Չիկի (ռուս.՝ Чики), «НМГ Студия» և «Марс Медиа» ստուդիաների ռուսական կատակերգական-դրամատիկական սերիալը[1]։ Սերիալը դարձել է more originals շարքի առավել օրիգինալ նախագծերից մեկը[2]։

Չիկի
Ժանրհումորային դրամա
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
Գլխավոր
դերերում
Իրինա Գորբաչովա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
ՀեռուստաալիքMore.tv?

Առաջին երկու սերիաների պրեմիերան կայացել է 2020 թվականի հունիսի 4-ին, more.tv օնլայն պորտալում[3]։ Նոր սերիաները թողարկվել են ամեն շաբաթ, հինգշաբթի օրերին[4]։

Առաջին եթերաշրջանի վերջին սերիան թողարկվել է 2020 թվականի հուլիսի 16-ին։

Սյուժե խմբագրել

Մարմնավաճառներ Սվետան, Լյուդան և Մարինան աշխատում են Ռուսաստանի հարավային ոչ մեծ քաղաքի մայրուղիներից մեկում։ Մոսկվայից նրանց մոտ է վերադառնում նրանց ընկերուհի Ժաննան և առաջարկում է բացել սեփական բիզնեսն ու նոր կյանք սկսել։

Կերպարներ խմբագրել

Գլխավոր դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Իրինա Գորբաչովա Ժաննա Ժաննա
Իրինա Նոսովա Սվետա Սվետա
Վարվառա Շմիկովա Լյուդա Լյուդա
Ալյոնա Միխայլովա Մարինա Մարինա

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Միխայիլ Տրոյնիկ հայր Սերգիյ հայր Սերգիյ
Դանիիլ Կուզնեց Ռոմկա Ռոմկա
Վիտալի Կիշենկո Վալերա Վալերա
Վիկտորյա Տոլստոգանովա Մարինայի մայրը Մարինայի մայրը
Սթիվեն Օքսներ Կոստյա Կոստյա
Անտոն Լապենկո Յուրա Յուրա ոստիկան
Սերգեյ Գիլև Դանիլա Դանիլա
Իվան Ֆոմինով Անտոն Անտոն
Նիկոլայ Դենիսով Սվետայի հայը Սվետայի հայը
Անատոլի Մատեշով Լյուդայի հայը Լյուդայի հայը
Սերգեյ Բարինով Մարինայի պապը Մարինայի պապը
Տատյանա Շկրաբակ Մարինայի տատը Մարինայի տատը
Մարինա Իվանովա Լյուդայի խորթ մայրը Լյուդայի խորթ մայրը

Եթերաշրջանների ցանկ խմբագրել

Եթերաշրջան Սերիաներ Հեռարձակման շրջան
1 1-8 (8 սերիա) 4 հունիսի - 16 հուլիսի, 2020

Սաունդթրեք խմբագրել

Սաունդթրեքների հեղինակներից մեկը Իվան Դորնն է։ Նրա «Чики» երգը թողարկվել է 2020 թվականի հունիսի 4-ին, Masterskaya լեյբլով և հասանելի է Apple Music-ում։ Apple Music-ում նաև հայտնվել է առաջին սեզոնի փլեյլիսթը և գլխավոր հերոսուհիների կատարումների անձնական փլեյլիսթերը[5]։

2020 թվականի հունիսի 17-ին Իվան Դորնը «Չիկի» երգով լիրիկական տեսահոլովակ է թողարկել` խաչերով, արևածաղիկներով և եգիպտացորենով[6]։

  Նախ սաունդթրեքի մեկ տարբերակ կար։ Այն գրված էր ըստ սերիալի մի քանի տեսարանների, որոնք տվել էին կարդալու ինձ ու Սուրեն Թոմասյանին (երգի համապրոդյուսեր)։ Եվ այն չէր համապատասխանում։ Զարմանալի չէ, որ մեր բոլորի սխալն այն էր, որ պետք էր նախ սերիալը դիտել և դրանից հետո միայն սաունդթրեք գրել։ Երբ մենք դիտեցինք նախնական մոնտաժված տարբերակով առաջին երեք սերիաները, մենք հասկացանք, թե որն էր սխալը։ Սա բաս կիթառի, ֆանկի գրուվի ու պայծառ ապագայի մասին չի։ Սա «Ռոլանդ 909» տեխնսո-դրամ-մեքենայի, TB-303 թթվային սինթի և կենսական թրեշի մասին է, որում մնում է միայն ճանկռոտել սեփական ազատությունը կամ էլ հույսն Աստծո վրա դնել։ Եվ ես անսահման ուրախ էի այդ նախագծի մաս լինել, այն լավագույնն է, ինչ տեղի է ունեցել մեր երկրների սերիալային կյանքում։
- Իվան Դորն[7]
 
Կատարող Կոմպոզիցիայի անվանում
Իվան Դորն Чики
Sin With Sebastian Shut Up (and Sleep with Me) [Original Airplay Mix]
Nelson Can You Are Digging Your Grave
I Wanna Be with You
Մահամեդ Դզիբով Хазбулат
Տոսյա Չայկինա Слёз
Не твоё дело Я буду рядом
Վլադիմիր Կուզմին Когда меня ты позовёшь
Լունա Алиса
Ալիսա Մոն Алмаз
Յարոսլավ Եվդոկիմով Фантазёр
ՄաքՍիմ Знаешь ли ты
Namosh O' Morto
Shukar Collective The Snake
Lautarium
Bratia Stereo Ding Dong
Devil or God
«Комиссар» Ты уйдёшь
«Унесённые ветром» Какао
Полтергейст
Right Said Fred I’m Too Sexy
«Недры» Чуешь
NAT feat. Samplekilla Улыбнись
Ассаи Иду за тобой
Петлюра Алёша
Pompeya Cheenese
Sirotkin Навсегда
Մաքսիմ Ֆադեև Беги по небу
Վալերի Զալկին Одинокая ветка сирени
Սաբրինա Она

Վարկանիշ խմբագրել

Սերիալը լավագույն սկզբնական արդյունքն է ցույց տվել more.tv օնլայն կինոթատրոնի պատմության մեջ։ Երեք շաբաթվա ընթացքում առաջին չորս սերիաներն ունեցել են 3.5 միլիոն դիտում[8]։ Նախագիծը նաև գլխավորել է ԿինոՊոիսկի` ամենահայտնի նախագծերի վերաբերյալ հարցումների արդյունքները և Filmpro պորտալի անկախ վարկանիշը` համացանցում հայտնի սերիալների վերաբերյալ[9]։

Կարծիքներ խմբագրել

Սերիալը ոչ միանշանակ արձագանքներ է ստացել հանդիսատեսից[10], քննադատներից ու լրագրողներից։

  • Վադիմ Բոգդանոր, InterMedia.
  Դրա մեջ ինչ-որ գրավիչ մի բան կա։ Հնարավոր է, դա ռուսական խորքերում գտնվող այդքան ճանաչելի ու ձգող հարավային քաղաքի ամառային միջավայրն է[11]։  
  • Թամարա Խոդովա, ՏԱՍՍ.
  Սերիալը ցավագին թեմաների կողքով է անցնում` չհամարձակվելով բացահայտ բախվել այն խնդրին, որն ինքն է ստեղծել, միևնույն ժամանակ չի վախենում յուրաքանչյուր դրվագով ավելի բարդացնել իր խնդիրը[12]  
  Սերիալում ամենակարևոր շշմեցնող բանը կադրում կյանքի անհավանական, անհասանելի ճշմարտությունն է[13]  
  • Վիկտորյա Բելիկովա, RT.
  Չնայած սիրուն պատկերներին, որը կարող է դիտողին շփոթեցնել, թե իրեն թեթև կինո է սպասվում, և չնայած հումորին` դրաման «Չիկիում» ժամանակի ընթացքում ավելի ուժեղ ու ակնհայտ է դառնում[14]։  
  • Մարիա Լաշևա, «Օգոնյոկ».
  Այս ֆիլմում մարմնավաճառությունը ոչ ռոմանտիկացվում է, ոչ էլ էրոտիկացվում, այլ թողնում է զզվելի, վանող տպավորություն. միևնույն ժամանակ, ֆիլմը մարդկայնացնում է նրանց կերպարները, ովքեր ներգրավված են կեղտոտ գործի մեջ[15]։  
  • Աննա Պոլիբենցևա, «ԿինոՌեպորտյոր»։
  Փոքրիկ հարավային քաղաք, որտեղ բոլորն իրար ճանաչում են և ապրում են վարկերով, մեծ ընտանիքները փակված են փոքրիկ բնակարաններում, ոստիկանը մարմնավաճառի եղբայրն է, քահանան «Nike» է կրում. այս ամենը շատ նման է մեր իրականությանը` առանց ավելորդ սևացման կամ փայլի[16]։  
  Իհարկե «ոսկե սրտով փչացածի» կերպարը նոր չէ, հիշենք, թեկուզ Սոնեչկա Մարմելադովային կամ «Ինտերաղջկան», որի հետ ֆիլմն ակնհայտ թեմատիկ ու երանգային նմանություն ունի։ Սակայն վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ ռուսական հեռուստատեսությամբ մարմնավաճառները ոչ թե «նույնպես մարդիկ են», այլ` ուղղակի մարդիկ են[17]։  

Արտադրություն խմբագրել

նախագծի պիլոտային սերիաների նկարահանումներն անցկացվել են 2018 թվականի օգոստոսին[18]։

Առաջին սեզոնը նկարահանվել է 2019 թվականի հուլիսից[19] по октябрь[20] մինչև հոկտեմբեր, Կաբարդա-Բալկարիայում[21][22][23]։

2019 թվականի սեպտեմբերի 4-ին Պրոխլադնի քաղաքում տեղի հարբած բնակիչը ֆիլմի նկարահանող խմբի անդամների վրա կրակ է բացել որսորդական հրացանով։ Նա բարձրահարկ շենքի երրորդ հարկից 15 անգամ կրակել է խմբի ուղղությամբ[24]` վնասելով նկարահանող մեքենաներից մեկը։ Դրանից առաջ տղամարդը վիրավորել է խմբին և նրանց վրա ձմերուկ նետել[25]։ Ոչ ոք չի տուժել, ոստիկանությունը ձերբակալել է կրակողին[26][27][28]։

Սերիալի նկարահանման ընթացքի լուսանկարներն արել է Դմիտրի Մարկովը[29], որը լուսանկարում է միայն iPhone-ով։ Սերիալի նկարահանումներից հետո Մարկովին աշխատանքի է հրավիրել ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը[30]։

Նախագիծը ներկայացվել է ռուսական կոնտենտի առաջին վիրտուալ Key Buyers Event Digital Edition վաճառքում, որն անց է կացվել 2020 թվականի հունիսի 8-14-ը[31]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Это больше, чем просто сериал» — Горбачева о новом проекте «Чики» // Пятый канал, 19 мая 2020
  2. "Национальная Медиа Группа" запускает уникальный сервис more.tv // «РЕН ТВ», 24 сентября 2019
  3. Девушка с «пониженной социальной ответственностью» Ирина Горбачева завязывает с прошлым и открывает фитнес-клуб. Вышел тизер сериала «Чики» // RTVI, 20 мая 2020
  4. Премьера сериала «Чики» состоится 4 июня на more.tv // «Известия», 19 мая 2020
  5. Иван Дорн записал музыку для сериала «Чики» с Ириной Горбачёвой // Buro, 4 июня 2020
  6. Иван Дорн — Чики Արխիվացված 2020-11-26 Wayback Machine // «Родной звук», 17 июня 2020
  7. Иван Дорн записал саундтрек для нового сериала «Чики» // «Афиша Daily», 4 июня 2020
  8. Сериал «Чики» за три недели собрал три с половиной миллиона просмотров // РИА Новости, 25 июня 2020
  9. Сериал «Чики» показал самый успешный старт для видеосервиса more.tv // «КиноПоиск», 11 июня 2020
  10. «Чики» — сериал о российской глубинке. В нём видят отсылки к «Молодому Папе» и похороны гетеросексуальности // Medialeaks, 9 июня 2020
  11. Рецензия на сериал «Чики»: «Отвязные каникулы» в российской глубинке // InterMedia, 1 июня 2020
  12. Есть ли жизнь после трассы: новый сериал «Чики» с Ириной Горбачевой // ТАСС, 3 июня 2020
  13. Сутенёры просят огня: сериал «Чики» с Ириной Горбачевой про проституток, начинающих новую жизнь // «Կոմսոմոլսկայա պրավդա», 3 июня 2020
  14. Как отмыться от ярлыков и построить бизнес: в сети вышел сериал с Ириной Горбачёвой о новой жизни бывших проституток // RT, 4 июня 2020
  15. Со дна за одной // «Огонёк», 8 июня 2020
  16. «Чики»: Какими получились российские женщины в сериале о проститутках с Горбачевой // «КиноРепортёр», 8 июня 2020
  17. Женщины с большой дороги // «Коммерсантъ», 10 июня 2020
  18. Съёмки пилотной серии // 11 августа 2018
  19. Об уникальности уральцев, Зеленском и сериале про проституток: интервью с актрисой Ириной Горбачевой // Сетевое издание «Е1.РУ Екатеринбург Онлайн», 30 апреля 2019
  20. Завершились съёмки сериала «ЧИКИ» с Ириной Горбачевой в роли бывшей проститутки // «Вокруг ТВ», 17 октября 2019
  21. «Нет проституткам!»: На Кавказе обстреляли съемочную группу сериала «Чики» // «Комсомольская правда», 4 сентября 2019
  22. Режиссер Оганесян выбрал для съемок город Прохладный в КБР за сходство с Вавилоном // ТАСС, 12 сентября 2019
  23. Появилось видео со съёмок провокативного сериала «Чики» с Ириной Горбачёвой // filmpro, 10 ноября 2019
  24. Видео: Пьяный отставной майор расстрелял съёмочную группу сериала про проституток // «Комсомольская правда», 5 сентября 2019
  25. Режиссер сериала "Чики" рассказал подробности обстрела съемочной группы // ՌԻԱ Նովոստի, 5 сентября 2019
  26. Команду сериала «Чики» с Ириной Горбачевой в главной роли обстреляли в КБР // Пятый канал, 4 сентября 2019
  27. В Кабардино-Балкарии обстреляли съемочную группу фильма «Чики» с Ириной Горбачевой. Никто не пострадал //[Meduza, 4 сентября 2019
  28. Обстреляли съёмочную группу сериала «Чики» с Ириной Горбачевой // Общественное телевидение России, 5 сентября 2019
  29. Фотограф Дмитрий Марков на съёмках сериала
  30. Фотограф сериала на съёмках фильма «Петровы в гриппе»
  31. Key Buyers Event: Digital Edition объявил программу // «Кинобизнес сегодня», 18 мая 2020

Արտաքին հղումներ խմբագրել