Չիպոլինո (իտալ.՝ Cipollino), սոխ-տղա, իտալացի գրող Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» հեքիաթ-վիպակի, ինչպես նաև Ռոդարիի գրքի հիման վրա բեմադրված ներկայացումների և մուլտիպլիկացիոն ֆիլմերի հերոս։ Ուրախ մարդուկների ակումբի անդամ։

Չիպոլինո
Տեսակanthropomorphic vegetable?, գրական հերոս և անիմացիոն կերպար
ՀեղինակՋաննի Ռոդարի
Ստեղծագործություն«Չիպոլինոյի արկածները»
Ներկայացված էՉիպոլինոյի արկածները, Չիպոլինո, Չիպոլինո (ֆիլմ) և Cipollino?
Սեռարական
ԸնտանիքՉիպոլոնե (հայրը)
Չիպոլետտո
Չիպոլոտտո
Չիպոլոչո
Չիպոլուչո (եղբայրներ)
Չիպոլլա (պապիկ)
Մասնագիտությունհեղափոխական
Դերը կատարել ենՆինա Գուլյաևա
Ալեքսանդր Ելիստրատով (խոսք)
Մարիա Վինոգրադովա (վոկալ)
 Cipollino Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

«Չիպոլինոյի արկածները» հեքիաթ-վիպակը գրել է իտալացի գրող Ջաննի Ռոդարին 1951 թվականին։

Չիպոլինոյի կերպարը մեծ ճանաչում է ստացել ԽՍՀՄ-ում։ «Ուրախ նկարներ» ամսագրում այն դարձել է «Ուրախ մարդուկների ակումբի» անդամ։ Ակումբի անդամ են մանկական գրքերի և ֆիլմերի հայտնի կերպարները։

Բնավորություն

խմբագրել

Անվախ է ու քաջ, միևնույն ժամանակ Չիպոլինոն ունի ուրախ բնավորություն և ունակ է կատակելու։

Չիպոլինոյի մասին գրքեր

խմբագրել

«Չիպոլինոյի արկածները» (իտալ.՝ Il romanzo di Cipollino, 1951, 1957 թվականին տպագրվել է Le avventure di Cipollino վերնագրով) հեքիաթ-վիպակի հերոսները բանջարեղեններ և մրգեր են՝ կոշկակար Խաղող, քավոր Դդում, աղջիկ Բողկ, տղա Բալուկ և այլն։ Գլխավոր հերոսը սոխ-տղա Չիպոլինոն է, որը պայքարում է հարուստների կողմից (սինյոր Պոմիդոր, իշխան Լիմոն) աղքատների ճնշման դեմ։

Էկրանավորում

խմբագրել

Թատերական ներկայացումներ

խմբագրել

Թատերական ներկայացումները չեն անցնում առանց արտասովոր դեպքերի։ Այսպես, 2014 թվականին ռեժիսոր Եկատերինա Կորոլևան, վախենալով «ամեն տեսակի հեղափոխություններից», «Տագանկայի դերասանների համագործակցություն» մոսկովյան թատրոնում բեմադրեց «Չիպոլինո» ներկայացումը, որի հերոսները հեղափոխություն չեն կատարում, այլ իշխան Լիմոնի հետ դատաստան են տեսնում և նրան ներում շնորհում։ Իշխան Լիմոնը չեղյալ է համարում բոլոր անարդարացի որոշումները[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Диафильм Чиполлино (1964 год)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  2. Ванслов В. Чиполлино // Гл. ред. Ю. Н. Григорович. Балет: энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 579.
  3. Новости NEWSru.com :: В РФ готовят новую госполитику в области культуры на основе «высказываний Путина». А в Госдуме предложили единый учебник литературы

Արտաքին հղումներ

խմբագրել