Չիվիկի դամբարան կամ Չիվիկի արքայական դամբարան (շվեդերեն՝ Kungagraven, Kungagraven i Kivik), Շվեդիայի Սկոնե նահանգի Չիվիկ քաղաքից հարավ-արևելք (55°41′ հս․ լ. 14°14′ ավ. ե.HGЯO), արևելյան ափեզրից 320 մ հեռու հայտնաբերված դամբարան է։ Թվագրված է մ․ թ․ ա․ 1000 թվական[2]։ Նման՝ բրոնզե դարի դամբարաններ Սկանդինավիայում տարածված են եղել և ավանդաբար կոչվել են ռյոսե։

Չիվիկի դամբարան
Չիվիկի դամբարանի մուտքը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակtumulus?, հնագիտական հուշարձան, cairn? և դամբարանադաշտ
Երկիր Շվեդիա[1]
ՔաղաքQ18333750?[1]
ԲնակավայրSimrishamn Municipality?[1]
Շինության ձևդամբարան
 Kiviksgraven Վիքիպահեստում

Երկար ժամանակ դամբարանը օգտագործվել է որպես քարհանք։ 1784 թվականին երկու գյուղացի այստեղ գերեզման են հայտնաբերել, որից հետո սկսվել է հուշարձանի ուսումնասիրությունը։

Իր կառուցվածքով և չափերով դամբարանը առանձնանում է բրոնզե դարի եվրոպական այլ դամբարաններից։ Սարկոֆագների վրա ժայռապատկերներ կան, որոնք պատկերում են մարդկանց, կենդանիների (թռչունների և ձկների), նավեր, լուրի (փողային երաժշտական գործիք) վրա նվագելը, զանազան աբստրակտ խորհրդանշաններ։ Կա նաև երկու ձիերի լծված, չորս անվաճաղ ունեցող կառքի պատկեր, որի շուրջ երկար շորերով մարդիկ են պատկերված[3]։

Այժմ դամբարանը բաց է այցելուների առջև։

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել