Աղվան Մինասյան

հայ բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աղվան Մինասյան (1970 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Լծեն գյուղ -30 Օգոստոսի, 1993 թվական, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հակարի (Մուրադխանլու) գյուղ), Արցախյան ազատամարտի հերոս, բանաստեղծ, ազատամարտիկ։

Աղվան Մինասյան
Դիմանկար
Aghvan_Minasyan.jpg
Ծնվել է1970 թվական ի սեպտեմբերի 18
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Սյունիքի մարզ, Սիսիանի շրջան, գյուղ Լծեն
Մահացել է30 Օգոստոս 1993 թվական
Մահվան վայրԱրցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, գյուղ Հակարի
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն , Հայաստան
ԱզգությունՀայ
Երկեր«Տապանագիր», Երևան, 1994, 116 էջ, «Սուր և խաչ», Երևան, 1997, 104 էջ։
Մասնագիտությունբանաստեղծ
Հարազատներեղբայր՝ Աշոտ Մինասյան
Կայքfacebook.com/Sisakanartsiv/

Կենսագրություն խմբագրել

Աղվան Մինասյանը ծնվել է 1970 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Լծեն գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և 1989 թվականին ավարտել է Սիսիանի պոլիտեխնիկումը։ 1989-1990 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1990 թվականին մեկնել է Արցախյան ռազմաճակատ, դարձել «Սիսական» կամավորական ջոկատի ազատամարտիկ, մարտնչել եղբոր՝ Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ։ 1992թ. ապրիլին ընկերների հետ Կապանում էր, որտեղ լռեցնում են թշնամու կրակակետերը։ 1992թ մայիսին մասնակցում է Լաչինի ազատագրմանը։ 1992թ Դեկտեմբերին մասնակցել է Կապանի գյուղերի ազատագրմանը։ 1993 թվականի մարտի վերջին մասնակցել է Քարվաճառի ազատագրելու համար կարևոր նշանակություն ունեցող Նարեշտար բարձրունքի ազատագրմանը։ 1993թ ապրիլին մասնակցել է Մարտակերտի շրջանի պաշտպանությանը։ 1993թ․ օգոստոսին մասնակցել է Կուբաթլույի շրջանի ազատագրմանը։

Հեղինակ է հայրենիքին և ազգային-ազատագրական պայքարին նվիրված «Տապանագիր» և «Սուր և խաչ» բանաստեղծությունների ժողովածուների։ Զոհվել է 1993 թվականի օգոստոսի 30-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հակարի գյուղում 23 տարեկան հասակում։ Աղվան Մինասյանի կյանքն ու գործունեությունը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Սամվել Թադևոսյանի 2006 թվականին նկարահանած «Չկրակված փամփուշտներ» ֆիլմում։ Իսկ Աղվան Մինասյանի «Կարմիր դագաղով անիծյալ կյանքն են տանում թաղելու» «Զառանցանքին չկա վերջ» բանաստեղծությունը երգի է վերածել հայտնի երգիչ - ազատամարտիկ Դավիթ Ամալյանը։

Երկեր խմբագրել

  • «Տապանագիր», Երևան, 1994, 116 էջ։
  • «Սուր և խաչ», Երևան, 1997, 104 էջ։

Պարգևներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել