Չմշկածագի գավառակ
Չմշկածագ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։ Կենտրոնը Չմշկածագ գյուղաքաղաքն էր։
Գավառակ | |
---|---|
Չմշկածագ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառ | Դերսիմի գավառ |
Այլ անվանումներ | Չիմիշգեզեք. Չիմիշկեզեկ, Չմսկագավառ, Չմշկածագուց երկիր, Չմսկածագք, Չմշկածակ, Չմշկաձագ, Չմշկեծեգ, Չմշկեզեկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | Չմշկածագցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Տարածքով համապատասխանում է Հայք աշխարհի Փոքր Ծոփք գավառին։
Անվան ստուգաբանություն Խմբագրել
Չմշկածագ անվանումը կապված է Հովհաննես Չմշկիկ կայսեր անվան հետ։
Աշխարհագրություն Խմբագրել
Գտնվում է Խոզաթ և Արաբկիր գավառակների միջև, Դերսիմի գավառի արևմտյան մասում։
Գավառակի տարածքը բավականին հարթ է և ջրառատ։
Պատմություն Խմբագրել
Հայաբնակ գյուղերից էին Ագրակը, Բրադին, Բրեխին, Խաչտունը, Խնդրիկը, Կապանմադենը, Հաղթուկը, Մանկուճակը, Վասականը և այլն։
Գավառակի հայության մեծ մասը թուրքական յաթաղանի զոհ է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն Խմբագրել
XX դարի սկզբերին հայության թիվը կազմում էր 17 000։ Նրանք բնակվում էին 30 գյուղերում։
Պատմամշակութային կառույցներ Խմբագրել
Աղբյուրներ Խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն