Չենդլեր Մյուրիել Բինգ[1] (անգլ.՝ Chandler Muriel Bing), գեղարվեստական կերպար, ամերիկյան «Ընկերները» սիթքոմի վեց գլխավոր հերոսներից մեկը։ Չենդլերի դերում հանդես է գալիս Մեթյու Փերին[2]։


Chandler Bing
ՍեռԱրական
ՄազերԲաց շագանակագույն
ԱչքերԲաց կանաչ
ԱշխատանքՎիճակագրական վերլուծությունն և տվյալների վերակոնֆիգուրացիա
(1989–2002)
Գովազդային գործակալության քոփիռայթեր
(2003–այժմ)
ԱմուսինՄոնիկա Գելլեր
(2001-այժմ)
ԾնողներՆորա Բինգ
(մայր)
Չարլզ Բինգ
(հայր)
ԲարեկամներՋեք Գելլեր (աներ)
Ջուդի Գելլեր (զոքանչ)
Ռոս Գելլեր (աներձագ)
ՍտեղծողԴեյվիդ Քրեյն
Մարտա Քոֆման

Ընկերների հետ Չենդլերը բնակվում է Նյու Յորքում։ Երկար տարիներ Նյու Յորքի խոշորագույն անդրազգային կորպորացիաներից մեկի վիճակագրական վերլուծության և տվյալների վերակոնֆիգուրացիայի բաժնում աշխատելուց հետո, որոշում է կայացնում ուժերը փորձել գովազդի արդյունաբերությունում։ Ի վերջո Չենդլերն ամուսնանում է համալսարանային ընկեր Ռոս Գելլերի կրտսեր քրոջ՝ Մոնիկա Գելլերի հետ։ Նորածին երկվորյակներ Ջեքին և Էրիկային որդեգրելուց հետո, ընտանիքը տեղափոխվում է Նյու Յորքի արվարձաններ[3]։

Կենսագրություն

խմբագրել

Չենդլերը ծնվել է 1968 թվականի ապրիլի 8-ին էրոտիկ վեպերի գրող Նորա Թայլեր Բինգի և համասեռամոլ տրանսվեստիտ, Լաս Վեգասի աստղ Չարլզ «Հելենա Հենդբասկետ» Բինգի ընտանիքում։ Նա ունի նաև շոտլանդական և շվեդական ծագում։ Չենդլերի ծնողներն իրենց անունները ստացել են 1934 թվականի «Բարակ մարդը» ֆիլմի հերոսներից մեկի (մասնավորապես՝ Նորա Չարլզի) պատվին։ Չենդլերը գլխավոր հերոսներից միակն է, ով չունի եղբայրներ և քույրեր։

Երբ 1978 թվականին Չենդլերը ինը տարեկան էր, ծնողները հայտնեցին նրան, որ որոշել են բաժանվել։ Քանի որ դա տեղի ունեցավ Thanksgiving-ին, Չենդլերի համար այս տոնը դարձավ տհաճ իրադարձություն։ Նույն թվականին Չենդլերը սկսեց ծխել։

Քոլեջում Չենդլերը կիսում էր սենյակը Ռոս Գելերի հետ, ով դարձավ նրա լավագույն ընկերը։ Այդ ժամանակ Չենդլերը հանդիպեց Ռոսի քրոջ՝ Մոնիկայի հետ, որը հետագայում դարձավ նրա կինը։ Քոլեջն ավարտելուց հետո նա բնակարան վարձեց Մոնիկայի և Ռոսի տատիկի բնակարանի դիմաց, որտեղ այդ պահին արդեն բնակվում էին Մոնիկան և Ֆիբին։ Ավելի ուշ Չենդլերի բնակարանի հարևանը դարձավ Ջոուի Տրիբիանին։

Վեցերորդ եթերաշրջանում Չենդլերը տեղափոխվում է Մոնիկայի բնակարան, իսկ յոթերորդում տեղի է ունենում նրանց հարսանիքը։ Մինչ Մոնիկայի հետ հարաբերությունների սկիզբը նա երկար ժամանակ հանդիպում էր Ջենիս անունով մի աղջկա հետ։

Սերիալի դրվագների մեծ մասի ընթացքում Չենդլերը գրասենյակային աշխատող էր և մասնագիտանում էր վիճակագրական վերլուծության և տվյալների վերակազմավորման մեջ։ Հանդիպումներից մեկի ժամանակ քնելուց հետո նա պատահաբար համաձայնել է մեկնել Տուլսայում աշխատելու որպես տարածաշրջանային նախագահ։ Ավելի ուշ հրաժարական է տվել սեփական ցանկությամբ, ժամանակի ընթացքում աշխատանքի է անցել գովազդային ընկերությունում՝ որպես քոփիռայթեր։

Հարաբերություններ

խմբագրել

Չենդլերը, ինչպես Ռոսը և Ռեյչելը, համբուրեց սերիալի բոլոր հինգ հերոսներին։ Նա համբուրեց Մոնիկային, երբ նրանք հանդիպում էին։ Նա համբուրում է մյուս աղջիկներին, երբ թաքցնում էր հարաբերությունները Մոնիկայի հետ (5-րդ եթերաշրջան, սերիա 2)։

Ֆրենկ Բուֆե կրտսերը Ֆիբիի առաջարկով իր երեխաներից մեկին անվանել է Չենդլեր, չնայած որ երեխան աղջիկ էր։

Հարաբերություններ Մոնիկա Գելերի հետ

խմբագրել

Չենդլերն ու Մոնիկան առաջին անգամ ծանոթացել են քոլեջում։ Չենդլերը Մոնիկային ակնարկել է սերիալի երրորդ եթերաշրջանում ավելի մտերիմ հարաբերությունների հնարավորության մասին, սակայն այն ժամանակ ամեն ինչ սահմանափակվել է կատակներով։ Իսկ իրական սիրավեպը նրանց միջև սկսվել է Լոնդոնում Ռոսի հարսանիքին։ Այնտեղ հարբած Չենդլերն ու Մոնիկան միասին գիշերել են։ Դրանից հետո, Նյու Յորք վերադառնալուց հետո, նրանք երկար ժամանակ թաքցնում էին իրենց հարաբերությունները, բայց, ի վերջո, նրանց գաղտնիքը բացվեց։

Վեցերորդ եթերաշրջանում Չենդլերը տեղափոխվեց Մոնիկայի բնակարան, իսկ յոթերորդի վերջում տեղի ունեցավ հարսանիք։

Քանի որ, ինչպես պարզվեց, Չենդլերն ու Մոնիկան չէին կարող երեխաներ ունենալ, նրանք որոշեցին երեխա որդեգրել։ Սերիալի վերջին դրվագում ծնվել են երկվորյակներ Ջեքը (ի պատիվ Մոնիկայի հոր) և Էրիկան։

Չենդլերի մնացած ընկերուհիները

խմբագրել
  • Ջենիս. Հանդիպել է նրան մի քանի սեզոնների ընթացքում՝ անընդհատ բաժանվելով և միանալով նրա հետ։
  • Մարիա-Անժելա, Ջոուիի քույրը։ Նրա հետ հանդիպելուց հետո Չենդլերը չէր կարողանում հիշել, թե Ջոուի յոթ քույրերից կոնկրետ որ մեկի հետ է սիրավեպ ունեցել։
  • Ջոաննա, Ռեյչելի ղեկավարը։ Մի անգամ Ջոաննան ձեռնաշղթաներով շղթայել է Չանդլերին իր գրասենյակի աթոռին և խոստացել է նրան, որ շուտով կվերադառնա, բայց չի կատարել խոստումը։ Դրանից հետո նրանք բաժանվեցին։
  • Ավրորա
  • Քեյթի, Նա սկզբում Ջոուի ընկերուհին էր, բայց թողեց նրան Չենդլերի համար։ Նրանք բաժանվեցին նրա բեմադրող գործընկերոջ հանդեպ հիմար և սկզբում անհիմն խանդի պատճառով։

Ընկերություն Ջոուի Տրիբիանիի հետ

խմբագրել

Չենդլերի լավագույն ընկերը դերասան Ջոուի Տրիբիանին պատահաբար է հայտնվել ընկերների կյանքում. նա եկել է Չենդլերի հայտարարությունից, որով փնտրում էր հարևան բնակարան վարձելու համար։

Նրանք միասին շատ զվարճալի պատմություններ են ապրել՝ ավտոբուսում մոռացել են Ռոսի որդուն, ճուտ ու բադ են ձեռք բերել, պահարան են կառուցել, որը փակել է ամբողջ սենյակը, փրկվել են կողոպուտից, ճաշասեղանը փոխել են սեղանի ֆուտբոլի համար…

Չնայած այն հանգամանքին, որ Չենդլերը անընդհատ ծաղրում էր Ջոուին, նրանք մնացին լավագույն ընկերներ էին և աջակցեցին միմյանց բոլոր իրավիճակներում։ Երբ Մոնիկան և Չենդլերը որոշեցին գնել իրենց սեփական տունը, նրանք ասացին, որ այն անպայման կունենա առանձին սենյակ Ջոուի համար, «որտեղ նա կարող էր հանդիպել ծերությանը»։

Բնավորություն

խմբագրել

Չենդլերը թույլ բնավորություն ունեցող, ինքնավստահ և արտաքին ազդեցության ենթակա մարդ է։ Նա այնքան էլ հաջողակ չէ կանանց հետ։ Բացի այդ, ընտանեկան անառողջ մթնոլորտը, որում նա մեծացել է, Չենդլերին տվել է մի շարք բարդույթներ, որոնցից նա պաշտպանվում է բազմաթիվ կատակներով և ծաղրանքներով։ Բարդույթներից մեկը կապված է նրա երկրորդ անվան՝ Մուրիելի հետ (հին իռլանդերենից հազվագյուտ բառ, «Մուրիել» ձևով համարվում է կանացի)։ Չենդլերի խոստովանությամբ՝ նրա հումորը պաշտպանական մեխանիզմ է, որը նրա մոտ հայտնվել է ծնողների ամուսնալուծությունից հետո (3-րդ եթերաշրջան 17-րդ սերիա «դահուկային ուղևորության դրվագ»)։

Չնայած բոլոր բարդույթներին՝ Չենդլերը վայելում է գործընկերների և վերադասների հարգանքը։ Ենթակաների հետ շփվելիս նա կարող է դրսևորել ամուր բնավորություն։

Սերիալի մշակման փուլերից մեկում նախատեսվում էր, որ Չենդլերը գեյ կլինի։ Պրոդյուսերները փոխեցին իրենց մտադրությունները, երբ հանդիպեցին Մեթյու Փերիի հետ։ Այնուամենայնիվ, շոուում մնացել են որոշ գեյ կատակներ Չենդլերի վերաբերյալ։ Այսպես, շատերը, հատկապես նրան անծանոթ մարդիկ կարծում են, որ Չենդլերը համասեռամոլ է։ Այս կասկածն ուժեղանում է նրանով, որ նա ապրում է Ջոյիի հետ։ Չենդլերը նաև մյուզիքլների մեծ երկրպագու է, ինչը, ելնելով ամերիկյան կարծրատիպերից, համարվում է ոչ ավանդական սեռական կողմնորոշման նշան։

Չենդլերը նախկինում ծխել է և պարբերաբար ուժեղ ապրումների պահերին ձգտում է դեպի ծխախոտը։

Մոնիկայի հետ ամուսնությունը դրական ազդեցություն ունեցավ կերպարի բնավորության վրա, ինչի պատճառով Չենդլերը սկսեց իրեն ավելի վստահ պահել։

Խոսքի առանձնահատկություններ

խմբագրել

Չենդլերի ամենահայտնի առանձնահատկություններից մեկը, որով նրան օժտել էին սերիալի գրողները և Մեթյու Փերին, այն շեշտադրումն էր, որով նա առանձնացնում էր «be» բառը[4]։ Օրինակ, «Could you be any more rude?», ինտոնացիայի այս աննշան առանձնահատկությունը մեծ ազդեցություն ունեցավ։ Նրա շնորհիվ երկրպագուները հեշտությամբ ընդօրինակում էին Չենդլերին[4]։

Կարիերա

խմբագրել

Չենդլերը աշխատում է որպես ՏՏ գնումների մենեջեր՝ «վիճակագրական վերլուծություն և տվյալների վերակազմավորում» մասնագիտացմամբ, որը նա համարում է ժամանակավոր աշխատանք։ Չնայած իր աշխատանքի հանդեպ հակակրանքին՝ Չենդլերը ոչ մի կերպ չի ցանկանում հեռանալ դրանից և նույնիսկ ծառայում է որպես բաժնի պետ։

Նրա ընկերները գաղափար չունեն, թե ինչ է նա անում. Մոնիկայի և Ռեյչելի բնակարանի համար վիճաբանության ժամանակ, Չենդլերի աշխատանքի մասին հարցին, Ռեյչելը բղավում է «թարգմանիչ» (անգլ.՝ transponster) բառը։

9-րդ եթերաշրջանում Չենդլերին ուղարկում են Տուլսա, և նա, հասկանալով, որ այլևս չի ցանկանում զբաղվել այդ աշխատանքով, ազատվում է աշխատանքից։ Մոնիկան օգնում է Չենդլերին իր հին ընկերոջ միջոցով գովազդային աշխատանք ստանալ։ Ի մեծ հիասթափություն Չենդլերի, նրան վերցնում են միայն որպես ստաժոր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ռեյչելի ժամադիրը». Friends. Season 8. Սերիա 5. հոկտեմբերի 25, 2001. NBC.(անգլ.)
  2. Բրայան Գալինդո. «25 հետաքրքրաշարժ փաստ «Ընկերների» մասին, որոնց մասին տեղյակ չեք». Buzzfeed.com.(անգլ.)
  3. Չենդլեր Բինգ Արխիվացված 2016-09-26 Wayback Machine(անգլ.)
  4. 4,0 4,1 Horn, 2006, էջ 156—157

Արտաքին հղումներ

խմբագրել