Չինաստանի հեռահաղորդակցության և կապի ոլորտ

Չինաստանի հեռահաղորդակցության ոլորտում գերակշռում են երեք պետական կազմակերպություններ՝ China Telecom, China Unicom և China Mobile: Երեք ընկերություններն էլ 2008 թվականի վերակազմավորման արդյունքում են ձևավորվել, որը ղեկավարվել է Տեղեկատվական արդյունաբերության նախարարության (MII), Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովների (NDRC) և ֆինանսների նախարարության կողմից։ Այդ ժամանակվանից բոլոր երեք ընկերությունները Չինաստանում ձեռք են բերել ֆիքսված և բջջային կապի ազգային արտոնագրեր,իսկ 2019 թվականին երեք ընկերություններին էլ տրվել է 5G արտոնագրեր։ [1]

2001 թվականին Համաշխարհային առևտրի կազմակերպությունում (ԱՀԿ) Չինաստանի անդամակցությունից հետո սահմանվեց նոր կարգավորող ռեժիմ, ըստ որի, օտարերկրյա ընկերություններին թույլատրվում է մուտք գործել շուկա՝ որոշ սահմանափակումների ներքո։ [2]

Huawei Technologies- ը 2012թվականին դարձավ հեռահաղորդակցության սարքավորումնեի ամենախոշոր վաճառողը ամբողջ աշխարհում՝ շրջանցելով շվեդական Ericsson-ին։ [3] Նույն տարում Չինաստանում կար ավելի քան 284,3 միլիոն ֆիքսված հեռախոսակապի բաժանորդ և 1,01 միլիարդ բջջային հեռախոսի բաժանորդ։ [4] [5] 2021 թվականի դրությամբ Չինաստանում կա ավելի քան 989 միլիոն ինտերնետ ցանցի օգտագործող և մոտ 1,62 միլիարդ բջջային հեռախոսի բաժանորդագրություն, իսկ հեռահաղորդակցության ոլորտի ամսական եկամուտը կազմում է ավելի քան 100 միլիարդ յուան (15,52 միլիարդ ԱՄՆ դոլար)։ [6] [7]

2021 թվականի դրությամբ Չինաստանը միակ երկիրն է, որը աշխատում է IPv6 միակողմանի ցանցի ուղղությամբ։ Երկիրը 2017 թվականին հայտարարեց,որ IPV6-ը պլանավորում է հասնել առաջատար դիրքերին մինչև 2025 թվականը, իսկ մինչև 2030 թվականը հասնելու է ամբողջ համազգային ներդրմանը։ Փորձագետները կարծում են, որ երկրի ինտերնետային ենթակառուցվածքի համար IPv6-ի նման լայնորեն ընդգրկված ծրագիրը, կարող է օգնել Չինաստանին մեծացնել իր առաջատարությունը 5G-ում և Իրերի Ինտերնետի տարբեր ոլորտներում։ [8] [9]

ՆերածությունԽմբագրել

1997 թվականից մինչև 2002 թվականը Չինաստանի հեռահաղորդակցության ոլորտի աճի տեմպը կազմել է 20%։ Չինաստանի ֆիքսված և բջջային օպերատորները վերջին տարիներին միջինը 25 միլիարդ ԱՄՆ դոլար են ներդրել ցանցային ենթակառուցվածքների վրա, ինչը ավելի շատ է, քան արևմտյան Եվրոպայի բոլոր օպերատորները միասին վերցրած։ Արդյունքում, ունենալով 1,3 միլիարդ քաղաքացի, Չինաստանն ունի աշխարհի ամենամեծ ֆիքսված և բջջային ցանցը՝ ինչպես ցանցի թողունակությամբ, այնպես էլ բաժանորդների թվով։

2001 թվականի դեկտեմբերի 11-ին, երբ Չինաստանը անդամակցեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը,(ԱՀԿ) հեռահաղորդակցության ծառայությունների շուկան աստիճանաբար բացվեց արտասահմանյան կազմակերպությունների համար։

Պատմական ակնարկԽմբագրել

Մինչև 1994 թվականը, Փոստի և Հեռահաղորդակցման նախարարությունը հեռահաղորդակցման ծառայությունները մատուցում էր իր օպերատիվ ստորաբաժանման՝ China Telecom-ի միջոցով։ Չինաստանի կառավարությունը, այլ նախարարությունների ճնշման արդյունքում, սկսեց հեռահաղորդակցության ոլորտում բարեփոխումներ կատարել 1994 թվականին՝ ներկայացնելով նոր մրցակից՝ China Unicom-ը։ China Unicom-ը դժվար թե կարողանար մրցել հսկա China Telecom-ի հետ։

1998 թվականին նախարարական վերակազմավորման արդյունքում Փոստի և Հեռահաղորդակցման նախարարությունը փոխարինեց Տեղեկատվական արդյունաբերության նոր նախարարությունը (MII): Վերջինս ձեռնարկեց երկու լայնածավալ վերադասավորումներ՝ ուղղված անարդյունավետ պետական մենաշնորհին։

1999 թվականին առաջին վերակազմավորումից հետո China Telecom-ի բիզնեսը բաժանվեց երեք մասի՝ ֆիքսված, բջջային և արբանյակային։ Բջջային և արբանյակային հատվածները գործարկելու համար ստեղծվեցին China Mobile-ը և China Satcom-ը , սակայն China Telecom-ը շարունակում էր մնալ ֆիքսված կապի ծառայությունների մենաշնորհը։

2002 թվականին տեղի ունեցած երկրորդ վերակազմավորումը China Telecom-ը աշխարհագրորեն բաժանեց հյուսիսի և հարավի. China Telecom-Հյուսիսը պահպանեց ցանցի ռեսուրսների 30%-ը և ձևավորեց China Netcom-ը (CNC), իսկ ռեսուրսների 70%-ը պահեց China Telecom-ը Հարավը կամ պարզապես նոր Չինաստանի Հեռահաղորդակցություն։ Այս կրկնակի տրոհմանը զուգահեռ, Երկաթուղիների նախարարության (MOR) հեռահաղորդակցության բաժինը 2000 թվականին ստեղծեց նոր դերակատար՝ China TieTong: [10]

Այս ռեսուրսները բաղկացած էին 2,200,000 կմ երկարությամբ համազգային օպտիկական ցանցից՝ հիմնված Ասինխրոն փոխանցման ռեժիմի (ATM), Սինխրոն թվային հիերարխիայի (SDH) և Խիտ ալիքի բաժանման մուլտիպլեքսավորման (DWDM) տեխնոլոգիաներից և մի քանի սուզանավային մալուխներից, մասնավորապես ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Գերմանիայի և Ռուսաստանի հետ։

Ամփոփելով՝ չինական հեռահաղորդակցության արդյունաբերությունը պետական մենաշնորհային կառույցից փոխվել է պետական օլիգոպոլիստական կառուցվածքի։

2008թ. մայիսին Տեղեկատվական արդյունաբերության նախարարությունը, NDRC-ն և Ֆինանսների նախարարությունը հայտարարեցին վերակառուցման երրորդ առաջարկի մասին և գործարկեցին երեք 3G լիցենզիաներ։ Արագ զարգացման և լուրջ մրցակցության պայմաններում չինական հեռահաղորդակցության օպերատորները բախվում են մարտահրավերների՝ կապված ֆիքսված կապի օգտագործողների նվազման, բջջային բիզնեսի չափազանց արագ աճի, ցածր եկամտաբեր ծառայությունների և օպերատորների միջև մեծ բացերի հետ։ Երրորդ հեղափոխության ժամանակ վեց հիմնական հեռահաղորդակցական օպերատորներ վերակազմավորվեցին երեքի՝ նպատակ ունենալով զարգացնել 3G բիզնեսը և լիարժեք հեռահաղորդակցական ծառայությունները, ինչպես նաև խուսափել մենաշնորհից։

Կարգավորող միջավայրԽմբագրել

Տեղեկատվական արդյունաբերության նախարարությունը պատասխանատու է կանոնակարգերի մշակման, ռեսուրսների բաշխման, լիցենզիաների տրամադրման, մրցակցության վերահսկման, հետազոտությունների և մշակումների խթանման և ծառայությունների որակի, ինչպես նաև սակագների դրույքաչափերի մշակման համար։ [11] [12] Տեղեկատվական արդյունաբերության նախարարությունը ստեղծել է կարգավորող համազգային համակարգ, որը բաղկացած է Հեռահաղորդակցության նահանգային վարչություններից (PTA), որոնք համապատասխան մարզերում ունեն կարգավորող գործառույթներ։ Արդյունաբերության վրա ազդում են նաև մի շարք այլ կարևոր կառույցներ, ինչպիսիք են Պետական զարգացման և բարեփոխումների հանձնաժողովը (SDRC): [11]

Չինաստանը, ԱՀԿ-ին անդամակցելուց հետ, սկսեց նոր նախագծեր կազմել, այդ թվում, ընդունեց արևմտյան ոճի հեռահաղորդակցական օրենքները և ստեղծեց անկախ կարգավորող և արբիտրաժային մարմին, որը պետք է զբաղվեր հեռահաղորդակցության օպերատորների հետ։

2014 թվականից Չինաստանի Կիբերտարածության ադմինիստրացիան պատասխանատու է ինտերնետային պորտալների առցանց սոցիալական գործունեության մեջ ստեղծվող օգտատերերի բովանդակության քաղաքականության և կարգավորիչ շրջանակի սահմանման համար։

Օտարերկրյա մասնակցությունԽմբագրել

Մինչև Չինաստանի անդամակցելը ԱՀԿ-ին 2001 թվականին՝ Չինաստանը պաշտպանում էր իր զարգացող ազգային հեռահաղորդակցության արդյունաբերությունը, որը որը համարվում էր և դեռևս համարվում է ազգային առաջնահերթ ոլորտ։ Միայն սարքավորումների օտարերկրյա վաճառողներին թույլատրվեց ներդնում անել Չինաստանում։ Ներդրումների թույլտվությունը պայմանավորված է եղել տեխնոլոգիաների փոխանցմամբ[12]։ Հեռահաղորդակցության միջազգային օպերատորներին արգելվել է մուտք գործել շուկա[13]։

ԱՀԿ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունների շրջանակներում, Չինաստանի կառավարությունը օտարերկրյա ներդրողների համար աստիճանաբար բացեց օպերատոների շուկան։ Այս բացման համար կան որոշակի աշխարհագրական սահմաններ, որոնք աստիճանաբար կթուլանան։ 2005 թվականին, օտարերկրյա ներդրողներին թույլատրվեց ստեղծել համատեղ ձեռնարկություններ՝ ամբողջ երկրում ներդնելով մինչև 50% Ինտերնետ ծառայություններում, Չինաստանի 17 խոշոր քաղաքներում մինչև 49% բջջային ծառայություններ և մինչև 25% ֆիքսված կապի հիմնական ծառայություններում՝ Պեկինում, Շանհայում Գուանչժոում (Կանտոն)։ Չինացի գործընկեր գտնելը գերադասելի խոշոր օպերատորի հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար պարտադիր է օտարերկրյա ընկերության համար, որը ցանկանում է մուտք գործել չինական շուկա։

Օտարերկրյա ներդրողները, ըստ կարևորության, եկել են Միացյան Նահանգներից, Կանադայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, և Հարավային Կորեայից: [10] Այս երկրներից շատ ընկերություններ հիմնել են մեկ կամ մի քանի համատեղ ձեռնարկություններ, որոնցից ոչ բոլորին է դա հաջողվել։

Շուկայի ակնարկԽմբագրել

2012 թվականի մարտին Չինաստանը ուներ 284,3 միլիոն ֆիքսված կապի բաժանորդ և 1,01 միլիարդ բջջային բաժանորդ։ Չինաստանի հեռահաղորդակցման օպերատորները կենտրոնացնում են իրենց ջանքերը ձայնի վրա։ [14] Դիֆերենցիալ ծառայություններ մատուցելու համար կիրառվում են նոր տեխնոլոգիաներ։ Այս տեխնոլոգիաները ներառում են ADSL, անլար LAN տեխնոլոգիա, IP (Ինտերնետ Պրոտոկոլ) հեռախոսակապ և բջջային կապի հետ կապված ծառայություններ ինչպիսիք են Կարճ հաղորդագրությունների ծառայությունը (SMS), Մուլտիմեդիա հաղորդագրությունների ծառայությունը (MMS), զանգի ազդանշանի ներբեռնումը և այլն։ Պրեմիում SMS միացումը թույլ է տալիս ձեռներեցներին և կայացած բիզնեսներին շահույթ ստանալ անմիջապես օգտվողների ամսական հեռախոսային հաշիվներից կամ կանխավճարված վարկից ստացված եկամուտներից։ Առաջին ընկերություններից մեկը, որը առաջարկում է նման չինական Պրեմիում SMS միացում համաշխարհային շուկային և խորհուրդներ է տալիս կանոնակարգերի և պահանջների վերաբերյալ, mBILL-ն է։ Չինաստանի օպերատորները հաճախ զգուծանում են նոր տեխնոլոգիաներ ձեռք բերելու հարցում։ [13] Բջջային կապը, հատկապես Global System for Mobile (GSM) ամենաշահութաբեր ենթաոլորտն է ներկայացնում է բոլոր ընդհանուր եկամուտների 46%-ը[13]։

Բջջային և ֆիքսված ծառայությունների միջև Xiaolingtong- ը սահմանափակ շարժունակության ծառայություն է, որը հիմնված է Անձնական մուտքի համակարգի (PAS)/ Անձնական ձեռքի հեռախոսային համակարգի (PHS) տեխնոլոգիայի վրա։ Այն բաղկացած է անլար տեղական հանգույցից, որն ապահովում է մուտքը դեպի ֆիքսված ցանց։ Ավելի քան 50 միլիոն օգտատեր ունեցող PAS/PHS-ը մրցում է ավանդական բջջային ծառայությունների հետ, քանի որ մեծ քաղաքներում գները սովորաբար շատ ավելի էժան են լինում։ [15]

Հեռահաղորդակցության օպերատորներԽմբագրել

  2009 թվականի դրությամբ Չինաստանում հեռահաղորդակցման օպերատորները բացառապես չինական են. երկու ֆիքսված կապի օպերատորներ՝ համազգային արտոնագրերով՝ China Telecom և China Unicom, երեք բջջային օպերատորներ՝ China Telecom (CDMA և CDMA2000), China Mobile (GSM և TD-SCDMA) և China Unicom (GSM և WCDMA): Պետությունն ունի դրանց բոլորի վերահսկողությունը և մեծամասնական սեփականությունը։ Դրանց մեծ մասը ֆինանսավորվում է Հոնկոնգում։

  • China Telecom-ը Չինաստանում հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից մեկն է, որը ներառում է 31 կիսաինքնավար մարզային ձեռնարկություններ Չինաստանում։ [16] . Այն գործարկում է ֆիքսված և բջջային հեռախոսների ցանցեր, գործում է PAS համակարգ և տրամադրում է հեռահաղորդակցության ցանցի վրա հիմնված ձայնային, տվյալների, մուլտիմեդիա և տեղեկատվական ծառայություններ։ 2008 թվականին ընկերությունը ձեռք է բերել CDMA ցանցը China Unicom-ից։ Երկրորդ ուշադրության կետը լայնաշերտ է, որը հիմնված է Ethernet-ի և ADSL-ի վրա։ 2009 թվականի հունվարին China Telcom-ը 3G լիցենզիա ունեցող երեք ընկերություններից մեկն էր՝ CDMA2000:
  • China Mobile-ն օգտագործում է հիմնական GSM ծառայություններ և ավելացված արժեքի ծառայություններ, ինչպիսիք են Ընդհանուր փաթեթային ռադիո ծառայության (GPRS) տվյալների փոխանցումը, TD-SCDMA 3G ցանցը, IP հեռախոսակապը և մուլտիմեդիան։ Ցանցի մասշտաբով և հաճախորդների բազայով այն աշխարհում առաջինն է[10]։
  • China Unicom-ը միաձուլվեց China Netcom-ի հետ 2008 թվականի հոկտեմբերին և ստացավ WCDMA լիցենզիա 2009 թվականի հունվարին։ Ընկերությունն առաջարկում է բջջային հեռախոսի ծառայություններ, շահագործում է ներքին և միջազգային ֆիքսված ցանցը և տրամադրում է լայնաշերտ մուլտիմեդիա ծառայություններ, IP հեռախոսակապ և ավելացված արժեքի ծառայություններ։
  • China Netcom-ը ձեռք է բերվել China Unicom-ի կողմից 2008 թվականի հոկտեմբերին։
  • China Satcom-ը լիցենզավորված էր զբաղվելու արբանյակային առնչվող բոլոր տեսակի ծառայություններով, ինչպիսիք են տրանսպոնդերների վարձակալությունը, ներքին հեռուստատեսային հեռարձակումը, հանրային շատ փոքր բացվածքով տերմինալ (VSAT) հաղորդակցությունը, վիդեո կոնֆերանսը, տվյալների հեռարձակումը, IP հեռախոսակապը և արբանյակային գերարագ ինտերնետ հասանելիությունը։ . 2009 թվականի մարտին ընկերությունը հայտարարեց, որ իր հիմնական հեռախոսային ծառայությունները (առանց արբանյակային հաղորդիչների վարձակալության և վաճառքի) միացվել են China Telecom-ին։ Մնացած ակտիվները, ներառյալ ընկերությունը, ձեռք կբերեն China Aerospace Science and Technology կորպորացիան։
  • China TieTong-ը, որը նախկինում փոխկապակցված էր ազգային երկաթուղային ցանցին, ավելի փոքր օպերատոր է, որը միաձուլվեց China Mobile-ին 2008 թվականի մայիսին։
  • China Voice Holdings Corp-ը նաև լիցենզավորված է վիդեոկոնֆերանսների, տվյալների հեռարձակման, IP հեռախոսակապով և արբանյակային գերարագ ինտերնետ հասանելիությամբ զբաղվելու համար և ամենամեծ կորպորացիան է օտարերկրյա սեփականություն հանդիսացող կորպորացիաների հետ, որոնք ունեն պետական պայմանագրեր Չինաստանի կառավարության համար։

Ցանցային սարքավորումների մատակարարները ՉինաստանումԽմբագրել

Ցանցային սարքավորումների միջազգային առաջատար մատակարարները՝ Alcatel-Lucent-ը, Cisco-ն, Ericsson-ը, Huawei-ը, Nortel-ը և Siemens-ը, ինչպես նաև հեռախոսային շարժական սարքերի միջազգային խոշոր մատակարարները՝ Ericsson, Motorola, Nokia, Samsung, ինչպես նաև Siemens-ը, ճանաչված են Չինաստանում։

Մեծ թվով չինական ընկերություններ այժմ մրցակցում են միջազգային կորպորացիաների հետ ոչ միայն չինական շուկայում, այլ նաև ուրիշ երկրներում։ Datang-ը TD-SCDMA-ի հիմնական արտադրողն է, իսկ UTStarcom-ը՝ PAS/PHS-ի հիմնական արտադրողը։ Huawei-ը գլխավորում է SMS-ների շուկան, իսկ Great Wall-ն առանձնանում է լայնաշերտ կապի ոլորտում։ Չինական սարքավորումների այլ ճանաչված մատակարարներ են Shanghai Bell-ը (Nokia-ի դուստր ձեռնարկությունը) և Zhongxing Telecommunications Equipment-ը (ZTE): Ավելին, Amoi-ը, Konka Group-ը, Ningbo Bird-ը և Kejan-ը բջջային հեռախոսների չինական ներկայացուցիչ արտադրողներն են։ [12][10][17]

Առցանց և բջջային խաղերԽմբագրել

Չինական ֆիքսված կապի օպերատորները աշխատելու են իրենց բիզնես գործընկերների՝ առցանց խաղերի օպերատորների և ISP/ICP-ների հետ՝ 2005 թվականին առցանց խաղեր և բջջային խաղեր տրամադրելու համար։ Սա կարող է հասնել միլիարդավոր ԱՄՆ դոլարների։ Առցանց բջջային խաղերի մշակողները ուղղակիորեն աշխատում են հեռահաղորդակցության օպերատորների հետ կամ աշխատում են խաղային օպերատորների և ISP/ICP-ների հետ՝ իրենց խաղերը Չինաստանում շուկա հանելու համար։

Անլար LANԽմբագրել

Ֆիքսված կապի չինացի օպերատորները՝ China Telecom-ը, China Netcom-ը և China Tie Tong-ը (պաշտոնապես China Railcom) կարող են մեծ ջանքեր գործադրել անլար LAN ցանցեր ստեղծելու համար՝ իրենց հաճախորդներին արագ և հեշտ անլար հասանելիություն ապահովելու համար։ Ֆիքսված կապի օպերատորները շարունակելու են խթանել ADSL և լայնածավալ հասանելիություն ունեցող այլ տեխնոլոգիաները Չինաստանում։

Հասարակական անվտանգության համակարգԽմբագրել

Կրիտիկական իրավիճակներին դիմակայելու կարևորության գիտակցման հետ մեկտեղ, Չինաստանում աճում է արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգերի պահանջարկը։ Առանց Միացյալ Նահանգների Արտակարգ իրավիճակների համարների ազգային ասոցիացիայի (NENA) նման կազմակերպության, Չինաստանը դեռևս չի մշակել ազգային տեխնիկական ստանդարտ իր արտակարգ իրավիճակներին արձագանքման համար։ Չինաստանի խոշոր և տնտեսապես ապահովված քաղաքները, ինչպիսիք են Պեկինը, Տյանցզինը, Նաննինգը և Չենգդուն, սկսել են հասարակական անվտանգության ցանցեր կառուցել՝ ներդնելով TETRA-ի վրա հիմնված թվային տրանկինգ համակարգ, որը ներառվում է իրենց առկա անալոգային համակարգերում։ 2005թ.-ին մեկը մյուսի հետևից հաջորդեցին ավելի շատ քաղաքներ։ Մշակվեցին տվյալների բազայի ծրագրային ապահովում, փոխգործունակության վահանակներ և տվյալների կառավարման համակարգեր։

Ողջ երկրում հրդեհի, ծխի և գազի հայտնաբերման անլար խելացի համակարգեր տեղադրելու համար Իրերի Ինտերնետի (IoT) օգտագործման աճ է գրանցվել, իսկ China Mobile-ը ամբողջ երկրում տեղադրել է ավելի քան 100,000 NB-IoT հրդեհային ազդանշանային խելացի համակարգեր, ներառյալ ծխի, գազի և ջերմաստիճանի տվիչներ և հրդեհի ահազանգեր[18]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Թեմա՝ Հեռահաղորդակցության արդյունաբերությունը Չինաստանում»։ Statista (անգլերեն)։ Վերցված է 2021-10-14 
  2. Kanungo Anil Kumar (2015)։ «China's Telecommunications Services Sector: Implications for World Economy» (անգլերեն)։ doi:10.17863/CAM.1515 
  3. Lee Cyrus։ «Huawei surpasses Ericsson as world's largest telecom equipment vendor»։ ZDNet (անգլերեն)։ Վերցված է 2021-10-09 
  4. Donald Melanson, 30 March 2012, China officially tops one billion mobile subscribers, Engadget
  5. 30 March 2012, China's mobile phone subscriptions top a billion Archived 2012-06-19 at the Wayback Machine., AFP
  6. «Topic: Telecommunications industry in China»։ Statista (անգլերեն)։ Վերցված է 2021-10-09 
  7. «China: mobile users 2019»։ Statista (անգլերեն)։ Վերցված է 2021-10-09 
  8. Muncaster Phil (2021-10-05)։ «Արդյո՞ք Չինաստանի IPv6-ի մեկ փաթեթի ծրագրերը նրան հզոր տեխնոլոգիական առաջատար կդարձնեն։»։ IDG Connect (անգլերեն)։ Վերցված է 2021-10-15 
  9. Sharwood Simon, Editor APAC։ «Չինաստանը նպատակ է դրել մինչև 2030 թվականը գործարկել IPv6 միակողմանի ցանցը, պատվիրում է թարմացնել բլիցը»։ www.theregister.com (անգլերեն)։ Վերցված է 2021-10-15 
  10. 10,0 10,1 10,2 10,3 J. Wang, C. Werker, Telecommunications Equipment Market in China Stat-USA Market Research Reports. 2004
  11. 11,0 11,1 China: Telecommunications. US Commercial Service. 2003.
  12. 12,0 12,1 12,2 C. Sharkey, M. Wang, An Overview of the Telecommunications and Broadcasting Market in China, Stat-USA Market Research Reports. 2003.
  13. 13,0 13,1 13,2 Sautedé Eric (2002)։ «Les télécoms en Chine : vers une thérapie de choc post-OMC ?»։ Perspectives chinoises 70 (1): 35–47։ ISSN 1021-9013։ doi:10.3406/perch.2002.2731  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «
    0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  14. S. Lin, A new Changing Landscape. 2003
  15. C. Watts, "China’s Telecom Market: An overview", China Business. 2003.
  16. China Mobile Ordered to Crack Down on Mass SMS Ads
  17. C. Watts, China’s Telecom Market: An overview, China Business. 2003.
  18. «GSMA: China is world's largest IoT market»։ FutureIoT (en-US)։ 2019-07-01։ Վերցված է 2021-10-15