Չարլզ Քերթիս (անգլ.՝ Charles Curtis, հունվարի 25, 1860(1860-01-25)[1][2], Տոպիկա, ԱՄՆ - փետրվարի 8, 1936(1936-02-08)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, 1907-1913 և 1915-1925 թվականներին եղել է սենատոր, 1929-1933 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը[4]։

Չարլզ Քերթիս
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Topeka High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դատախազ և փաստաբան
Դավանանք մեթոդիզմ
Ծննդյան օր հունվարի 25, 1860(1860-01-25)[1][2]
Ծննդավայր Տոպիկա, ԱՄՆ
Վախճանի օր փետրվարի 8, 1936(1936-02-08)[1][2] (76 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Թաղված Topeka Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ և Kaw people
Հայր Orren Arms Curtis?[3]
Մայր Ellen Gonville Pappan?[3]
Ամուսին Annie Elizabeth Curtis?
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն

խմբագրել

Չարլզ Քերթիսը ծնվել է 1860 թվականի հունվարի 25-ին Կանզաս նահանգի Տոպիկա քաղաքում։ Ունի անգլիական, շոտլանդական և վալլիական ծագում[4]։ Մոր կողմից Քերթիսը եղել է Կանզա հնդկական ցեղի առաջնորդի ժառանգորդը[5]։ Չարլզի մայրը նրան ֆրանսերեն է սովորեցրել։ Մոր մահից հետո նրա դաստիարակությամբ զբաղվել են տատիկն ու պապիկը։ Անսալով տատիկի խորհրդին Քերթիսը կրթություն է ստացել Տոպիկայի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո Չարլզը իրավաբանություն է սովորել համատեղելով կես դրույքով աշխատանքի հետ։ 1881 թվականին ընդունվել է փաստաբանների կոլլեգիա[6]։ 1885-1889 թվականներին Տոպիկայում դատախազի կարգավիճակում պրակտիկա է անցել[7]։

Քաղաքական կարիերա

խմբագրել

Հանրապետականների կողմից ընդգրկվել է Ներկայացուցիչների պալատի անդամ և հաջորդող 6 տարիների ընթացքում վերընտրվել է այդ պաշտոնում։ Կոնգրեսում աշխատելու ժամանակ, Չարլզ Քերթիսը առանցքային դեր է ունեցել Օկլահոմայի հինգ քաղաքակիրթ ցեղերին հողատարածքով ապահովելու գործընթացում[7][8]։ Չարլզի կարծիքով հնդիկներին կհաջողվեր ինտեգրվել քաղաքակիրթ հասարակությանը։ Կառավարությունը, իր հերթին փորձեր է ձեռնարկել համոզելով նրանց ընդունել եվրո-ամերիկյան մշակույթը[8]։ Այս ծրագիրը կյանքի կոչելու ընթացքում կառավարության որոշ անդամների պատշաճության սահմաններից դուրս գալու պատճառով ընտանիքներ են ոչնչացվել[4]։

1907 թվականին Կանզաս նահանգի օրենսդիր մարմնի կողմից ընտրվել ԱՄՆ Սենատի անդամ։ 1912 թվականի նահանգի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել են դեմոկրատները և որպես հետևանք Սենատում Քերթիսի փոխարեն ընտրել են իրենց ներկայացուցչին։

1913 թվականին ընդունվել է ԱՄՆ Սահմանադրության 17-րդ փոփոխությունը, որն իրենից ենթադրում էր, որ սենատորները պետք է ընտրվեին համաժողովրդական քվեարկության արդյունքում։ 1914 թվականին քվեարկության մասնակիցների կողմից Քերթիսը ընտրվել է սենատորի պաշտոնում։ Այդ պաշտոնում մնացել է մինչև փոխնախագահի պաշտոնը ստանձնելը։

1928 թվականին Քերթիսը ընտրվել է փոխնախագահի պաշտոնում։ Մեծ ճգնաժամի սկսվելուց հետո հավանություն է տվել առանց աշխատավարձի կրճատման հնգօրյա աշխատանքային շաբաթին[8]։

Չարլզ Քերթիսը մահացել է 1936 թվականի փետրվարի 8-ին սրտամկանի ինֆարկտից[7]։ Թաղվել է Տոպիկայի գերեզմանոցում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003.
  4. 4,0 4,1 4,2 «NationMaster — Encyclopedia: Charles Curtis». Արխիվացված է օրիգինալից 2012-02-06-ին. Վերցված է 2011-03-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 13 (օգնություն)
  5. «Genealogy of Vice President Charles Curtis - Mother's side: Pappan's (of Charles Curtis)». Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին. Վերցված է 2010-07-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Charles Curtis, U.S. Senate: Art & History Արխիվացված է Հունվար 4, 2020 Wayback Machine-ի միջոցով:, US Senate.gov, reprinted from Vice Presidents of the United States, 1789—1993, Washington, DC: US Government Printing Office, 1997, accessed 10 August 2008
  7. 7,0 7,1 7,2 «Charles Curtis: Biography from Answers.com». Արխիվացված է օրիգինալից 2011-02-28-ին. Վերցված է 2011-03-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 «US Vice — Presidents — Charles Curtis». Արխիվացված է օրիգինալից 2010-12-02-ին. Վերցված է 2011-03-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 8 (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Քերթիս» հոդվածին։