Չարլզ Մեժեր
Չարլզ Ուիլյամ Դեյվիդ Մեժեր (անգլ.՝ Charles William David Mesure, օգոստոսի 12, 1970, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, հայտնի է «Այցելուները» և «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալներում խաղացած դերերով։
Չարլզ Մեժեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Նոր Զելանդիա և Ավստրալիա |
Կրթություն | Դրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Charles Mesure Վիքիպահեստում |
Վաղ տարիներ
խմբագրելՀինգ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Ավստրալիա և մեծացել է Սիդնեյում։ 1987 թվականին ավարտել է Նյուինգտոնի քոլեջը, այնուհետև ուսումը շարունակել է Ավստրալիայի Դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտում, որն ավարտել է 1995 թվականին՝ կատարողական արվեստի ոլորտի բակալավրի աստիճանով[1]։ Նույն թվականին տեղափոխվել է Նոր Զելանդիա, որտեղ էլ սկսել է դերասանական կարիերան։
Կարիերա
խմբագրելՄեժերը սկսել է կարիերան մասնակցելով նորզելանդական «Սիրելի քաղաք» սերիալում, որտեղ նկարահանվել է 1996-1998 թվականներին։ 1998 թվականին առաջադրվել է Նոր Զելանդիայի հեռուստատեսային մրցանակին՝ «Փողոցային իրավունքներ» սերիալում իր դերի համար[2]։
Մեժերը 2004 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և սկսել է հանդես գալ կինոյում ու հեռուստատեսությունում։ Նա խաղացել է այնպիսի սերիալներում ինչպիսիք են «Կորուսյալները», «Ոսկորներ», «Ուրվականների հետ խոսողը» և «Լաս Վեգաս»։ 2005-2007 թվականներին նկարահանվել է նաև «Ջորդանի հետաքննությունը» սերիալում։ Մեժերը վերադարձել է Նոր Զելանդիա, որտեղ նկարահանվել է երկու կարճ սերիալներում՝ «Ֆորտունա» (2009) և «Սա իմ կյանքը չէ» (2010)։ Նա վերադարձել է ԱՄՆ, որտեղ նկարահանվել է «Այցելուները» (2010-2011) սերիալում, այնուհետև հրավիրվել է «Հուսահատ տնտեսուհիները» (2011-2012) սերիալի ութերորդ և վերջին եթերաշրջան՝ հիմնական դերով, որտեղ կատարել է Բեն Ֆոլկների դերը, կապալառու, որը սիրավեպ է սկսել Ռենե Փերիի հետ (Վանեսա Ուիլյամս)[3]։ 2014-2018 թվականներին նկարահանվել է «Once Upon a Time» սերիալի հինգ էպիզոդում՝ ծովահեն Սև Մորուքի դերում[4]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ռուսերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2015—2017 | Կախարդները | The Magicians | Գազան (Մարտին Չաթվին) |
2014—2018 | Մի անգամ հեքիաթում | Once Upon a Time | Կապիտան Սև Մորուք |
2014 | Մենտալիզմ | The Mentalist | Էդվին Մեկկեյ/Edwin MacKaye 6-րդ եթերաշրջան էպիզոդ 16 |
2013 | Սև նշան | Burn Notice | Ջեկ Ֆրեյկս |
2013 | 34-րդ գումարտակ | The 34th Battalion | սերժանտ Ջեյմս Բրյուս / Sergeant James Bruce |
2013 | Մարփլ։ Կարիբյան Հանելուկ | Marple: A Caribbean Mystery | Գրեգ ԴայսոնГрег / Greg Dyson |
2011—2012 | Հուսահատ տնտեսուհիները | Desperate Housewives | Բեն Ֆոլկներ / Ben Faulkner |
2010—2011 | Այցելուները | V | Կայլ Խոբս / Kyle Hobbes |
2010 | Սա իմ կյանքը չէ | This Is Not My Life | Ալեք Ռոս / Alec Ross |
2009—2010 | Անպարկեշտ հաջողություն | Outrageous Fortune | Դ․Ս․ Զեյն Ժերար / D.S. Zane Gerard |
2007 | Լաս Վեգաս | Las Vegas | Պոլ Գրանտ / Paul Grant |
2007 | Ուրվականների հետ խոսողը | Ghost Whisperer | Սուրհանդակ / The Messenger |
2005—2007 | Ջորդանի հետաքննությունը | Crossing Jordan | Ջ․ Դ․ Պոլլակ / J.D. Pollack |
2006 | Դետեկտիվ Ռաշ | Cold Case | Տոմ ՄաքՔրի / Tom McCree |
2006 | Ոսկորներ | Bones | Փիթ Սանդերս / Pete Sanders |
2005 | Առանց հետք | Without a Trace | Էմիլ Դորնվալդ / Emil Dornvald |
2005 | Շիկահերը գրախանութում | Stacked | էդի / Eddie |
2005 | Բուգիմեն | Boogeyman | հայր Տիմա / Tim's Father |
2005 | Կորուսյալները | Lost | Բրայան / Bryan |
2005 | Briar & Graves | հայր Բրիար / Father Malachi Briar | |
2003 | Կաշի և ոսկոր | Skin & Bone | Քլին / Clean |
2000—2003 | Պաշտպան | Street Legal | Կիս Վան Դամ / Kees Van Dam |
1997—2001 | Զենան՝ զինվորների թագուհի | Xena: Warrior Princess | Արխանգել Միխայիլ / Archangel Michael |
1998—1999 | Հերակլեսի զարմանահրաշ արկածները | Hercules: The Legendary Journeys | Արխանգել Միխայիլ / Archangel Michael |
1996—1998 | Քաղաքային կյանք | City Life | Ռայան Ուոթերս / Ryan Waters |
1997 | Դուգան | Duggan | Բիլի Ջեմիսոն / Billy Jamieson |
1995 | Հայելի, հայելի 2 | Mirror, Mirror II |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database. «Biography for Charles Mesure». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Awards for Charles Mesure». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Desperate Housewives»: «V»'s Charles Mesure Joins as Series Regular, Hollywood Reporter, 8 July 2011
- ↑ Angeles, Leena Tailor in Los (2014 թ․ փետրվարի 18). «Kiwi actor Charles Mesure joins Once Upon a Time». NZ Herald. 1170-0777. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Մեժեր» հոդվածին։ |