Չիպս (անգլ.՝ chips, chip բառից՝ բարակ կտոր), խորտիկ, որն իրենից ներկայացնում է կարտոֆիլի բարակ կտորներ (բրիտանական անգլերենով chips - ֆրի կարտոֆիլ)։ Հազվադեպ պատրաստված է լինում այլ արմատապտուղներից և տարբեր պտուղներից։ Բարակ կտորները, որպես կանոն, յուղի մեջ տապակած են լինում(ֆրիտյուրայում)։ Որպես խորտիք հաճախ մատուցվում է գարեջրի հետ։ Չիպսի հետ հաճախ մատուցում են դիպ - խտացրած սոուս, որի մեջ թաթախվում են չիպսերը։

Picto infobox mets.png
Չիպս
Kartoffelchips-1.jpg
Ծագում
ՏեսակԽորտիք
Ենթատեսակսննդամթերք և snack?
Առաջացման երկիրԱՄՆ
Բաղադրամասեր
ՀիմնականԿարտոֆիլ, բուսական յուղ, աղ
ՀնարավորՑորենի և եգիպտացորենի ալյուր, բուրահաղորդիչներ, կոնսերվանտներ, հիդրոդլսացված բուսական յուղ, (սոյա), թթվայնության կարգավորիչ, կաթնաթթու, E270
Բաղադրատոմս
Potato chips Վիքիպահեստում

Կարտոֆիլից պատրաստված պյուրեի բարակ չորացրած շերտից պատրաստված չիպսերն անվանում են կարտոֆիլային վաֆլի։

Արևմտյան երկրներում կարտոֆիլե չիպսերը խորտիքների և կիսաֆաբրիկատների շուկայի գերակշռող մասն են կազմում։ 2005 թվականին կարտոֆիլե չիպսերի համաշխարհային շուկան կազմում էր 16,49 մլրդ դոլլար։ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմեց վաճառվող խորտիքների ամբողջ ծավալի 35,5 %-ը [1]։

ՊատմությունԽմբագրել

Համարվում է, որ չիպսը պատահաբար մտածեց Ջորջ Կրամը (Ջորջ «Սպեկ» Կրամը ծնվել է 1822 թվականին Նյու-Յորք նահանգի Սարատոգա-Լեյք քաղաքում։ Հայրը աֆրոամերիկացի էր, մայրը՝ հնդկուհի, գուրոնների ցեղից։ Սպեկը վերցրել է Կրամ ազգանունը), 1853 թվականի օգոստոսի 24-ին Սարատոգա-Սփրինգս նավահանգստում (ԱՄՆ), Moon’s Lake Lodge հյուրանոցում, որպես շեֆ-խոհարար աշխատելու ընթացքում ։ Ըստ լեգենդի, Moon’s Lake Lodge հյուրանոցի ռեստորանում կարտոֆիլ ֆրին ֆիրմային բաղադրատոմսերից մեկն էր։ Մի անգամ ընթրելիս երկաթուղային մագնատ՝ Կորնելիուս Վանդերբիլտը տապակած կարտոֆիլը հետ դարձրեց խոհանոց, ասելով, որ կարտոֆիլը «չափազանց հաստ է»։ Շեֆ-խոհարար Կրամը որոշեց կատակ անել մագնատի հետ՝ կտրելով կարտոֆիլը բառացիորեն թղթի հաստությամբ և տապակելով այն։ Արդյունքում ուտեստը գոհացրեց մագնատին և նրա ընկերներին։

Բաղադրատոմսը անվանեցին «Սարատոգա Չիպս»։ Որոշ ժամանակ անց չիպսը դարձավ ռեստորանի ամենահայտնի ֆիրմային բաղադրատոմսը։

1895 թվականին Ուիլիամ Տեպպենդոնը սկսեց չիպսի փոքրածավալ արտադրանքը՝ սկզբում սեփական խոհանոցում, ավելի ուշ իր կառուցած գործարանում։ Մատակարարումն տեղի էր ունենում Կլիվլենդում։ Ավելի ուշ Լաուրա Սկադդերը առաջարկեց օգտագործել կախազարդ թուղթը, որպես փաթեթավորում։ Այդպես հայտնվեց «չիպսի փաթեթավորման» կոնցեպտը։ 1932 թվականին Հերման Լեյը Թենեսի նահանգում՝ Նեշվիլլում, ստեղծեց Lay's ապրանքանիշը, որը չիպսի առաջին ազգային բրենդն էր, որը մինչև այսոր գոյություն ունեցող ապրանքանիշ է։

Վնաս առողջությանըԽմբագրել

Չիպսի բաղադրության մեջ կան տրանսճարպեր, որոնց համամասնությունը կարող է կազմել 30-60 %։ Դրանք խախտում են մարդու իմունիտետը, բարձրացնում են շաքարախտի, օնկոլոգիական հիվանդությունների զարգացման ռիսկը, նվազեցնում են տեստոստերոնի քանակը, խախտում են ցիտոքրոմ ց-օքսիդազների՝ գլխավոր ֆերմենտի աշխատանքը, որոնք վնասազերծում են կանցերոգենային և այլ դեղամիջոցների տոկսիններ։ Ըստ British Medical Journal (№ 11, 1998)-ի՝ անգլիացի գիտնականների 14 տարվա հետազոտությունների արդյունքում պարղվեց, որ մահացության աստիճանը՝ սրտի իշեմիկ հիվանդությունից և իմունային ինֆարկտներից ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր սիրում են ճարպային թթուների տրանս-իզոմներ պարունակող արտադրանք, ինչպես նաև պարզվեց, որ կրծքի քաղցկեղը նման մարդկանց մոտ 40 %-ով ավելի հաճախ է հանդիպում[2]։

Ինչպես նաև չիպսում պարունակվում է ակրիլամիդ (2-պրոպենկամիդ), որն ենթարկվում է ջերմային վերամշակման (օրինակ տապակած կարտոֆիլ, հաց)[3], բայց ոչ տապակման ընթացքում։ Այդ թունավոր նյութը, որը հիմնականում կործանում է նյարդային համակարգը, լյարդը և երիկամները, հնարավոր կանցերոգեն է, փոշու տեսքով, որը կարող է բերել նյարդային համակարգի խանգարմանը (քրտնում, վերջույթների թուլացում, քաշի կարուստ, ռեգեներացիան և վերականգնումը տևում է 2-ից մինչև 12 ամիս)[4]։

Արտադրանքի պատկերասրահԽմբագրել

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Մեծ Բրիտանիայում դատարանը որոշեց, որ Pringles չիպսերը կարտոֆիլից պատրաստված արտադրանք չէ, քանի որ դրանց մեջ կարտոֆիլի պարունակությունը կազմում է 42 %-ից ոչ ավել (արտադրության ընթացքում օգտագործվում է խաշի խմոր, ինչը թույլ է տալիս դրանք նմանացնել ավելի շատ գաթաների և թխվածքների)։ Պարզ ասած դրանք չիպս չեն, քանի որ պատրաստվում են հատուկ պատրաստված կարտոֆիլային խառնուրդից։ Առաջնային ինստացիայում հայցը բավարարվեց, բայց վերաքննիչ դատարանը չեղարկեց այդ որոշումը, և արտադրանքին վերադարձրեց չիպս անվանումը։
  • Եթե չիպսը այրեն, ապա դրանք բռնկվում և վառվում են բավականին արագ։ Դա պայմանավորված է յուղի մեծ քանակով, որը գտնվում է դրանց մակերեսի վրա։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ЧИПСЫ — статья в большой энциклопедии кулинарного искусства Похлебкина В. В. 2005.
  2. Жвиташвили Ю. Б. Как происходит пищеварение // Рак и питание. — ЭЛБИ-СПб, 2010. — С. 124-125. — 368 с. — ISBN 978-5-93979-245-5
  3. Tareke E, Rydberg P. և այլք: (2002)։ «Analysis of acrylamide, a carcinogen formed in heated foodstuffs»։ J. Agric. Food. Chem. (eng) 50 (17): 4998–5006։ PMID 12166997։ doi:10.1021/jf020302f 
  4. Нейротоксические вещества (neurotoxic substances) — статья в психологической энциклопедии, Дж. Л. Андреасси