Խոզաթի գավառակ
Խոզաթ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։ Գտնվում էր Դեսրիմի գավառի կենտրոնում, Խարբերդից հյուսիս։ Կենտրոնը Խոզաթ գյուղաքաղաքն էր։
Գավառակ | |
---|---|
Խոզաթ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառ | Դերսիմի գավառ |
Այլ անվանումներ | Գյուզաթ, Գոզաթ, Խոզադ, Ղոզատ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | Խոզաթցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աշխարհագրություն
խմբագրելՈւներ լեռնային տարածք։
Պատմություն
խմբագրելՄինչև 1890 թվականները, երբ դեռ Դերսիմը վիլայեթ էր, Խոզաթը եղել է գավառ և բաղկացած է եղել 4 գավառակներից և 3 գյուղախմբերից։
Խոզաթը Չմշկածագի, Մեծկերտի և Փերի (Բերրի) գավառակների հետ համապատասխանում էր Չորրորդ Հայքի Փոքր Ծոփք գավառին։
Բնակչություն
խմբագրելՈւներ 5070 տուն` 38 284 բնակչով, որից հայերը կազմում էին 1966 տուն` 19 660 բնակչով, իսկ քրդերը` 3104 տուն` 18 264 բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործություն և անասնապահությունն էր։
Վարչական բաժանում
խմբագրելXX դարի սկզբին ուներ 30 բնակավայր, որից 15-ը քրդաբնակ էին, իսկ մյուս 15-ը հայ և քուրդ բնակչով էին[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն