Դերենիկ Մարտիրոսյան

դերասան

Դերենիկ Արամայիսի Մարտիրոսյան (փետրվարի 3, 1943(1943-02-03), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 12, 2021(2021-04-12)[1]), հայ դերասան, տիկնիկավար։ ՀՀ վաստակավոր արտիստ (2006 թ.

Դերենիկ Մարտիրոսյան
Ծնվել է1943 փետրվարի 3
ԾննդավայրԷջմիածին
Մահացել էապրիլի 12, 2021(2021-04-12)[1] (78 տարեկան)
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
տիկնիկավար
Պարգևներ և մրցանակներՀայաստանի վաստակավոր արտիստ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ և Մովսես Խորենացու մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Դերենիկ Մարտիրոսյանը ծնվել է Էջմիածնում։ 1973 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1958-1968 թվականներին եղել է Էջմիածնի ժողովրդական թատրոնի, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, 1969 թվականից՝ Երևանի տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար, ռեժիսոր։ Էջմիածնի ժողովրդական թատրոնում խաղացել է մի շարք ներկայացումներում՝ «Գնացք» (Միտյա), «Ռազմահեղափոխական խորհուրդ» (Ժիգան), «Ձորի նահապետ Գոճա» (Մաթիա), «Ես, իմ հարսնացուն և...» (Ժան), «Մեռնող ֆլորա» (Տատասկ, ՀԹԸ մրցանակ), «Երկու տիրոջ ծառան» (Սիլվիո), «Հազարան բլբուլ» (Խարի)։ 1964-1968 թվականներին ՀՀ ԳԱԱ Էջմիածնի տպարանում աշխատել է որպես գրաշար։

1997 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[2]։ 1971-1994 թվականներին Հայաստանի ազգային հեռուստատեսության «Հեքիաթն է կանչում» մանկական հաղորդման շունիկի մշտական դերակատարն է եղել[3]։

ԴերերԽմբագրել

ԲեմադրություններԽմբագրել

  • Մարտիրոսյանի «Հեքիաթ Ձմեռ պապի, եղևնու և կախարդ Բլբլանի մասին» (1990 թ.)
  • Ռ. Մարուխյանի «Կախարդական ճրագի գաղտնիքը» (1992 թ.)
  • «Բարի հրաշագործը» (2001 թ.)

ԳրքերԽմբագրել

  • «Լևոն Հարութ» (1980 թ.)
  • «Տիկնիկների աշխարհը» (համահեղինակ, 1986 թ.)
  • «Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» (2005 թ., ալբոմ-ժողովածու)

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել