Չինովնիկի մահը (ռուս.՝ Смерть чиновника), Անտոն Չեխովի պատմվածքներից, որը գրվել է 1883 թվականի հուլիսի 26-ին և լույս է տեսել «Օսկոլկի» ամսագրում (1883, № 27) Անտոն Չեխոնտե ստորագրությամբ։ Ստեղծագործությունը ընդգրկված է եղել «Երփներանգ պատմություններ» ժողովածույի մեջ, որը լույս է տեսել 1886 թվականին Պետերբուրգում։ Հեղինակի կենդանության ժամանակ թարգմանվել է գերմաներեն, ֆիններեն, չեխերեն, բուլղարերեն և այլ լեզուներով[1]։ Պատմվածքի մոտիվներով նկարահանվել են նովելլներ՝ Յակով Պրոտազանովի «Պաշտոններ և մարդիկ» կինոալմանախը և Իգոր Իլյինսկու և Յուրի Սահակովի «Այս տարբեր, տարբեր տարբեր դեմքերը» հեռուստատեսային ֆիլմը։

Չինովնիկի մահը
ռուս.՝ Смерть чиновника
«Երփներանգ պատմվածքներ» ժողովածույի հրատարակչություն (1886)
Տեսակգրական ստեղծագործություն և հրատարակություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1883, հուլիսի 26
ՏեսարանՍանկտ Պետերբուրգ
Հրատարակվել էհուլիսի 2 (14), 1883
ՎիքիքաղվածքՉինովնիկի մահը

Սյուժե խմբագրել

Էկզեկուտոր Իվան Դմիտրիևիչ Չեռվյակովը թատրոնում դիտում է «Կորնևիլյան զանգեր» ներկայացումը։ Ներկայացման ժամանակ նա փռշտում է և թռչում հարևանությամբ նստած ծերուկին, որը պարզվում է գեներալ Բրիզժալովն էր։ Սկսում է գեներալից շշուկով ներողություն խնդրել։ Բրիզժալովն ասում է. «Ոչինչ… Ոչինչ», և շարունակում է դիտել ներկայացումը։ Ընդմիջման ժամանակ Չեռվյակովը նորից մոտենում է գերերալին և ներողություն է խնդրում։ Գեներալն ասում է, որ ամեն բան արդեն մոռացել է, սակայն տհաճ մտքերը չեն թողնում Իվան Դմիտրիևիչին։ Գալով տուն պատմում է կնոջը, թե ինչպես է փռշտացել գեներալի վրա։ Կինը վախենում է, բայց իմանալով, որ դա «ուրիշների» գեներալ է, խորհուրդ է տալիս գնալ և ներողություն խնդրել։

Հաջորդ օրը Չեռվյակովը նոր մունդիր է հագնում, կտրում է մազերը և գնում է Բրիզժալովի մոտ։ Ընդունարանում էկզեկուտորը նորից ներողություն է խնդրում գեներալից, որն ասում է. «Չնչին բան է…» և սկսում է ընդունել այցելուներին։ Իվան Դմիտրիևիչը կարծում է, թե գեներալը անգամ խոսել իր հետ չի ուզում և որոշում է, որ այս ամենն այսպես չի կարելի թողնել։ Երբ գեներալը ավարտում է այցելուների ընդունելությունը, Չեռվյակովը նորից մտածում է ներողություն խնդրել։ Սակայն Բրիզժալկովը արդեն չի ուզում նրան լսել, կարծելով, որ նա արդեն ծաղրում է իրեն։ Բրիզժալովը որոշում է, որ այլևս չի գնա և ներողություն չի խնդրի, այլ նամակ կգրի։ Սակայն նամակ չի գրում, այլ ինքն է երկրորդ անգամ գնում գեներալի մոտ։ Բրիզժալովը ցասման մեջ վռնդում է նրան։ Էկզեկուտորը վերադառնում է տուն։ Չհանելով իր մունդիրը պառկում է բազմոցին և մեռնում է[2]։

Ստեղծման պատմություն խմբագրել

 
Ալեքսեյ Ժեմչուժնիկով

Ըստ Չեխովի կրտսեր եղբոր՝ Միխայիլ Պավլովիչ Չեխովի հիշողությունների, Անտոն Չեխովը չինովնիկի մասին պատմությունը լսել է Բաբկինոյում լինելու ժամանակ, մոսկովյան կայսերական թատրոնների կառավարիչ Վլադիմիր Բեգիչևից, որը պնդում էր, որ նման դեպք իսկապես տեղի է ունեցել Մեծ թատրոնում[3]։ Գրականագետները, վերարտադրելով այդ տեղեկությունները, այնուամենայնիվ կատարում են վերապահում այն մասին, որ Չինովնիկի մահը պատմվածքը գրվել է 1883 թվականին, մինչդեռ Չեխովը առաջին անգամ այցելել է Բաբկինո այս դեպքից երկու տարի անց[4][5][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել