակների։ 1981 թվականին դարձել է Քլիվլենդի արվեստի մրցանակի դափնեկիր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Երաժշտություն (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 Loris Chobanian Obituary
  3. «1981 Music Award Winner, Cleveland Arts Prize».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։