Իգոր Իլյինսկի
Իգոր Վլադիմիրովիչ Իլյինսկի (հուլիսի 11 (24), 1901[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 13, 1987[3][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949)։
![]() ռուս.՝ Игорь Владимирович Ильинский | |
---|---|
![]() Իգոր Իլյինսկին Բիվալովի դերում (դրվագ «Վոլգա-Վոլգա» կինոնկարից) | |
Ծնվել է | հուլիսի 11 (24), 1901[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հունվարի 13, 1987[3][4][5][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Q4491257? |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ, ռեժիսոր և մանկավարժ |
Աշխատավայր | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Ամուսին(ներ) | Տատյանա Երեմեևա |
Երեխա(ներ) | Վլադիմիր Իլյինսկի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԲեմական գործունեությունն սկսել է 1918 թվականից։ 16 տարեկանում ընդունվել է Վ. Կոմիսարժևսկայայի ղեկավարած թատերական ստուդիան և մեկ տարի անց բեմահարթակ է բարձրացել։ Իլյինսկու կինոգործունեությունը սկսվել է լրտես Կրավցովի դերով Յակով Պրոտազանովի «Աելիտա» ֆիլմում։ Հանդես է եկել մոսկովյան օպերետում, «Չղջիկ» կաբարեում և այլուր, 1920 թվականից՝ ՌԽՖՍՀ առաջին և Մեյերխոլդի անվան թատրոններում։ Վ. Մեյերխոլդի բեմադրություններում խաղացել է Պրիսիպկին (Մայակովսկու «Փայտոջիլ»), Սչաստլիվցև (Ա. Օստրովսկու «Անտառ»), Ռասպլյուև (Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը») և այլ դերեր։ 1938 թվականից Մոսկվայի Փոքր թատրոնի դերասան։ Ստեղծել է և՛ կոմիկական, և՛ հոգեբանական խոր ու նուրբ կերպարներ՝ Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»), Շմագա, Յուսով (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», «Եկամտաբեր պաշտոն»), Ակիմ (Լ. Տոլստոյի «Խավարի իշխանությունը»)։ Եղել է կոմիկական դերերի նշանավոր կատարող կինոյում («Տորժոկի դերձակը» (1925), Ֆեոդոր Օցեպի «Միսս Մենդ» (1926), Սերգեյ Կոմարովի «Մերի Պիկֆորդի համբույրը» (1927) և «Միլիոնով տիկինը» (1928), ինչպես նաև մի շարք հնչունային կինոնկարներում, որոնց թվում Գրիգորի Ալեքսանդրովի («Վոլգա-Վոլգա», 1938), Վիկտոր Դոբրոնիցկու «Համերգ ռազմաճակատին» (1942), Էլդար Ռյազանովի («Կառնավալային գիշեր», 1956, այս կինոնկարում Օգուրցովի դերակատարման համար, Իլյինսկին 1958 թվականին մոսկովյան առաջին համամիութենական կինոփառատոնում արժանացավ առաջին միցանակին) և «Հուսարական բալլադ» (1962), Ալեքսանդր Տուտիշկինի «Խելակորույս օր» (1956), Իլյա Գուրինի «Հանդիպում Իգոր Իլյինսկու հետ (1965) և այլն։ Հանդես է եկել նաև «Խելքից պատուհաս» (1952) և «Գայլեր և ոչխարներ» (1953) կինոնկար-ներկայացումներում, ինչպես նաև «Փոքր թատրոնը և նրա վարպետները (1952) գիտա-մասսայական կինոնկարներում։ Անտոն Չեխովի յոթ պատմվածքների մոտիվներով նկարահանած «Այդ տարբեր, տարբեր, տարբեր դեմքերը» հեռուստատեսային կինոնկարում (1971) Իլյինսկին մարմնավորել է քսանչորս բոլորովին տարբեր հերոսների։ 1975 թվականին Իլյինսկին նկարահանվում է ռուս դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկու կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող «Իմ տունը թատրոնն է » (ռեժիսոր Բորիս Երմոլաև) կինոնկարում, ուր մարմնավորում է Մ. Շչեպկինին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #124727786 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Ильинский Игорь Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Իլյինսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 320)։ |