Չենջերայի Հոուվ (անգլ.՝ Chenjerai Hove, փետրվարի 9, 1956(1956-02-09)[1], Mazvihwa, Զիմբաբվե - հուլիսի 12, 2015(2015-07-12)[1], Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա), զիմբաբվեցի գրող, շոնա և անգլերեն լեզուներով ստեղծագործությունների հեղինակ։

Չենջերայի Հոուվ
Ծնվել էփետրվարի 9, 1956(1956-02-09)[1]
ԾննդավայրMazvihwa, Զիմբաբվե
Վախճանվել էհուլիսի 12, 2015(2015-07-12)[1] (59 տարեկան)
Վախճանի վայրՍթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Քաղաքացիություն Զիմբաբվե
ԿրթությունԶիմբաբվեի համալսարան, Հարավաֆրիկյան համալսարան և Marist Brothers Secondary School Dete, Zimbabwe?
Պարգևներ
 Chenjerai Hove Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Եղել է տեղի առաջնորդի որդին։ Սովորել է Նորթոնի, Հվանգեի, Գվերուի կաթոլիկական դպրոցներում, ավարտել է Հարավաֆրիկյան Հանրապետության համալսարանը և Զիմբաբվեի համալսարանը։ Մեծացել է Չինուա Աչեբեի, Վոլե Շոյինկայի և Այի Կվեի Արմայի ստեղծագործություններով։ Աշխատել է որպես լրագրող։ Եղել է Զիմբաբվեի մարդու իրավունքների ասոցիացիայի հիմնադիրը (1990 թվական)։ Եղել է Զիմբաբվեի գրողների միության նախագահը (1984-1992 թվականներ)։ Եղել է Լյուիսի և Քլարկի քոլեջի հրավիրված պրոֆեսոր, դարձել է Լիդսի համալսարանի հրավիրված գրող (1995 թվական) և Հայնրիխ Բյոլի ֆոնդի պրոֆեսոր (1996 թվական)։ Կոնֆլիկտի մեջ մտնելով Մուգաբեի ռեժիմի հետ, նա 2001 թվականին արտագաղթել է և բնակվել է Ֆրանսիայում, Նորվեգիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եղել է Բրաունի համալսարանի հեղինակային նախագծի շրջանակի անդամ։

Ստեղծագործություն խմբագրել

Բանաստեղծություններ խմբագրել
  • Զենքից հասկացողը/ Up In Arms, Harare: Zimbabwe Publishing House, 1982 թվական
  • Լողալով արտասուքի գետերով/ Swimming in floods of tears. Gweru: Mambo Press, 1983 թվական (Լիամբա վա Կաբիկայի համահեղինակությամբ)
  • Հայրենիքի կարմիր բլուրները/ Red Hills of Home, 1984 թվական (переизд.: Gweru: Mambo Press, 1985 թվական)
  • Ծիածաններ մոխրի վրա/ Rainbows in the Dust, 1997 թվական
  • Կույր լուսինը/ Blind Moon, 2004 թվական
Վեպեր խմբագրել
  • Եվ սա՞ է ժողովրդի իշխանությունը/ Masimba Avanhu, Gweru: Mambo Press, 1986 թվական (շոնա լեզվով)
  • Ոսկորներ/ Bones, Harare: Baobab Books, 1988 թվական (վերահրատ.: Heineman International African Writers Series, 1989 թվական; Զիմբաբվեի գրականության առաջին մրցանակ, Նոմա մրցանակ` աֆրիկյան գրքի համար, մտել է 20-րդ դարի աֆրիկյան լավագույն 100 գրքերի շարք)
  • Ստվերներ/ Shadows, Harare: Baobab Books, 1991 թվական (վերահրատ.: Heinemann International Literature and Textbooks, 1992 թվական)
  • Նախնիներ/ Ancestors, 1997 թվական (Զիմբաբվեի գրականության երկրորդ մրցանակ)
Պիեսներ խմբագրել
  • Քույրիկ, մի օր նորից երգիր/ Sister, Sing Again Someday, 1989 թվական
Էսսե, Ժուռնալիստիկա խմբագրել

Ճանաչում խմբագրել

Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, այդ թվում` ճապոներեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն խմբագրել

  • Veit-Wild F. Patterns of poetry in Zimbabwe. Gweru: Mambo Press, 1988
  • Primorac R. The place of tears: the novel and politics in modern Zimbabwe. London; New York: Tauris Academic Studies, 2006

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չենջերայի Հոուվ» հոդվածին։