Դերսիմ, գավառ, ձորապետություն Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ Կենտրոնը Խոզաթ գյուղաքաղաքն էր։ Մյուս նշանավոր քաղաքներն էին Մեծկերտը և Չարսանջակը։

Գավառ
Դերսիմ
CUINET(1892) 2.339 Mamuret-ul-Aziz Vilayet.jpg
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԴերսիմի գավառ
Հիմնադրված է1879 թ.
Այլ անվանումներՏերսիմ, Տորոս
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Բնակչություն200 000 մարդ (1915)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1], այլ
ՏեղաբնականունԴերսիմցի
Ժամային գոտիUTC+3

ԱշխարհագրությունԽմբագրել

Ունի լեռնային տարածք։ Գավառն արևմուտքից եզերվում է Եփրատ, իսկ արևելքից` Փերի գետերով, հյուսիսում` Բյուրակն-Մնձուրյան լեռներով, իսկ հարավարևմտյան մասով սահմանակից է Խարբերդի գավառին:

Գավառի տարածքով բարձրանում են լեռներ, որոնք այն վերածել են մի բարդ լեռնաշխարհի։

Տարածքի մեծագույն մասն անտառածածկ է։ Դերիսմը հարուստ է գետերով և սառնորակ աղբյուրներով։

ԿլիմաԽմբագրել

Ունի բազմազան կլիմա։

ՊատմությունԽմբագրել

Դերսիմ գավառի մասին հիշատակություններ կան Բարձր Հայքում: Այն նույնացրել են Դերսիմի հետ։

Մինչև XIX դարի 70-ական թվականները Դերսիմը եղել է նահանգ, որտեղ գոյություն ուներ քրդական ձորապետություն` հյուքմենություն։

1878 թվականին Սուլթանի հրամանով Դերսիմը որպես գավառ միացվեց Խարբերդի վիլայեթին:

Դերսիմը սկզբում եղել է հայաբնակ, այնուհետև այստեղ բնակություն հաստատեղին մեծ թովով հայեր։ Գյուղերից շատերը պահպանեցին իրենց հայկական անվանումերը` Ագրակ, Աղաջուր, Արտապետ, Գնելի, Դաշտակ, Թթենիկ, Լորենիկ, Կամիրքար, Սրբիյան (Սուրբ Օհան), Վարիգեղ, Պսկավանք, Պառվագրակ, Պառավ։

ԲնակչությունԽմբագրել

Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը Դերսիմն ուներ 200 000 բնակչություն, որի 45 %-ը հայեր էին, իսկ մնացածը քրդեր։ Քրդերը համերաշխ են ապրել հայերի հետ և Եղեռնի տարիներին 1000-ավոր հայերի կյանք են փրկել նրանց ռուսական զորքերին հանձնելով։

Տեղի հայությունը սասունցիների նման քաջ է եղել և XVII դարից սկսած հաճախակի պատերազմ է վարել Թուրքիայի դեմ։

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ և երկրագործությամբ։

Օգտակար հանածոներԽմբագրել

Գավառակն ուներ նավթի զգալի պաշարներ, կերակրի աղ, հանքային ջրեր, բնական շինանյութեր։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Դերսիմն ուներ տասնյակ հայկական հուշարձաններ` վանական համալիրներ, եկեղեցիներ, բերդերի ու քաղաքների ավերակներ։

Վարչական բաժանումԽմբագրել

1878 թվականին Դերսիմն ուներ հետևյալ գավառակները.[1]

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 93-94