Չիպրիան Պորումբեսկու
Չիպրիան Պորումբեսկու (ռումիներեն՝ Ciprian Porumbescu, իսկական ազգանունը՝ Գոլեմբիևսկի, լեհ.՝ Cyprian Gołęmbiowski, հոկտեմբերի 14, 1853[1][2], Շեպոտ, Բուկովինայի դքսություն, Ավստրիական կայսրություն - հունիսի 6, 1883[3][1][2], Ciprian Porumbescu, Բուկովինայի դքսություն, Ավստրո-Հունգարիա[4]), ռումին կոմպոզիտոր, դիրիժոր։ Երաժշտական կրթությունը ստացել է Ռումինիայում՝ Կ․ Միկուչիի, 1879-1881 թվականներին՝ Վիեննայի կոնսերվատորիայում՝ Ա․ Բրուքների մոտ։
Չիպրիան Պորումբեսկու | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1853[1][2] |
Ծննդավայր | Շեպոտ, Բուկովինայի դքսություն, Ավստրիական կայսրություն |
Մահացել է | հունիսի 6, 1883[3][1][2] (29 տարեկան) |
Մահվան վայր | Ciprian Porumbescu, Բուկովինայի դքսություն, Ավստրո-Հունգարիա[4] |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Ավստրիական կայսրություն |
Ազգություն | Poles in Romania? և Գուցուլներ |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Երկեր | Ալբանիայի օրհներգ, Trei culori? և Pe-al nostru steag e scris Unire? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ և ջութակահար |
Ծնողներ | հայր՝ Iraclie Porumbescu? |
Ciprian Porumbescu Վիքիպահեստում |
1881-1882 թվականներին դասավանդել է Բրաշովի երաժշտական դպրոցում։ Ղեկավարել է ուսանողական և բանվորական երգչախմբերում։ Առաջադեմ հասարակական գործունեության համար հետապնդվել է ավստրալիական իշխանությունների կողմից։ Պորուսոսկուի ստեղծագործությունները օրգանապես կապված են Ռումինիայի երաժշտական բանահյուսության հետ։
Երկերից առավել հայտնի են՝ «Թեկնածու Լինտեն» երգիծական կատակերգությունը (1877), քնարհեքիաթային «Նորալուսին» օպերետը (1882), ջութակի դաշնամուրի «Բալլադը» (1880)։ Գործիքային և վոկալ պիեսների, սոցիալական թեմայով երգերի և հեղափոխական հայտնի «Մայիսի մեկը» երգի հեղինակն է։ Պորուսեսկուի անունով է կոչվում Բուխարեստի կոնսերվատորիան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://imslp.org/wiki/Category:Porumbescu%2C_Ciprian
- ↑ 4,0 4,1 4,2 https://cersipamantromanesc.wordpress.com/2014/03/02/regiunea-istorica-bucovina-video/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 399)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիպրիան Պորումբեսկու» հոդվածին։ |