Չկրակված փամփուշտներ, Արցախի գոյամարտի դրվագները պատկերող ֆիլմ՝ նկարահանված 2006 թվականին։

Չկրակված փամփուշտներ
Չկրակված փամփուշտներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրմարտաֆիլմ
Թվական2006
Լեզուհայերեն` անգլերեն, ռուսերեն ենթագրերով
ՌեժիսորՍամվել Թադևոսյան
ՊրոդյուսերՍուրեն Գրիգորյան
Սցենարի հեղինակՍամվել Թադևոսյան
Կինոընկերություն«Հայֆիլմ»
«Դար» Տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամ
Տևողություն104 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը նվիրված է արցախյան ազատամարտում զոհված բանաստեղծ Աղվան Մինասյանին։ 1990-ականներին Արցախի ազատագրության համար մղվող պատերազմում Սիսիանի շրջանից կամավորագրված ազատամարտիկների հրամանատարի կրտսեր եղբայրը, արդեն երիտասարդ պոետ, փոքր տարիքից էր ըմբոստ, հայրենասեր ու իր նպատակներին հասնելու գործում համառ պայքարող, նա չէր կարող չմասնակցել հայրենիքի պաշտպանությանը և, մի ձեռքում զենքը, մյուսում գրիչը, մարտնչում է թշնամու դեմ ու զոհվում[1]։

Ֆիլմում հնչում են Աղվան Մինասյանի բանաստեղծությունները՝ հեղինակի և Ս. Թադևոսյանի ընթերցմամբ, Դավիթ Ամալյանի «Քույր իմ բարի» (խոսք՝ Աղվան Մինասյանի), Արսեն Համբարյանի «Մեր Հայաստան» (գործիքավորող՝ Արտեմ Խաչատուր), «Մենակի հիշատակին» (խոսք՝ Վանա Իշխանի) երգերը, հատվածներ Արտո Թունջբոյաջյանի, Ավետ Տերտերյանի երաժշտական ստեղծագործություններից[2]։

Դերերում խմբագրել

Դրվագներում խմբագրել

Գ. Թադևոսյան, Հ. Կարապետյան, Մ. Հովհաննիսյան, Մ. Գասպարյան, Ա. Կարապետյան, Ա. Վարդանյան, Մ. Գաբրիելյան, Վ. Ղալումյան, Գ. Մեսրոպյան, Ա. Բաբաջանյան, Ռ. Ֆիլիպոսյան, Ս. Գրիգորյան, Ա. Պետրոսյան, Լ. Հովհաննիսյան, Ռ. Օհանյան, Գ. Բախշյան, Կ. Մինասյան, Ս. Մինասյան, Ծ. Բախշյան, Վ. Գևորգյան, Հ. Գևորգյան, Ա. Ավչյան, Ա. Մելքումյան, Ա. Օհանյան, Ա. Հովհաննիսյան, Պ. Հայրապետյան, Վ. Յաղմուրյան, Արժանապատիվ Տեր Գրիգոր քահանա Հովսեփյան, Վահե սարկավագ Հովհաննիսյան, Բաբիկ դպիր Վարդանյան, ժամկոչ Զավեն Վարդանյան, Վ. Հայրապետյան, Վ. Գրիգորյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Չկրակված փամփուշտներ ֆիլմի մասին ncca.am կայքում(չաշխատող հղում)
  2. «Չկրակված փամփուշտներ ֆիլմի մասին arm-cinema.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել