Չինաստանի թեյի ազգային թանգարան

Չինաստանի թեյի ազգային թանգարան, նվիրված է չինական թեյի մշակույթի տարբեր կողմերին, բացվել է 1991 թվականի ապրիլին՝ Չինաստանի թեյի մայրաքաղաք Հանչժոունում։ Թանգարանային ցուցադրությունները տարածվում են 3.7 հա տարածքում, բոլոր կողմերից շրջապատված թեյի տնկարկներով։ Թանգարանում բացի 2000 տարի հնություն ունեցող թեյնիկներ, թեյամաններ և թեյի մշակույթին պատկանող այլ պարագաներ տեսնելուց, կարելի է նաև թեյի հետ կապված որևէ արարողության մասնակցություն ունենալ[1][2]։

Թեյի չինական ազգային թանգարան
中国茶叶博物馆
Տեսակթեյի թանգարան
Երկիր Չինաստան
ՏեղագրությունՀանչժոու
ՎայրՀանչժոու
Հիմնադրվել է1991
Կայքteamuseum.cn
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանային ցուցադրություն խմբագրել

Թանգարանի շենքը կառուցված է ավանդական չինական ոճով և ներդաշնակորեն համապատասխանում է տեղանքին։ Մուտքի մոտ կանգնեցված է թեյի հայտնի վարպետ՝ Լու Յուի արձանը։ Թեյի թանգարանը բաղկացած է մի քանի ցուցադրության սրահներից.

  • Պատմության սրահում այցելուներին ներկայացվում է թեյի պատմությունը, աճեցման փուլերը, արտադրության առանձնահատկությունները Չինաստանում՝ ըստ տարբեր ժամանակաշրջանների։
  • Թեյամանների սրահում կարելի է տեսնել հին թեյնիկներ, գդալներ և այլ պարագաներ՝ պատարստված ամենատարբեր նյութերից՝ մեղրից, փղոսկրից, կերամիկայից, ոսկուց, նեֆրիտից։ Որոշ ցուցանմուշների տարիքը հասնում է մոտ հազարի։
  • Թեյի աճեցման սրահում կան տեղեկություններ՝ բույսերի կառուցվածքի, նրանց հրաշալի հատկությունների, թեյի պահպանման ձևերի մասին։ Նաև ցուցադրվում են տեսագրություներ և լուսանկարներ այն պատմական անձանցից, ովքեր այցելել են թանգարան։
  • Գեղադիտակների սրահում պատմվում է թեյերի բազմազանության մասին։ Այնտեղ հատուկ ապակե կոնտեյներների մեջ պահվում են շուրջ 300 տեսակի բույսեր՝ աշխարհի բոլոր անկյուններից։
  • Մաքսային սրահում այցելուների առաջ բացվում է թեյի մշակման ավանդույթները և թեյաին էթիկան։ Այնտեղ կարելի է իմանալ Յուննան, Ֆուցզյան, Գուանդուն և Սիչուան նահանգներում և Տիբեթի ինքնավար շրջանում թեյի մշակույթի առանձնահատկությունների մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվում է Մին և Ցին դինաստիաների ղեկավարման ժամանակաշրջանի թեյի մշակմանը։

Թանգարանի ամբողջ ցուցադրությունը ինտերակտիվ է։ Յուրաքանչյուր սրահում կան սենսորային տերմինալներ, որոնք այցելուներին օգնում են գտնել հավելյալ տեղեկություններ՝ ցանկացած օբյեկտի մասին։ Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում թեյի փաթեթավորման գործընթացը։

Բացի ցուցադրական դահլիճներից, թանգարանում կա նաև «Թեյի փոխանակման կենտրոն», «Թեյի մշակույթի դպրոց», «Թեյի գրադարան», մի քանի այլ դահլիճներ՝ արարողություների համար և ռեստորան։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Национальный музей чая: экспозиции, адрес, телефоны, время работы, сайт музея». Тонкости туризма (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  2. «Национальный музей чая в Ханчжоу». www.chinahighlights.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել