Արաբկիրի գավառակ
Արաբկիր, գավառակ Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ Կենտրոնը Արաբկիր քաղաքն էր։
Պատմություն
խմբագրելXVII դարից գավառակը հերթականությամբ պատկանել է Սեբաստիայի, Մալաթիայի, իսկ ապա Խարբերդի նահանգներին։
Հայերը քաջ և կորովի մարդիկ էին։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայերը տարագրվեցին և կոտորվեցին։
Բնակչություն
խմբագրելՄինչև 1915 թվականի Մեծ եղեռնը գավառակում բնակվում էին 35 000 հայեր։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործություն, արհեստագործություն, շերամապահությունն ու առևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԱրաբկիրն ուներ 19 եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԳավառակում գործում էր 18 դպրոց։
Վարչական բաժանում
խմբագրելXIX դարի վերջերին բաժանվում էր 4 ենթաշրջանների և ուներ 84, ըստ որոշ աղբյուրների էլ 300 գյուղ։
Զուտ հայաբնակ գյուղերից էին Վաշխեն, Ծագ, Հասկնի, Էհնե, Կրանի, Անջրդի, Սաղմկա, Աղն, Օճախ, Ամպրկա, Վանք, Խոռոչ, Մաշկերտ, Օվա, Ծապլվար, Շիփիկ և Քուշնա գյուղերը[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 375-376
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն